Մեր նախագծերը

ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՆՄԱՆԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՆՄԱՆԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Մեծ շինհրապարակի է վերածվել Դավթաշեն վարչական շրջանը. շինարարական եռուզեռն այստեղ կանգ չի առնում: Դավթաշենի ամենաբանուկ ու ամենազարգացող հատվածում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի հարևանությամբ է կառուցվում «Ֆեմիդա» բնակելի համալիրը: Մինչև 18 հարկ, շուրջ 340 բնակարան. և սա դեռ ամենը չէ: Անշարժ գույքի ոլորտում առաջատար «ԱՐԳՈ Ռիելթի»-ի ամենապահանջված նախագծերից է «Ֆեմիդա»-ն:

Արմեն Չիբուխչյան, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Ունի որոշակի առանձնահատկություններ և առավելություններ մյուս կառույցների նկատմամբ: Նախ ուզում եմ շնորհավորել արդեն ամրագրած բնակիչներին, քանի որ մենք սկսել ենք նոտարական վավերացումները գնման իրավունքների և երկրորդը՝ գործնական քայլեր են արվում Կառավարության կողմից ևս մեկ կամուրջ Եղվարդի խճուղին ալտերնատիվ ճանապարհով Թբիլիսյան խճուղուն կապելու համար, որն էլ ավելի կխթանի Դավթաշենի ինտենսիվ զարգացումը»:  

«Ֆեմիդա» բնակելի համալիրի ֆինանսական գործընկերը «Արմսվիս» բանկն է: Կախված եկամտից՝ այս համալիրում հնարավոր է բնակարան ձեռք բերել նույնիսկ տասը տոկոս կանխավճար անելով: Hakobyans construction ընկերության տնօրենը վստահեցնում է՝ արվում է հնարավորը, որ համալիրը կառուցվի ժամանակակից ստանդարտներին համապատասխան: Շինարարության որակի եռաստիճան հսկողություն են անում:

Կարլեն Հակոբյան, Hakobyans construction ընկերության տնօրեն - ««Ֆեմիդա» բազմաբնակելի համալիրն ընդգրկում է իր մեջ նորագույն կոնստրուկտորական լուծումներ: Որպես առաջնահերթություն ընդունվել է սեյսմիկ անվտանգությունը, ներդրված են նորագույն տեխնոլոգիաներ շինարարության մեջ, օգտագործվում են ռուսական ամրաններ, բետոնը 350 և 400 դասի է»:  

 

 

 

 

««Ֆեմիդա»-ում ստեղծվող յուրաքանչյուր բնակարան նախագծվել է շատ գրագետ։ Արդյունքում ստացվել է 2-4 սենյականոց բնակարաններ: «Մեծ հետաքրքրություն կա այս նախագծի նկատմամբ»,- նկատում է «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրենը: Ըստ Արմեն Չիբուխչյանի՝ շուրջ 7500 քմ հողատարածքի վրա կառուցվող բնակելի այս համալիրը առանձնանում է մի կողմից ճարտարապետական լուծումներով, մյուս կողմից՝ ենթակառուցվածքների առկայությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային համալիր: Ֆեմիդայի բնակիչները REEBOK սպորտային ակումբում կմարզվեն հատուկ զեղչերով:

Արմեն Չիբուխչյան, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - ««Ֆեմիդա»-ն ներկայացնում է չթաքցված հետաքրքրություն ամբողջ թաղամասի բնակչության և ոչ միայն։ Նաև դրսից ենք զանգեր ունենում, որովհետև «Ֆեմիդա»-ն շատ էֆեկտիվ կառույց է և՛ իր արտաքինով, և՛ ներքին ինֆրաստրուկտուրաներով: Ինչի համար, որովհետև նախագծվել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցում»:  

Ավանդականն ու ժամանակակիցը, դասականն ու բարձր տեխնոլոգիական կոնստրուկտիվ լուծումները «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցը մեկտեղում է իր նախագծերում։ Թեև բարդ ու մանրակրկիտ է «Ֆեմիդա»-ում գործը, բայց ամեն դետալ անցնում է մասնագետների խոշորացույցով։

Կարլեն Հակոբյան, Hakobyans construction ընկերության տնօրեն - «Շինաշխատանքներն ընթանում են շինգրաֆիկի համապատասխան: Նախատեսված է բարձր ջերմունակություն, ձայնա և ջերմամեկուսացում: Երեսպատումը կատարվելու է մեր հայկական կարմիր տուֆով։ Ինժեներական կազմն ունի բավական մեծ փորձ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ունենք կատարված մեծ շինարարական աշխատանքներ»:  

Շինավարտը նախատեսված է 2025-ի աշնանը: «ԱՐԳՈ Ռիելթի»-ին, կառուցապատողն ու շինարարն աշխատում են, որ «Ֆեմիդայի» շինաշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետում:  Շինհրապարակում ավելի քան 100 մարդ է աշխատում:

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան