Հայաստանի անշարժ գույքի ոլորտում առաջատար՝ ARGO REALTY, ALEX-R, BANALI, CALIBRI, KENTRON, RED INVEST GROUP և SILVER REA ընկերությունները միավորվել և ստեղծել են «Հայաստանի անշարժ հույքի գործակալությունների ասոցիացիա»-ն։
Ասոցիացիայի առաջնային նպատակներն են՝
- միասնական դիրքորոշմամբ օժանդակել ոլորտում իրականացվող հանրային քաղաքականությանը, օրենսդրական նախաձեռնություններին և հանրային բարենպաստ միջավայրի ձևավորմանը,
- մասնակցել Հայաստանում անշարժ գույքի ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանը՝ խթանելով Ասոցիացիայի, ռիելթորական ընկերությունների միջազգային կապերի ընդլայնմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը,
- ձևավորել բարենպաստ միջավայր և միասնական հարթակ ոլորտի մասնակիցների համար, աջակցել ռիելթորների կրթությանը, կադրերի շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց հնարավորությունների ու փորձառության ընդլայնմանը։
7 անդամ ընկերությունների միաձայն որոշմամբ ասոցիացիայի խորհրդի նախագահ է ընտրվել «Կենտրոն» գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը, ասոցիացիայի նախագահ՝ Դավիթ Ամիրյանը։