Մեր նախագծերը

NEW ERA RESIDENCE-Ի ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀՈԳԱՆՈՑ ԹԻՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ

NEW ERA RESIDENCE-Ի ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀՈԳԱՆՈՑ ԹԻՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Հարմարավետ, գեղեցիկ ու նրբաճաշակ շենքում կապրեք, եթե ընտրեք New Era Residence-ը: Նոր Նորքի 4-րդ զանգվածում է կառուցվում ճարտարապետական բացառիկ լուծումներով այս համալիրը: New Era-ի արտաքին տեսքը, հատակագծերը անթերի դարձնելու համար աշխատում են իրենց գործի վարպետները:

ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, «ՆՅՈՒ ԷՌԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն - «Իրականում հիմա մրցակցությունը շատ մեծ է շուկայում և որակյալ նախագծեր շատ կան, բայց գնի առումով ոչ բոլորն են շահավետ: Մենք առաջարկում ենք գին, որակ լավագույն առաջարկներից մեկը։ Նախագիծն ունենալու է իր կանաչապատ հատվածը, ինչպես նաև ընտանեկան հանգիստն ավելի անվտանգ դարձնելու համար դեպի բակ մեքենաների մուտք ու ելք չի լինելու»:  

Ամեն բան մտածված է, որ  լինեք ապահով, ապրեք ներդաշնակության մեջ ու վայելեք ամենալավ կյանքը Ձեր նոր բնակարանում: Կառուցապատող «Նյու Էռա» ընկերությունը վաճառքի բացառիկ իրավունքը վստահել է «ԱՐԳՈ Ռիելթի»-ին: 

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Մեծ հողի վրա է կառուցվում մեր New Era նախագիծը՝ մոտ 5000 քմ, որը հնարավորություն է տվել շուրջ 2000 քմ կանաչապատ տարածքում և՛ տաղավարաններ, և՛ զրուցարաններ, և՛ երեխաների համար խաղահրապարակներ ունենալու, այն ամենը, ինչ կբավարարի բնակիչներին»:

 

 

Շինհրապարակում այս պահին ավելի քան 100 հոգանոց թիմ է աշխատում: Եվս մեկ ամիս և շինարարներն ավտոկայանատեղիների հատվածը կավարտեն, կսկսեն բարձր հարկերը կառուցել: Կապալառու «Ռեմտեխնիկ» ընկերությունն է շինարարության պատասխանատուն: Ռուսաստանում խոշոր նախագծերի մեծ փորձ ունեն:

ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, «ՆՅՈՒ ԷՌԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն - «Բետոնի որակը մենք ստուգում ենք ամիսը երկու անգամ: Ստուգում ենք հենց բոտոն արտադրող ընկերությունում, ինչպես նաև այլ կազմակերպությունում, որպ չեզոք կարծիք ունենանք որակի վերաբերյալ։ Պահպանում ենք նաև տեխանվտանգության բոլոր նորմերը»:

Ճարտարապետական կոնստրուկտիվ լուծումների շնորհիվ 48-ից մինչև 122 քմ 2-4 սենյականոց բնակարաններն ունեն տարբերվող հատակագծեր: Բոլոր բնակարաններն ապահովված են բավարար լուսավորությամբ և անհրաժեշտ արևային ժամանակով: New Era Residence-ի ֆինանսական գործընկերը Յունիբանկն է: Բնակարանների 1 քմ-ը սկսվում է 390.000 դրամից: Հիփոթեքով այն ձեռ բերել հնարավոր է 10 տոկոս կանխավճարով և տարեկան սկսած 12.5 տոկոսադրույքով:

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը, բայց քանի որ այն սահմանափակվում է 2024 թվականի ավարտով, պետք է հորդորեմ շտապել, քանի որ New Era-ի բնակարանները մինչև 2024 թվականի ավարտը կարող են ձեռք բերել եկամտահարկի վերադարձով»:

New Era Residence-ի շինավարտը նախատեսված է 2026-ի աշնանը: New Era` նոր դարաշրջան Ձեր բնակարանում:

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան