Մեր նախագծերը

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ, ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ, ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն շաբաթն ամփոփում է կարևոր ձեռքբերումներով, նոր նախագծերով, «Գյուրջյան 27» բնակելի համալիրում «Բաց դռների օր» միջոցառման կազմակերպմամբ ու շինարարական ընթացիկ աշխատանքներով։

 

1․ 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 1-ին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն այս տարի նույնպես 1000 խոշոր հարկատուների ցանկում է՝ ընդ որում տարեցտարի բարելավելով դիրքերը։ «Այս ամենն արդյունք է ամենօրյա նվիրումի ու պետության առջև պատասխանատվության։ Բարեխիղճ հարկատու լինելը պարտավարեցնող, հպարտացնող է․․․»,- նշել է ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը։

 

2. 101 RESIDENSE

«ԱՐԳՈ Ռիելթի»-ին Արաբկիրում մեկնարկում է նոր նախագիծ։ հայտարարում նախավաճառքի փուլ։ 101 residense-ը կառուցվելու է RIO MALL-ի անմիջապես դիմաց՝ Հրաչյա Քոչար 139 հասցեում։ 25 հարկանի այս նորաոճ շենքում առաջին երեք և վերջին երկու հարկերը հասարակական տարածքներ են լինելու, ընդ որում՝ վերջին հարկերում նախատեսված է նաև լողավազան ու ֆիթնես ակումբ։ Եվս մի քանի տարի և 244 ընտանիք հնարավորություն կունենա վայելելու 101 residense-ի բոլոր առավելությունները։ Առկա են 52․09-ից մինչև 348․4 քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։

 

3․ BLACK STONE

ԱՐԳՈ-ն Արաբկիրում ազդարարում է հերթական նախագիծը։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ՝ Սևքարեցի Սաքոյի 77 հասցեում է կառուցվում BLACK STONE բնակելի համալիրը, որն ունենալու է 1 ստորգետնյա և 6 վերգետնյա հարկ, ընդհանուր առմամբ՝ 15 բնակելի և 1 հասարակական տարածք։ Կանաչապատման մակերեսը 192 քմ է։ BLACK STONE-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է նաև տարաժամկետ փուլային վճարման եղանակով՝ 20%-ը վճարել սկզբում, 60%-ը կառուցման ընթացքում, 20%-ը՝ բնակարանը ստանալիս։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 650․000 դրամից, հասարակական տարածքը՝ 750․000 դրամից։

 

4․  NEW ERA

Նոր Նորքի 4-րդ զանգվածում կառուցվող NEW ERA բնակելի համալիրում ինտենսիվորեն շարունակվում է շինարարությունը։ Ընդհանուր առմամբ համալիրն ունենալու է 297 բնակարան, 229 ավտոկայանատեղի և հասարակական տարածքներ։ NEW ERA-ում բնակարան ձեռ բերել հնարավոր է ինչպես տարաժամկետ փուլային եղանակով, այնպես էլ հիոթեքով՝ սկսած 12․5% տարեկան տոկոսադրույքով, մինչև 20 տարի մարման ժամկետով։ Նախագծի ֆինանսական գործընկերը Յունիբանկն է։

 

5․ ԳՅՈՒՐՋՅԱՆ 27

«Գյուրջյան-27» բնակալի համալիրի բոլոր գնորդները մինչև տարեվերջ իրենց բնակարանները վերանորոգելու հնարավորություն կունենան,- «Բաց դռների օր» միջոցառման ժամանակ այս մասին հայտարարեցին կառուցապատող «Մեծ Սյունիք» և վաճառքով զբաղվող «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունների ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա բոլոր գնորդները հնարավորություն են ունեցել տեսնելու կատարվող և սպասվող աշխատանքները, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը։ Կառուցապատող ընկերությունից վստահեցրել են՝ արվելու է ամեն բան՝ շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու համար։

 

6․ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն հանդիսանալով Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խրհրդի հիմնադիր անդամ, օրերս մասնակցել է «Անշարժ Գույքի Շուկան ՀՀ-ում | Զարգացման Միտումները» թեմայով պանելային քննարկման։ Ընկերության փոխտնօրեն Արմեն Չիբուխչյանը՝ խորհրդի անդամ մյուս ներկայացուցիչների հետ միասին խոսել են անշարժ գույքի ոլորտի առանձնահատկությունների, առկա ժամանակակից մոտեցումների, հաճախ թույլ տրվող սխալների և շուկայում ներկայումս գործող առաջարկի և պահանջարկի մասին։ «Անշարժ գույքի ոլորտը պրիմիտիվ արտադրություն չէ»,- նշել է Չիբուխչյանը՝ ընդգծելով՝ շուկայի կայունացման համար կարևոր են քաղաքական իրադրությունը, շինանյութի շուկայում տեղի ունեցող զարգացումները, մարդկանց ֆինանսական եկումուտներն ու ներդրողների ճիշտ հաշվարկները։

 

7․   ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁ

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը համատեղելի է նաև պետական աջակցության այլ ծրագրերի հետ՝ ինչպիսիք են՝ «Մատչելի բնակարան երիտասարդներին», «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրերը։ Օրինակ, եթե զինծառայողները երկու ծրագրից միաժամանակ օգտվեն, կստացվի հետևյալը․ հիփոթեքային վարկավորումը կիրականացվի 11%-ով, որի 5%-ը պետությունը կսուբսիդավորի, կտրամադրի նաև կանխավճար՝ մինչև 2․5 միլիոն դրամ։ Մնացած 6%-ը զինծառայողը կվճարի իր Եկամտահարկից։ 

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան