Наши проекты

ARGO NEWS | ВОСКРЕСНОЕ РЕЗЮМЕ

ARGO NEWS | ВОСКРЕСНОЕ РЕЗЮМЕ

1 ԳՅՈՒՐՋՅԱՆ ԿԱՍԿԱԴ

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն Նոր Նորքի բարձունքում՝ 3-րդ զանգվածում մեկնարկում է նոր նախագծի վաճառք։ «Գյուրջյան Կասկադ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասն ունենալու է ավելի քան 7 հա տարածք 30 բնակելի ու 2 հասարակական նշանակության շենքեր են կառուցվելու։ Այս պահին 14 շենքում միաժամանակ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ «Գյուրջյան Կասկադ»-ի հողամասի առանձնահատկությունների շնորհիվ թաղամասում կասկադային պուրակ է ստեղծվելու՝ բնակիչներին հնարավորություն տալով ունենալու հանգստի ու ժամանցի յուրահատուկ մի գոտի։ 1 քմ-ի արժեքն այս նորաոճ թաղամասում սկսվում է 440000 դրամից։ Բացի հիփոթեքային տարբերակից, գործում է նաև տարաժամկետ վճարման երկու եղանակ այդ թվում երկարաժամկետ այս դեպքում 10% կանխավաճարը պարտադիր պայման է, այնուհետև 80%-ը պետք է վճարել 65 ամսում, վերջին՝ 10%-ը բնակարանը ստանալիս։

2 FIRDUS PRIME RESIDENCE

ARGO-ն պրեմիում դասի նորակառույցի վաճառք է սկսում նաև Երևանի Կենտրոնում։ Firdus Prime Residence-ը կառուցվում է Տիգրան Մեծի պողոտայի ու Խանջյան փողոցի ամենապահանջված հատվածում։ Ընդ որում, «Լոտ 14» շենքի 3 ստորգետնյա և 17 վերգետնյա հարկերն ամբողջությամբ կառուցված են։ Հաշված օրեր և կմեկնարկեն միջսենյակային պատերի կտրման ու գաջման աշխատանքները։ Firdus Prime Residence-ում 1 քմ-ի արժեքը սկսվում է 2800$-ին համարժեք դրամից։ Ֆանտաստիկ ճարտարապետությամբ աչքի ընկնող այս համալիրն ունենալու է հանգստի գոտիներ, բարձրակարգ ենթակառուցվածքներ, 24/7 անվտանգություն ու սպասարկում, ստորգետնյա ավտոկայանատեղի և ոչ միայն․․․

3 ԱՆՏԱՌ

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն նոր նախագծի վաճառք է մեկնարկում նաև Արաբկիրում՝ Ռիո մոլի հարևանությամբ։ «Անտառ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի բնակարանամուտը նախատեսված է 2025-ի տարավերջին։ Պրեմիում դասի համալիրը բաղկացած է 4 ստորգետնյա և 18 վերգետնյա հարկերից։ Ընդ որում, 4 հարկ նախատեսված է հասարակական տարածքների համար։ Այս նորաոճ համալիրը կառուցվում է 50000 քմ հողատարածքի վրա, որից 5000 քմ-ը կանաչապատ է լինելու։ Տարածքում նաև մանկապարտեզ, լողավազան է կառուցվելու։ «Անտառ»-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է նաև տարաժամկետ փուլային վճարման տարբերակով՝ 40%-ը վճարել բնակարանը ձեռք բերելիս, 40%-ը կառուցման ընթացքում և վերջին՝ 20%-ը բնակարանը ստանալիս։ Նախագծի ֆինանսական գործընկերն Արդշինբանկն է, ընդ որում տան արժեքի 50 տոկոսը վճարելու դեպքու, հիփոթեքի անցելիս տարեկան տոկոսադրույքը կկազմի 125%։  

4 ԳՅՈՒՐՋՅԱՆ 27

Նոր Նորքի 3-րդ զանգվածում կառուցվող «Գյուրջյան 27» բնակելի համալիրում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Համալիրի տանիքն ամբողջությամբ պատարստ է, առաջիկա օրերին կավարտվեն նաև երեսպատման հետ կապված բոլոր աշխատանքները։ Առաջիկա երկու ամսում ամբողջությամբ տեղադրված կլինեն  պատուհաններն ու պատշգամբների ճաղավանդակները, կգործեն վերելակներն ու բնակիչները կկարողանան վերանորոգել իրենց բնակարանները։ «Գյուրջյան 27»-ում հաշված բնակարաններ են մնացել։ 1 քմ-ի արժեքը առկա բնկարանների դեպքում 580000 դրամ է, ավտոկայանատեղիները՝ սկսած 4 մլն դրամից, հասարակական տարածքները 1 քմ-ը 750000 դրամից։

5 PANORAMA HILLS

Ակտիվ է նաև Քանաքեռ-Զեյութնում կառուցվող PANORAMA HILLS բնակելի համալիրի շինհրապարակը։ Երեսպատման, միջսենյակային պատերի կտրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այս պահին տեղադրվում են պատուհաններն ու պատշգամբների վիտրաժային դռները, գաջվում են պատերը, հարթեվում հատակը։ PANORAMA HILLS-ի բնակարանամուտը նախատեսված է 2025-ի երկրորդ կեսին։ Պրեմիում դասի այս բնակելի համալիրում մնացել են հաշված բնակարաններ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է $1650-ին համարժեք դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն ԱրարատԲանկն է։

6. ԴՐՍՈՒՄ

«Դրսում» բնակելի թաղամասի կառուցապատող MAN INVEST GROUP-ը շարունակում է շինարարության ժամկետների ու որակի հետ կապված նոր նշաձող սահմանել։ N3  մասնաշենքի հողահեռացման աշխատանքներին զուգահեռ ակտիվ է նաև մյուս չորս մասնաշենքերի շինաշխատանքները։ «Դրսում» թաղամասի բոլոր 10 շենքերում միասին նախատեսված է կառուցել 400 բնակարան։ Ընդ որում՝ այս թաղամասում բնակարան կարող են գնել նաև Պաշտպանության նախարարության «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրի շահառուները, ստանալ մինչև 5%-ի սուբսիդավորում և 25 միլոն դրամ կանխավճար։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 360000 դրամ զեղչված արժեքից։

7 AURORA

Երևանի ֆանտաստիկ տեսարանով աչքի ընկնող Aurora բնակելի համալիրում հաշված բնակարաններ են մնացել։ Նորք-Մարաշի կլիմայական առանձնահատկությունների, քաղաքի նկատմամբ գերիշխող դիրքի շնորհիվ Aurora-ի բնակիչները մշտապես ապահովված կլինեն մաքուր օդով ու զերծ՝ մայրաքաղաքին բնորոշ աղմուկից։ Այս նորակառույցում բնակարան ձեռք բերել հնարավոր է 1 քմ-ը սկսած 620000 դրամից՝ հիփոթեքով՝ «Ամերիաբանկի» միջոցով կամ տարաժամկետ փուլային վճարման եղանակով՝ 30%-ը կարող եք վճարել սկզբում, 50%-ը՝ կառուցման ընթացքում և վերջին 20%-ը՝ բնակարանը ստանալիս։   

 

Поделиться

Есть вопросы?
Свяжитесь с нашим специалистом.

Квалифицированный и опытный агент ARGO Realty готов предоставить бесплатную консультацию и подобрать для Вас лучшее предложение.

Visit our office:

пр. Комитаса 19/1, Ереван, Армения