Մեր նախագծերը

ՀԱՄԱՌՈՏ՝ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ․ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀԱՄԱՌՈՏ՝ ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ․ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Անցնող շաբաթը բավականին հագեցած էր մի կողմից ազդարարվեց Արաբկիրում կառուցվող նոր նախագիծի մեկնարկը, մյուս կողմից՝ շինհրապարակներում իրականացվող լայածավալ աշխատանքները։ Այս անգամ ևս մենք համառոտ ներկայացրել ենք կարևորի մասին։

1 PARK LINE

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն ազդարարում է Արաբկիրում կառուցվող նոր նախագծի մեկնարկը։ Ղափանցյան 1/10 հասցեում՝ «Երազ» թաղամասի անմիջապես հարևանությամբ 25 տարում վեր կխոյանա 16 հարկանի բնակելի այս համալիրը։ Ավտոկայանատեղիների համար նախատեսված ստորգետյա հարկերն արդեն կառուցվում են։ Քաղաքային մեծ այգու, մանկապարտեզի, դպրոցի, ֆուտբոլի դաշտի, սուպերմարկետների և ընդհանրապես՝ տարածքում նորակառույցների առկայությունը Ձեր կյանքն էլ ավելի հարմարավետ ու ժամանակակից կդարձնեն։ Շտապե՛ք այցելել «ԱՐԳՈ Ռիելթի» և մինչև դեկտեմբերի 31-ը օգտվել նաև Եկամտահարկի վերադարձի ծրագրից։

2. ՍԻՓԱՆ

Աբովյան քաղաքում կառուցվող «Սիփան» բնակելի համալիրում այս պահին ընթանում են «Բ» մասնաշենքի 11-րդ հարկի կառուցման աշխատանքները։ «Ա» և «Գ» մասնաշենքերում տեղադրվում են վերելակները, կահավորվում մուտքերը, ապահովում անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Գնորդների մեծ մասն արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները։ «Սիփան»-ում հաշված բնակարաններ են մնացել, բնակարանամուտին՝ հաշված ամիսներ։ Ընդ որում՝ բնակարան ձեռք բերել հնարավոր է նաև ՀՀ ՊՆ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրով։

3 ՀՐԱԶԴԱՆ ՊԱՐԿ

Հրազդան քաղաքի հենց կենտրոնում՝ քաղաքապետարանի հարևանությամբ կառուցվող «Հրազդան պարկ» բնակելի համալիրում այս պահին ընթանում են 7-րդ հարկի կառուցման աշխատանքները։ «Հրազդան պարկ»-ի ֆինանսական գործընկերը «Ֆասթ» բանկն է։ Այստեղ բնակարան ձեռք բերել հնարավոր է նար տարաժամկետ փուլային եղանակով՝ առանց կանխավճար կատարելու՝ 30%-ը վճարել մեկ տարվա ընթացքում, 70-ը՝ բնակարանը ստանալիս։

4 ԱՃԱՌՅԱՆ 2/1

Ավանում կառուցվող «Աճառյան 2/1» բնակելի համալիրում այս պահին ընթանում են 2-րդ մասնաշենքի 10-րդ հարկի կառուցման աշխատանքները։ 1-ին մասնաշենքում շուտով կմակնարկեն ձայնաևջերմամեկուսացման, երեսպատման աշխատանքները։ Բոլոր բնակարանների միջսենյակային պատերն արդեն կտրված, գաջված են։ Այստեղ զուգահեռ նաև ենթակառուցվածքների հարցն է լուծվում՝ ջրահեռացման համակարգն արդեն տեղադրված է, ջրի խողովակները բնակարան մտցված։ «Աճառյան 2/1»-ում հաշված բնակարաններ են մնացել։ 1 քմ-ի արժեքը սկսվում է՝ 497000 դրամից, ՊՆ զինծառայողների համար՝ 440000 դրամից։

5 ԿԱՆԱՉ ՊՈՒՐԱԿ

Քանաքեռ-Զեյթունում՝ Ալմաստ գործարանից դեպի Ծարավ Աղբյուր տանող ճանապարհին՝ Ռուբինյանց 27/95 հասցեում կառուցվող «Կանաչ պուրակ» բնակելի համալիրում այս պահին ընթանում են միջսենյակային պատերի կտրման, գաջման, մուտքերի վերանորոգման աշխատանքները։ «Կանաչ պուրակ»-ը հետաքրքիր, տարբերվող տեսք ունի, կառուցվում է եվրոպական ոճով։ Հարևանությամբ Բուսաբանական այգին է, իսկ դա նշանակում է, որ մաքուր օդն ու ֆանտաստիկ տեսարանն ապահովված է։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 520000 դրամից։

6 ԿԱՍԿԱԴ ՊԱՐԿ

Կենտրոնում՝ Նախագահական նստավայրի անմիջապես հարևանությամբ՝ Անտառային 154-156 հասցեում կառուցվող «Կասկադ պարկ» բնակելի համալիրում ստորգետնյա հարկերի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին։ «Կասկադ պարկ»-ը պրեմիում դասի նորակառույց է։ Բոլոր բնակարանների առաստաղի բարձրությունը՝ 36 մետր է լինելու։ Տեսարանը շշմեցնող է, բոլոր պատուհանները վիտրաժային են նախագծված, բնակարանների մեծ մասը նայում են Բաղրամյան փողոց՝ դեպի Ազգային ժողովի շենք։ Նախագծի ֆինանսական գործընկերն Ամերիբանկն է։

7 ԱՎԱՆ ԱՌԻՆՋ

«Ավան Առինջ» բնակելի համալիրում ավարտվել են 4-րդ հարկի կառուցման աշխատանքները։ Միջսենյակային պատերն արդեն կտրված, գաջված են։ Սկսվել են նաև երեսպատման, պատուհանների տեղադրման աշխատանքները։ Բոլոր բնակարաններն ունեն երկկողմանի լուսավորություն: Բնակելի համալիրի տարածքում նախատեսված է նաև բակային հատված: 1 քմ-ի արժեքը սկսվում է 420000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերը Converse բանկն է։

 

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան