Մեր նախագծերը

10 ՓԱՍՏ «ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

10 ՓԱՍՏ «ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որքա՞ն բնակարան է վաճառել «ԱՐԳՈ Ռիելթի»-ն մինչև այսօր և Երևանում ո՞ր բարձրահարկն է ամենապահանջվածը, արդյո՞ք բարեխիղճ հարկատու է «ԱՐԳՈ»-ն ու քանի՞ զինծառայող է օգտվել «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրից, ո՞ր բանկերի հետ է աշխատում ընկերությունը, և վերջապես՝ որքա՞ն ամուր են «ԱՐԳՈ»-ի վաճառված և վաճառվող բնակարանները։ 10 փաստ, որ շատ կարճ կպատմի Ձեր ապագա գործընկերոջ մասին։

1 Վերջին 5 տարում շուրջ 60 նախագիծ

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն վերջին 5 տարում համագործակցել է 28 կառուցապատող և 8 շինարարական ընկերությունների հետ։ Իրականացվել է ավելի քան 60 նախագիծ, ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

7808530

2 Վերջին 5 տարում ավելի քան 15000 գործարք

Ավելի քան 15000 գործարք է իրականացրել ընկերությունը 2019-2023 թվականներին։ Ակտիվ փուլ է համարվում 2021 և 2022 թվականները այդ շրջանում «ԱՐԳՈ Ռիելթի»-ն ունեցել է շուրջ 20 տոկոսի աճ։

3 Ավելի քան 6000 բնակարանամուտ

2019-2023 թվականներին «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունից գնված 15000 բնակարանում 6000 ընտանիք տոնել է բնակարանամուտ։ Բնակարանները հանձնվել են բոլոր ենթակառուցվածքներով։ Հալաբյան 75/1, Նորք Մարաշ, Ծաղկաձոր Պլազա, Իսակով 11/12, Զովեր էկո, Դավիթ Անհաղթ, Գյուրջյան 27, Ատլանտիկ Պլազա, Աճառյան 2/1, Ավան, Բաբաջանյան և Առինջ Խ. Աբովյան հասցեներում կառուցվող բազմահարկերի շինարարությունը կավարտվի 2024 թվականին։ Միայն այս տարի բնակարանամուտ կտոնի ավելի քան 1600 ընտանիք։

4 Ամենաակտիվ գործարքները՝ Դավիթաշենում

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունն ամենաշատ գործարքներն իրականացրել է Դավթաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Միայն 2023 թվականին ընկերությունը Դավթաշենում վաճառել է շուրջ 1490 բնակարան։

7802737

5 Ավելի քան 800000 քմ կառուցապատում

Վերջին 5 տարում «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հետ համագործակցող կառուցապատողներն իրականացրել են ավելի քան 800000 քմ կառուցապատում։ Ընդ որում՝ խոսքը միայն բնակելի ու հասարակական նշանակություն ունեցող հատվածների մասին է։ 2024 թվականին շահագործման հանձնվող շենքերի ընդհանուր մակերեսը կազմելու է շուրջ 103.000 քմ։

6 Բանկերը՝ հուսալի գործընկեր

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունն այս պահին ունի 12 ֆինանսական գործընկեր։ «Կոնվերս բանկի», «Ամերիաբանկի», «Ինեկոբանկի», «Արդշինբանկի», «Յունիբանկի», «Բիբլոս բանկի», «Արմսվիսբանկի», «Ֆասթ բանկի», «ԱՄԻՕ բանկի», «Էվոկաբանկի», «Արարատբանկի» և «ԱԿԲԱ բանկի» հետ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն հիմնադրման օրից ամուր կապեր է ստեղծել բանկային ոլորտի գործընկերների հետ՝ նպատակ ունենալով ապագայում շարունակել վստահելի փոխգործակցությունը։

7 Սեյսմակայունություն և միջազգային ստանդարտներ

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հետ համագործակցող ընկերությունների կառուցած և կառուցվող բոլոր բազմահարկերը համապատասխանում են Հայաստանում գործող բազմաբնակարան շենքերի համար որակական ամենաբարձր ստանդարտներին։ Օրինակ՝ սեյսմակայունությունը չպետք է 9 բալից պակաս լինի։ Կառուցման ամբողջ ընթացքում բոլոր շինհրապարակներում իրականացվում են հեղինակային և տեխնիկական հսկողություն։

7802396

8 Երեք օրում՝ 300 վաճառված բնակարան

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը վաճառքի ամենամեծ ցուցանիշն արձանագրել է 2022 թվականին։ Մասնակցելով ամենամյա TOON EXPO/Տուն էքսպո-ին՝ ընկերությունը երեք օրում վաճառել է 300 բնակարան։ Իսկ ահա 1SQ ընկերության կողմից Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան 2/3 հասցեում կառուցվող «Տներ» համալիրի բոլոր 95 բնակարանները վաճառվել են ընդամենը 2.5 ամսում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 58/20 հասցեում Basic Development-ի կողմից կառուցվող բազմահարկի 320 բնակարանները վաճառվել են ընդամենը չորս ամսում։

9 Մատչելի բնակարան՝ զինծառայողներին

«Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրով ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Կոտայքի մարզում կառուցվող նորակառույցներում իրականացվել է ավելի քան 150 գործարք։ 2019 թվականից մինչ օրս ավելի քան 70 զինծառայողի ընտանիք բնակարանամուտ է տոնել։

10 «ԱՐԳՈ Ռիելթին»՝ խոշոր հարկատու անշարժ գույքի ոլորտում

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը, որ ոլորտում խոշորագույններից է, բարեխղճորեն վճարում է պետական հարկերը։ 2022 թվականին «ԱՐԳՈ Ռիելթի» ՍՊԸ-ն 896-րդն է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում։ Ընկերությունը 2022-ին պետբյուջե վճարել է շուրջ 300 միլիոն դրամ։

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան