
Սա կարևոր ու շաա՜տ սպասված իրադարձություն է «Թևոսյան 1/3» բնակելի համալիրն ընտրած ավելի քան 300 ընտանիքի համար։
Կառուցապատող «Լիվինգ Ռեզիդենս» ընկերությունն այս նորակառույցի շինարարությունը մեկնարկել էր տարիներ առաջ։ Եվ ահա, պատրաստ է մի բնակելի համալիր, որը վստահաբար փոխելու է իր բնակիչների կյանքի որակը։
Կից՝ հաջորդիվ սպասվող գործողությունները
Ավարտական ակտը ստորագրվելուց հետո Երևանի քաղաքապետարանը տրամադրում է նաև ՀԱՍՑԵՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ փաթեթ,
Ավարտական ակտն ու ՀԱՍՑԵՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ փաթեթը մուտք են արվում ՀՀ Կադաստրի կոմիտե,
Կադաստրի կոմիտեն տրամադրում է շենքի համար ՎԿԱՅԱԿԱՆ,
Այնուհետև սկսվում է նոտարական կարգով փոխանցման ակտերի կնքման գործընթացը,
Ստորագրելուց 4 աշխատանքային օր հետո բնակիչը ստանում է ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ներբեռնելու ծածկագրերը։
Շնորհավորում ենք բոլորին ![]()