Մեր նախագծերը

«ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ»-Ն ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ՄԵԴԻԱ ՊՐՈԴՈՒԿՏԸ

«ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ»-Ն ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ՄԵԴԻԱ ՊՐՈԴՈՒԿՏԸ

Յուրաքանչյուր կիրակի այսուհետ հնարավորություն կունենաք կարճ ու կոնկրետ իմանալ մեր նորությունների, նախագծերի առանձնահատկությունների, զեղչերի, հատուկ առաջարկների ու շինարարական ընթացքի մասին։

Մեր ամփոփ նորություններին սպասեք յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 21։00-ին՝ www.ar-go.am-ում, «ԱՐԳՈ Ռիելթի»-ի ֆեյսբուքյան, յութուբյան ու ինստագրամյան պաշտոնական էջերում։

 

1․ Այս շաբաթ CRYSTAL BUILDING բնակելի համալիրում մեկնարկել են հողահեռացման աշխատանքները։ Նախավաճառքի փուլում ամրագրվել է բնակարանների 50%-ը։ Կառուցապատող «Էյ Էմ քոնսթրաքշն»-ը հատուկ զեղչ է առաջարկում բոլոր այն գնորդների համար, ովքեր հիփոթեքով բնակարան կգնեն 12-16-րդ հարկերում։ Կախված հարկից ու դիրքից զեղչը կկազմի 20-50․000 դրամ՝ յուրաքանչյուր քմ-ի համար։

2․ «Աճառյան 2/1» բնակելի համալիրի կառուցապատող «Հարվալ Ինժեներինգ» ընկերությունը հատուկ առաջարկով է հանդես եկել Պաշպանության նախարարության և Սահմանապահ զորքերի զինծառայողների համար՝ 1 քմ-ի արժեքը 497․000 դրամի փոխարեն սահմանելով 440․000 դրամ։

3․ «Հալաբյան 75/1» բնակելի համալիրում մեկնարկել են բակի բարեկարգման աշխատանքները։ Գնորդների շուրջ 70%-ն արդեն վերանորոգում են իրենց բնակարանները։ Բնակարանամուտը նախատեսված է աշնանը։

4․ Դավթաշենում կառուցվող Double Towers բնակելի համալիրում բնակարան ձեռք բերել հնարավոր է ինչպես հիփոթեքային վարկով, այնպես էլ տարաժամկետ փուլային եղանակով։ Այս դեպքում գումարը կբաշխվի 20-50-30 համամասնությամբ՝ 20%-ը բնակարանը ձեռք բերելիս, 50-ը` կառուցման ընթացքում, 30-ը՝ ավարտական ակտի ժամանակ։

5․ «Ֆեմիդա» բնակելի համալիրում այս պահին ընթանում են 7-րդ հարկի կառուցման աշխատանքները։ Թեև շինարարության ավարտը սահմանված է 2026-ի աշնանը, բայց կառուցապատող «Ֆեմիդա գրուպ» ընկերությունից վստահեցնում են՝ ավելի շուտ բնակարանները շահագործման կհանձնվեն։ «Ֆեմիդա»-ում բնակարան հնարավոր է ձեռք բերել սկսած 510․000 դրամից։

6․ Մեկնարկել է «Դրսում» բնակելի համալիրի թվով 5-րդ շենքի նախավաճառքը։ Այստեղ հնարավոր է բնակարան ձեռք բերել նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրով։ Նախագծի ֆինանսական գործընկերը Էվոկա բանկն է։

7․ Եթե դուք արդեն օգտվում եք Եկամտահարկի վերադարձի ծրագրից, իսկ ձեր ընտանիքի մեկ այլ անդամ ընդգրկված չէ ծրագրում, ապա նա հետագայում նույնպես կարող է ստանալ Եկամտային հարկը։ Դրա համար պարզապես պետք է ընտանիքի տվյալ անդամը նոտարական փաստաթղթով համարվի տվյալ բնակարանի համասեփականատեր։

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան