Наши проекты

ARGO NEWS l ВОСКРЕСНОЕ РЕЗЮМЕ

ARGO NEWS l ВОСКРЕСНОЕ РЕЗЮМЕ

1 ԱՇՏԱՐԱԿՅԱՆ ԱՇՏԱՐԱԿՆԵՐ

1SQ-ARGO ընկերության «Աշտարակյան աշտարակներ» բնակելի համալիրը ստացել է շինթույլտվություն։ Նախավաճառքի փուլում ամրագրված բոլոր գործարքներն առաջիկա օրերին կստանան նոտարական վավերացում, կվերսկսվեն նաև շինարարական աշխատանքները։ Առաջիկա երկու տարում Աշտարակ քաղաքի կենտրոնում վեր կխոյանա բացառիկ ճարտարապետությամբ երկու միանման շենք՝ յուրօրինակ ոճ փոխանցելով քաղաքի ճարտարապետությանը։ Շտապե՛ք ձեռք բերել բնակարան «Աշտարակյան աշտարակներ» բնակելի համալիրում` տարաժամկետ վճարմամբ, Եկամտային հարկի վերադարձով ու «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրով։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 350000 դրամից։

 

2 ՇԵՆ ՏԱՆԻՔ

Ավանում՝ Պարույր Սևակի 17-րդ փողոցում կառուցվող «Շեն տանիք» բնակելի համալիրում մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Մեկնարկել է նաև նոտարական վավերացումների փուլը։ Նախագծի ֆինանսական գործընկերը ՖԱՍԹ բանկն է։ Կառուցապատող DAG Construction-ը երեք տարում նախատեսում է կառուցել յուրօրինակ ճարտարապետությամբ բնակելի համալիր։ Այս նորակառույցում ստեղծվելու է 269 բնակարան և 136 ավտոկայանատեղի։ Առկա են 55-ից մինչև 116 քմ մակարեսով 2-ից 4 սենյականոց բնակարաններ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 430000 դրամից։ Գործում  է նաև Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։


3 NEW ERA

Նոր նորքի 4-րդ զանգվածում կառուցվող NEW ERA բնակելի համալիրում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։ Այս պահին իրականացվում են 7-րդ հարկի կառուցապատման աշխատանքները։ Կառուցապատող NEW ERA ընկերությունն առաջարկում է տարաժամկետ վճարման նոր ու բացառիկ հնարավորություն՝ ձեռք բերել բնակարան 15% կանխավճարով ու մինչև 6 տարի մարման ժամկետով։ NEW ERA բնակելի համալիրում 1 քմ-ի արժեքը սկսվում է 350000 դրամից, ավտոկայանատեղիները՝ 25 միլիոն դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերը Յունիբանկն է։

 

4 ԹԵՎՈՍՅԱՆ 1/3

Ակտիվ է նաև «Թևոսյան 1/3» բնակելի համալիրի շինհրապարակը։ Երեսպատման ու միջսենյակային պատերի կտրման աշխատանքներին զուգահեռ տեղադրվում են նաև պատուհանները, ապահովվում անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ «Թևոսյան 1/3»-ում հաշված բնակարաններ են մնացել, բնակարանամուտին՝ հաշված ամիսներ։ Կառուցապատող «Լիվինգ ռեզիդենս» ընկերությունն առաջարկում է տարաժամկետ վճարման նոր հնարավորություն՝ 20%-ը վճարել բնակարանը ձեռք բերելիս, 30%-ը բնակարանը ստանալիս և մնացած 50%-ը՝ 18 ամսվա ընթացքում։ Այս նորակառույցում 1 քմ-ի արժեքը սկսվում է 470000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն ԱՄԻՕ բանկն է։

 

5 CRYSTAL BOUILDING

«ԱՐԳՈ Ռիելթի»-ի ամենապահանջված նախագծերից մեկը՝ CRYSTAL BOUILDING-ը թևակոխում է շինարարության ակտիվ փուլ։ Հիմքերի բետոնալցման աշխատանքներին զուգահեռ կառուցվում են նաև ստորգետնյա հարկերը։ Շինարարությունը բարձր որակով, սահմանված ժամկետներում իրականացնելու համար գործի են դրվում հնարավոր բոլոր մեխանիզմները։ Այս համալիրը կառուցվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Լենինգրադյան 23/15 հասցեում՝ նորակառույցներով շրջապատված ու արագ զարգացող թաղամասում։ CRYSTAL BOUILDING-ում 1 քմ-ի արժեքը սկսվում է 440000 դրամից։ 5% կանխավճարով և մինչև 7 տարի մարման ժամկետով տարաժամկետ վճարման բացառիկ հնարավորությունը գնորդների շրջանում շարունակում է մեծ պահանջարկ վայելել։

 

6 AURORA

Դեպի քաղաք նայող ֆանտաստիկ տեսարանով աչքի ընկնող Aurora բնակելի համալիրում ակտիվ շինաշխատանքները շարունակվում են։ Ստորգետնյա հարկերն ամբողջությամբ պատրաստ են, այս պահին շինարարները կառուցում են 2-րդ բնակելի հարկը։ Այս նորակառույցն իր բոլոր ենթակառուցվածքներով շահագործման պատրաստ կլինի 2026-ի ամռանը։ Կառուցապատողը «Ասաշին» ընկերությունն է, շինարարությունն իրակաացնում է Ֆենիկսշինը։ Aurora-ում 1 քմի արժեքը սկսվում է 620000 դրամից։ Առկա են 55.8-ից մինչև 212 քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։

 

7 DOUBLE TOWERS

Դավթաշենի 4-րդ թաղամասում կառուցվող DOUBLE TOWERS բնակելի համալիրի կառուցապատող «Պավիլիոն գրուպ»-ը հանդես է եկել տարաժամկետ վճարման բացառիկ հնարավորությամբ` ձեռք բերել բնակարան առանց կանխավճարի և տան արժեքի 20%-ը վճարել 2025-ի ընթացքում, մնացած 80%-ը՝ մինչև 2026-ի սեպտեմբերը՝ բնակարանը ստանալիս։ Ընդ որում գնորդը հնարավորություն ունի կազմել նաև վճարման ժամանակացույց՝ հարմարեցնելով իր դրամական հոսքերին։ DOUBLE TOWERS-ում 1 քմ-ի արժեքը սկսվում է 440000 դրամից։

 

8 ԴՈՒՐՅԱՆ

Ավանում՝ Պաշտպանության նախարարությունից 1 կմ հեռավորության վրա կառուցվող «Դուրյան» բնակելի համալիրի բոլոր երեք մասնաշենքերում ակտիվ շինաշխատանքները շարունակվում են։ Ընդ որում, 2-րդ մասնաշենքում ամբողջությամբ ավարտվել են բետոնալցման աշխատանքները։ Այս մասնաշենքում մնացել են հաշված բնակարաններ։ Մյուս երկու մասնաշենքերում զուգահեռ միջսենյակային պատեր են կտրվում, գաջվում, երեսպատվում ու տեղադրվում պատուհանները։ «Դուրյան» բնակելի համալիրում բնակարան ձեռք բերել հնարավոր է ինչպես տարաժամկետ վճարմամբ, այնպես էլ Եկամտային հարկի վերադարձի ծրագրով։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 450000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն Արմսվիսբանկն է։

 

Поделиться

Есть вопросы?
Свяжитесь с нашим специалистом.

Квалифицированный и опытный агент ARGO Realty готов предоставить бесплатную консультацию и подобрать для Вас лучшее предложение.

Visit our office:

пр. Комитаса 19/1, Ереван, Армения