Մեր նախագծերը

Հիփոթեքային վարկ

Հիփոթեքային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ։

Հանրային ծառայությունների համարանիշ կամ համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք(ըստ անհրաժեշտության)։

Գնվող անշարժ գույքի սեփականության վկայական (պատճեն)։

Տեղեկանք անձնագրային բաժնից` գնվող բնակարանում, բնակելի տանը, առանձնատանը գրանցված անձանց վերաբերյալ։

Տեղեկանք դիմողի աշխատավայրից` վերջինիս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով)։

Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականությունը հավաստող փաստաթուղթ(եր) (պատճեն):

Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ։


Կարևոր է իմանալ

Փաստաթղթերի վաղեմությունը ընդունման պահին չպետք է գերազանցի 15-օրյա ժամկետը:

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Տեղեկանքը պետք է պարունակի հաճախորդի մաքուր ամսական աշխատավարձի/եկամտի չափը` հարկերը վճարելուց հետո, աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը, ելքի համար, տրման ամիս, ամսաթիվ: