Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ ստորագրվել է «Բաբաջանյան» բնակելի համալիրի ավարտական ակտը: Առաջիկա օրերին այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կադաստրի կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար։
Ավարտական ակտի պետական գրանցումից և յուրաքանչյուր բնակարանի մասով հասցեների տրամադրումից անմիջապես հետո կմեկնարկի շահառուների հետ սեփականության փոխանցման ակտերի կնքման գործընթացը:
Յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի ակտը կնքելու օրվա ու ժամի մասին:
Շնորհավորում ենք բոլոր բնակիչներին․․․