Наши проекты

10 ФАКТОВ О ПЛАНЕ ВОЗВРАТА ПОДОХОДНОГО НАЛОГА

10 ФАКТОВ О ПЛАНЕ ВОЗВРАТА ПОДОХОДНОГО НАЛОГА

ARGO NEWS-ը 10 փաստ է առանձնացրել Եկամտային հարկի վերադարձի ծրագրի մասին, կետ առ կետ՝ օրինակներով ներկայացրել պետական աջակցության ծրագրի առավելություններն ու առաջնահերթությունները․․․

Եթե դեռ չեք հասցրել ծրագրի շահառու դառնալ, շտապե՛ք, քանի Երևանում Եկամտային հարկի վերադարձի ծրագրին հաշված օրեր են մնացել վերջաժամկետը սթ դեկտեմբերի 31-ն է։

Այցելե՛ք Կոմիտաս 19/1 և «ԱՐԳՈ Ռիելթի»-ում առկա 40 նախագծերից Եկամտային հարկով  ընտրե՛ք Ձեր երազանքի բնակարանը․․․

ՓԱՍՏ 1

Եկամտային հարկի վերադարձի ծրագրից հնարավոր է օգտվել անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս։ Այն վերադարձվում է Հայաստանում գրանցված սշխատանք ունեցող քաղաքացիներին՝ վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ՝ ապրիլ, հուլիս, հոկտեմբեր և հունվար ամիսներին։ Օրինակ, եթե Ձեր աշխատավարձը 250000 դրամ է, Ձեր ամսական եկամտային հարկը կկազմի 68134 դրամ և Դուք յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո կստանաք 204402 դրամ։

ՓԱՍՏ 2

Եթե ձեր աշխատանքային փաստաթուղթը կնքված է որպես ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա դուք չեք կարող օգտվել Եկամտային հարկի վերադարձի ծրագրից։ 

ՓԱՍՏ 3

Եթե դուք արդեն օգտվում եք Եկամտային հարկի վերադարձի ծրագրից, իսկ ձեր ընտանիքի մեկ այլ անդամ ընդգրկված չէ ծրագրում, ապա նա հետագայում մինչև շենքի ավարտական ակտ ստանալը նույնպես կարող է ծրագրի շահառու դառնալ։ Դրա համար պարզապես պետք է ընտանիքի տվյալ անդամը նույն պայմանագրով հանդիսանա համավարկառու և նոտարական փաստաթղթով համարվի տվյալ բնակարանի համասեփականատեր։

ՓԱՍՏ 4

Եթե բնակարանը ձեռք է բերվել 2018 թվականի հունվարի 1-ից հետո, ապա Եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից վարկառուն և համավարկառուն կարող են օգտվել միայն մեկ անգամ: Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։

ՓԱՍՏ 5

Եկամտային հարկի վերադարձվող գումարի եռամսյակային սահմանաչափը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կնքված պայմանագրերի դեպքում 15 միլիոն դրամ է, 2025-ի հունվարի 1-ից սկսած՝ 750000 դրամ։ Միևնույն ժամանակ այն չի կարող գերազանցել հիփոթեքի տվյալ ամսվա տոկոսները։ Օրինակ, եթե Ձեր վարկի տոկոսը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 200000 դրամ, ապա Դուք չեք կարող եռամսյակային կտրվածքով 600000 դրամը գերազանցող գումար ստանալ։  

ՓԱՍՏ 6

Եթե դուք տարաժամկետ փուլային վճարման եղանակով Երևանում ձեռք եք բերել բնակարան և նախատեսում եք գումարի վերջնական մնացորդը վճարել հիփոթեքային վարկավորման միջոցով և միաժամանակ ցանկանում եք օգտվել Եկամտային հարկի վերադարձի ծրագրից, ապա դա կարող եք անել մինչև դեկտեմբերի 31-ը։

ՓԱՍՏ 7

Եթե կառուցապատողը Երևանում նախագծի շինթույլտվությունը ստացել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, ապա այդ դեպքում Եկամտային հարկի վերադարձի ծրագրից օգտվել հնարավոր է անժամկետ։ 2022-ի հունվարի 1-ից հետո Երևանի 4-րդ գոտիում ստացած շինթույլտվությունների դեպքում պետական աջակցության այս ծրագրի շահառու դառնալ հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։

ՓԱՍՏ 8

Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը համատեղելի է նաև պետական աջակցության այլ ծրագրերի հետ՝ ինչպիսիք են՝ «Մատչելի բնակարան երիտասարդներին», «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրերը։ Օրինակ, եթե զինծառայողները երկու ծրագրից միաժամանակ օգտվեն, կստացվի հետևյալը հիփոթեքային վարկավորումը կիրականացվի 11%-ով, որի 5%-ը պետությունը կսուբսիդավորի, կտրամադրի նաև կանխավճար՝ մինչև 25 միլիոն դրամ։ Մնացած 6%-ը զինծառայողը կվճարի իր Եկամտային հարկից։ 

ՓԱՍՏ 9

Եկամտային հարկի գումարները հետ ստանալու համար ծրագրի շահառուն պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե, այնուհետև առցանց գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ»-ում՝ լրացնի անձնական տվյալները և այն հաշվեհամարը, որին ցանկանում է վերադարձվի գումարը։

ՓԱՍՏ 10

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուին գումարը վճարվում է էլեկտրոնային դիմումն ուղարկելուց հետո՝ ժամերի կամ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն գումարը ստանալու համար անհրաժեշտ է, որ եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ բանկը տրամադրած լինի վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը:

 

Поделиться

Есть вопросы?
Свяжитесь с нашим специалистом.

Квалифицированный и опытный агент ARGO Realty готов предоставить бесплатную консультацию и подобрать для Вас лучшее предложение.

Visit our office:

пр. Комитаса 19/1, Ереван, Армения