Մեր նախագծերը

«ԴԱՎԹԱՇԵՆ-2»-Ի ՇԻՆԱՎԱՐՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 2025-Ի ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

«ԴԱՎԹԱՇԵՆ-2»-Ի ՇԻՆԱՎԱՐՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 2025-Ի ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

Ձեր բնակարանից կարող է բացվել գեղեցիկ տեսարան․ Դավթաշենում է կառուցվում «Միթսթարթ» կառուցապատող ընկերության «Դավթաշեն-2» բնակելի համալիրը։ Այն ունի տարբերվող ճարտարապետություն և պատուհաններից բացվող ազատ ու գեղեցիկ տեսարան, նաև դեպի Արարատ լեռ։ Բնակիչների հանգստի, երեխաների խաղերի համար առանձին տարածք է նախատեսված։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Կառուցապատող «Միթսթարթ» ընկերությունը ձեռնամուխ է եղել մի կառույցի, մի նախագծի իրագործման, որն ունի շատ բարդ կոնստրուկտիվ լուծումներ։ Շենքը կասկադային է՝ 13, 15 և 19 հարկանի, ունի երեք հարկ ավտոկայանատեղ, որոնք բոլորը գետնից բարձր են։ Ընդ որում ամենացածրը՝ -3-ը և ամենաբարձրը՝ -1-ը ճանապարհից ուղիղ մուտք ունեն դեպի ավտոկայանատեղ»։

Ապրելու հաճելի ու հարմարավետ միջավայր ստեղծելու համար կառուցապատողը ոչինչ չի խնայում։ Բնակելի հարկերի կառուցմանը զուգահեռ շինարարական մի մեծ թիմ էլ միջսենյակային պատերի ներքին հարդարմամբ, ենթակառուցվածքների ձևավորմամբ է զբաղվում։

ՏԻԳՐԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ, Աշխղեկ - «Այս պահին ընթանում են 8-րդ հարկի շինարարական աշխատանքները, պատերի մոնոլիտացումը, որը կատարվում է Բ-25 դասի բետոնով։ Ուշադրություն ենք դարձնում բետոնի որակին, ինչպես նաև ամրանների ճիշտ տեղադրմանը։ Մասնագիտական շատ լավ թիմ է աշխատում»։

Բնակարանների վաճառքի էքսկլյուզիվ գործընկերը «ԱՐԳՈ Ռիելթի»-ն է։ Ընկերության փոխտնօրենն արդյունքից գոհ է։ Ըստ Արմեն Չիբուխչյանի՝ ցանկացած հաջողված նախագծի հիմքում ակտիվ շինարարությունը, կառուցապատողի ու շինարարի գրագետ մոտեցումներն են։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Աննախադեպ մեծ վաճառք է իրականացրել «ԱՐԳՈ» ընկերությունը։ Նախատեսված 197 բնակարանից 174-ն ունեն արդեն իրենց երջանիկ տերերը։ Նախքան շինարարի հետ որևէ պայմանագիր կնքելը, մենք բնականաբար ծանոթանում ենք կառուցապատողին, իր հզորությանը, անցած ճանապարհին, ո՞ւմ հետ է աշխատում, ո՞ր շինարարական խմբի հետ է աշխատում, ի՞նչ տեխնիկական հզորություններ ունի։ «Միթսթարթ»-ը համապատասխանում է մեր ամենաբարձր չափանիշներին»։

«Դավթաշեն-2»-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է տարաժամկետ փուլային վճարման եղանակով և հիփոթեքով։ Նախագծի ֆինանսական գործընկերը EVOCABANK-ն է։ Առաջին անգամ չէ, որ աշխատում են «Միթսթարթ»-ի հետ։ Բանկի համար առաջնային է՝ կառուցապատող ընկերության հուսալիությունն ու ֆինանսական կայունությունը։ Որ գնորդը վստահ լինի, որ իր գումարը հուսալի ձեռքբերում է, բանկը գումարի շուրջ 75%-ը սառեցնում է, շինարարական ակտիվությունից կախված հետագայում բաշխում։

«Դավթաշեն-2»-ում թեև հաշված բնակարաններ են մնացել, EVOCABANK-ից նաև հիշեցնում են՝ Եկամտահարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներն այս նախագծին չեն վերաբերում։

ԶԱՐՈւՀԻ ԶԱԽԱՐՅԱՆ, EVOCABANK-ի հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար - ««Դավթաշեն-2» նախագիծը կառուցվում է Կոտայքի մարզում և մեր հաճախորդները կարող են մտավախությունից զերծ լինել՝ Եկամտային հարկի վերադարձի ծրագրի առումով, քանի որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո այն գործելու է»։  

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - ««Դավթաշեն-2» նախագիծը գտնվում է Երևանի Դավթաշեն և Կոտայքի մարզի Նաիրի համայնքների սահմանագծի վրա։ Եթե քարտեզով նայենք՝ ֆիզիկապես այն է ավելի մոտ է Դավթաշենին՝ դրանով ավելի հրապուրիչ դարձնելով և՛ շենքի դիրքը, և՛ գնորդների համար է շատ կարևոր, որովհետև օգտվում են Դավթաշեն թաղամասի բոլոր կոմունիկացիաներից»։

«Դավթաշեն-2»-ի շինավարտը նախատեսված է 2025-ի տարեվերջին։ Կառուցապատող ընկերությունից շենքի ապագա բնակիչներին վստահեցնում են՝ շատ չէ, մեկ տարուց բնակարանները վերանորոգելու հնարավորություն կտրվի։

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան