Բնակարանների ամրագրումն իրականացվում է Ար-Գո ընկերության գրասենյակում։ Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ դեպոզիտ գումար, որը Ձեզ հետ կվերադարձնենք բնակարանի նոտարական վավերացման օրը։
Բնակարանը հանձնվում է ըստ հատակագծի: Մուտքի դուռը տեղադրված։ Պատուհանները տեղադրված թերմոալյումինե պրոֆիլներից ստանդարտ կամ վիտրաժային տարբերակով պատրաստված։ Բնակարանների բոլոր կոմունիկացիոն հարմարվածությունները մուտքից ներս հասցված։ Ներքին պատերը կիսված, գաջապատված, հատակը հարթեցված: Հարթեցումից հետո առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր:
Բացառիկ բանկային երաշխիքն այն է, որ բանկում Ձեր ամբողջական գումարը սառեցվում է մինչև շինաշխատանքների ավարտը և կառուցապատողին է փոխանցվում շենքը հանձնելուց հետո։
Պաշտպանության նախարարության համակարգի պայմանագրային զինծառայողները և բոլոր այն շահառուները, ովքեր մասնակցում են խաղարկությանը և շահում են սերտիֆիկատ, ունեն հնարավորություն ձեռք բերելու բնակարաններ այն նորակառույցներից, որտեղ գործում է ՊՆ ծրագիրը։
Եկամտային հարկը հարկ վճարողների կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ՀՀ պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է: 2018 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման համաձայն՝ եկամտահարկի վերադարձի օրենսդրական հնարավորությունը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար կգործի՝
ա) կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում,
բ) բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, կամ եթե տվյալ հիփոթեքային վարկով վարկառուն իրեն պատկանող հողամասում օրինական շինթույլտվությամբ կառուցում է անհատական բնակելի տուն: