Նոր Նորքի 4-րդ զանգվածում կաուցվող NEW ERA բնակելի համալիրն առանձին ու տարբերվող տաղավորով մասնակցում է ամենամյա TOON EXPO 2024-ին: Առաջին երկու օրերին NEW ERA-ի տաղավարը լի է եղել իրենց երազանքի բնակարանը փնտրող ընտանիքներով, երիտասարդ զույգերով, որ օր առաջ ուզում են Եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառու դառնալ․․․ Թե ինչո՞ւ պետք է այցելել հենց NEW ERA-ի տաղավար, ինչո՞ւ պետք է օգտվել հենց NEW ERA-ի զեղչերից, կօգնի Ձեզ հասկանալ ARGO NEWS-ի այս տեսանյութը․․․
Հոկտեմբերի 25, 26, 27․ ամենամյա 4-րդ TOON EXPO-ին առանձին, տարբերվող տաղավարով մասնակցում է NEW ERA-ն, բնակելի համալիր, որ կառուցվում է Նոր Նորքի 4-րդ զանգվածում։ Իր անվանը համահունչ, որ նոր դարաշրջան ունենաք Ձեր նոր բնակարանում NEW ERA-ն առաջարկում է բնակարաններ՝ հատուկ զեղչերով։
ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, «ՆՅՈՒ ԷՌԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն - «NEW ERA-ի տաղավարը բավականին ակտիվ է, հիմնականում հետաքրքրություն ցուցաբերում են ընտանիքներով, երեխաների հետ են այցելում, գալիս են` տեղում նայում մեր նախագծերը»։
NEW ERA-ի տաղավարում Ձեր երազած բնակարանը կներկայացնեն բոլոր առավելություններով, վաճառքի փորձառու մասնագետները։ Այս համալիրում բնակարան ձեռք բերել հնարավոր է 1 քմ-ը սկսած 390․000 դրամից, ավտոկայանատեղիները՝ սկսած 2․5 միլիոն դրամից։ Գնորդներին հետաքրքրում է մի կողմից համալիրի ճարտարապետությունը, մյուս կողմից՝ բնակարանների տարբերվող հատակագծերն ու կոնստրուկտիվ առանձնահատկությունների շնորհիվ դեպի քաղաք նայող եռակողմ տեսարանը։
ԽԱՉԻԿ ԱԶԱՏՅԱՆ, «ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ» ընկերության վաճառքի մասնագետ - «Երկու 14 և մեկ 16 հարկերից բաղկացած նախագիծ ենք ունենալու։ Առաջին հարկերում կոմերցիոն սպասարկման կենտրոններ են նախատեսված, երկրորդից բնակելի հարկերն են լինելու։ Ունենք 1, 2 սենյականոցից՝ 48 քմ-ից մինչև 122 քմ-ի սահմանում մինչև 4 սենյականոց տարբերակներ։ Շինաշխատանքներն ավարտվելու են 2026 թվականի երկրորդ կեսին։ Վաճառքի մասով կարելի է ասել 50% և ավելի մաս արդեն վաճառել ենք»։
NEW ERA բնակելի համալիրում այս պահին ակտիվ շինարարական եռուզեռ է։ Փորձառու շինարարական թիմը հասել է երրորդ վերգետնյա հարկի կառուցմանը։ Կառուցապատող ընկերությունից վստահեցնում են՝ օգտագործվում է բացառապես որակյալ շինարարական հումք, շինարարությունն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից։ NEW ERA-ն ունենալու է 9 բալ սեյսմակայունություն։
ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, «ՆՅՈՒ ԷՌԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն - «Մեր էքսկլյուզիվ վաճառքով զբաղվում է մեր գործընկերը՝ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն։ Վաճառքն արագ տեմպերով է կատարվում, ուզում եմ մեր բոլոր հաճախորդներին հորդորել գալ, որ հասցնեն ընտրել իրենց հարմար բնակարաններ։ Վաճառքն իրականացվում է թե՛ կանխիկ, թե՛ հիփոթեքային տարբերակով, և ամենակարևորը՝ գործում է Եկամտային հարկի վարադարձի մասին օրենքը»։
Նախագծի ֆինանսական գործընկերը UNIBANK-ն է։ Քիչ հեռու առանձին տաղավարով նաև բանկն է իր ծառայություններն առաջարկում՝ տարեկան սկսած 12․9 տոկոսադրույք, մինչև 20 տարի մարման ժամկետ, կանխավճարն էլ սկսած 10%-ից։ UNIBANK-ը NEW ERA-ին համարում է իր լավագույն գործընկերներից մեկը։ Վարկը հաստատելիս բանկն ուշադրություն է դարձնում հաճախորդի վարկային պատմությանը, վարկունակությանը, աշխատանքային փորձին և մի շարք այլ գործոնների։ Հաշվի առնելով այն, որ Երևանում Եկամտային հարկի վերադարձի ծրագրին հաշված օրեր են մնացել, բանկից ընդգծում են․
ՊԱՐՈՒՅՐ ՍԱՖԱՐՅԱՆ, UNIBANK-ի հիփոթեքային և գրավով սպառողական վարկավորման դեպարտամենտի տնօրեն - «Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը չի գործի 2025 թվականի հունվարի 1-ից հետո այն կառուցապատողների ձեռքբերման դեպքում, որոնք շինթույլտվություն են ստացել 2022 թվականի հունվարի 1-ից հետո։ Մենք հասկանում ենք, որ մնացել է կարճ ժամանակ, բոլորը շտապում են օգտվել և շատերի կարծում են, որ իրենց վերջին հնարավորությունն է, բանկերն իրենց հերթին ավելացրել են ռեսուրսները, որ ոչ ոք դուրս չմնա ծրագրից»։
NEW ERA-ում բնակարան և ավտոկանայատեղ զեղչված տարբերակով կարող եք ձեռք բերել ոչ միայն մինչև TOON EXPO-ի օրերին, այլև այցելելով՝ բնակելի համալիրի էքսկլյուզիվ վաճառքով զբաղվող ընկերություն «ԱՐԳՈ Ռիելթի»՝ Կոմիտաս 19/1 և օգտվել մինչև նոյեմբերի 2-ը գործող աննախադեպ առաջարկներից։