
Սիրելի´ շահառուներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետը ստորագրել է «Գյուրջյան 27» բնակելի համալիրի ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ՝ շահագործման թույլտվության հետ միասին։
16 հարկանի գեղեցիկ ճարտարապետությամբ այս նախագծի շինարարությունը մեկնարկել էր տարիներ առաջ։
Շուրջ 370 ընտանիք այս տարի մեծ բնակարանամուտ կտոնի։
Հաջորդիվ սպասվող գործողությունները՝ ստորև
Ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) ստորագրվելուց հետո Երևանի քաղաքապետարանը տրամադրում է նաև ՀԱՍՑԵՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ փաթեթ,
Ավարտական ակտն ու ՀԱՍՑԵՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ փաթեթը մուտք են արվում ՀՀ Կադաստրի կոմիտե,
Կադաստրի կոմիտեն տրամադրում է շենքի համար ՎԿԱՅԱԿԱՆ,
Այնուհետև սկսվում է նոտարական կարգով փոխանցման ակտերի կնքման գործընթացը,
Ստորագրելուց 4 աշխատանքային օր հետո բնակիչը ստանում է ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ներբեռնելու ծածկագրերը։
Շնորհավորում ենք բոլորին ![]()