Մեր նախագծերը

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՒՏՔ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՒՏՔ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ

Անցնող շաբաթը շատ բուռն էր «ԱՐԳՈ Ռիելթի»-ի համար։ Մենք հայտարարեցինք միջազգային շուկա մուտք գործելու, որպես կառուցապատող հանդես գալու մասին։ Դրանից զատ՝ որ արագ կառուցվեն ու ժամանակին հանձնվեն ձեր բնակարանները, շինարարական աղմուկը մեր մի քանի տասնյակի հասնող շինհրապարակներում չեն լռել․․․

1 «ԱՐԳՈ Ռիելթի»-ի հիմնադիրը երկու հայ կառուցապատող գործընկերների հետ միասին Դուբայում բազմահարկ կկառուցեն։ «ԱՐԳՈ»-ն այսպիսով մուտք է գործում միջազգային շուկա՝ այս անգամ հանդես գալով որպես կառուցապատող։ Երեք հայ գործընկերների մեգա նախագիծն արդեն հաստատվել է Դուբայի իշանությունների կողմից։ Դուբայի Կառավարությունն արդեն հաստատել է Argo real estate development L.L.C-ն։ Միջազգային նախագիծը կկոչվի ARGO AND BROTHERS:

2 Նոր Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում կառուցվող «Թևոսյան 1/3» բնակելի համալիրում մեկնարկել են ձայնաջերմամեկուսացման աշխատանքները։ Եվս 15 ամիս և կավարտվի նաև հարկերի կառուցումը։ Այս պահին զուգահեռ նաև միջսենյակային պատերն են շարվում։ «Թևոսյան 1/3»-ում հաշված բնակարաններ են մնացել։ 1 քմ-ի արժեքը սկվում է 460000 դրամից։ Բնակելի համալիրի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի առաջին կեսին։ Կառուցապատողը «Լիվինգ ռեզիդենս» ընկերությունն է։

3 Նորք-Մարաշում կառուցվող «Ավրորա» բնակելի համալիրում մեկնարկել են հիմքերի բետոնային աշխատանքները։ Լյուքս դասի այս բնակելի համալիրում նախատեսված են՝ ավտոկայանատեղիներ, հասարակական տարածքներ և 80 բնակարան, որից 57-ը հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերել նաև Եկամտահարկի վերադարձի ծրագրով։ Բնակարանների գերակշիռ մասն ունեն դեպի քաղաք նայող ֆանտաստիկ տեսարան։ Ավրորայի ֆինանսական գործընկերը Ամերիաբանկն է։

4 Ավան-Առինջում կառուցվող «Դուրյան-2» բնակելի համալիրում շարունակվում են բետոնային աշխատանքները, շինարարական մի մեծ թիմ էլ զուգահեռ միջսենյակային պատերն է կտրում, գաջում, ձայնա և ջերմամեկուսացնում, երեսպատում արտաքին պատերը, տեղադրվում լուսամուտներ։ «Դուրյան-2» բնակելի համալիրում բնակարանների 1 քմ-ի արժեքը սկսվում է 420000 դրամից։ Այստեղ բնակարան ձեռք բերել հնարավոր է նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրով։ Բնակարանամուտը նախատեսված է 2025 թվականի տարեվերջին։  

5 «Դավթաշեն-3» բնակելի համալիրում ավարտվել են բետոնային աշխատանքները։ Այս պահին միջսենյակային պատերն են շարվում, գաջվում, վերանորոգվում մուտքերը։ Երեսպատման 80%-ն արդեն ավարտված է։ Ցածրահարկ բնակելի այս համալիրում հաշված բնակարաններ են մնացել, բնակարանամուտին՝ հաշված ամիսներ։ Շտապե´ք այցելել՝ «ԱՐԳՈ Ռիելթի» և ամրագրել Ձեր բնակարանը «Դավթաշեն-3» բնակելի համալիրում։

6 «Ֆեմիդա» բնակելի համալիրում մեկնարկել են ձայնաջերմամեկուսացման, երեսպատման աշխատանքները։ Շինարարական շուրջ 80 հոգանոց թիմ է աշխատում, որ կյանքի կոչվի Դավթաշենի սրտում կառուցվող այս եզակի համալիրը։ Այն նախագծել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցը։ Կառուցապատող «Ֆեմիդա գրուպ» ընկերությունից վստահեցնում են՝ բնակալի համալիրը կառուցվում է բոլոր ստանդարտներին համապատասխան։ «Ֆեմիդայի» բոլոր գնորդները հնարավորություն են ունենալու Reebok սպորտային ակումբում մարզվելու հատուկ զեղչերով։

7 «Գահէ» բնակելի համալիրում հատուկ առաջարկները շարունակվում են 10-ից 17-րդ հարկերում բնակարան հնարավոր է ձեռք բերել յուրաքանչյուր քմ-ի համար 50-60000 դրամով հատուկ զեղչով։ «Գահէ» բնակելի համալիրը կառուցվում է Ավանում՝ Բաբաջանյան փողոցի սկզբնամասում՝ Gold's Gym-ի դիմաց։  

8 Եկամտահարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար պետք է հաշվի առնել հետևյալը 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձման հնարավորությունից վարկառուն և համավարկառուն կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով: Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում՝ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտահարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չպետք է գերազանցի 1.5 մլն դրամը։

 

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան