Наши проекты

В ДАВТАШЕН НАИРИ ПРОДАНО 80% КВАРТИР

В ДАВТАШЕН НАИРИ ПРОДАНО 80% КВАРТИР

«Դավթաշեն Նաիրի» բնակելի համալիրը 2025-ի տարեվերջին ահա այս տեսքը կունենա։ Քսանհարկանի նորաոճ շենքը Դավթաշենում եզակի նախագիծ է։ Կառուցապատող «Սաֆարյան Շին» ընկերությունն ամեն մանրուք հաշվի է առնում, որ նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանի բոլոր ստանդարտներին։

ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆ, «Սաֆարյան ՇԻՆ» ընկերության ֆինանսական տնօրեն - «Ամեն սանտիմետրը հաշվարկած է այնպես, որ օգտագործվի։ Շինարարական թիմը, եթնակապալառուները, կապալառուները փորձված շինարարներ են։ Մոնոլիտային աշխատանքներին զուգահեռ ընթանում է միջնապատերի շարումը։ Հակահրդեհային համակարգերն է ներմուծվում Հայաստան, շուտով կսկսենք մոնտաժային աշխատանքները»։

«Դավթաշեն Նաիրի» բնակելի համալիրում 320 ընտանիք ապրելու հնարավորություն է ունենալու։ «Սաֆարյան Շին»-ը տարածքն ընտրելիս մի շարք գործոններ է հաշվի առել. շինարարությունը սկսելուց առաջ ամիսներով ճարտարապետական թիմի հետ յուրաքանչյուր բնակարան այնպես գծագրել, որ մարդիկ հարմարավետ միջավայրում իրենց ընտանեկան երջանկությունը վայելեն։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - ««Դավթաշեն Նաիրի»-ում բնակարանների մակերեսների ընտրության մեծ հնարավորություն կա։ Օրինակ, անկյունային մի նախագծեր ունենք՝ 75 քմ-ոց բնակարաններ, 3 սենյակ, որի ամեն քմ-ը, սանտիմետրը ճիշտ օգտագործված է, երկու ննջարան, երկու սանհանգույց, խոհանոց, մի խոսքով՝ հրաշալի բնակարան է»։  

«Սաֆարյան Շին» ընկերությանն «ԱՐԳՈ Ռիելթի»-ն դիտարկում է որպես վստահելի ու պատասխանատու կառուցապատողի։ 1․5 տարում շինարարական թիմը հասցրել է տասը հարկը կառուցել։ «ԱՐԳՈ»-ի փոխտնօրենն արդյունքից գոհ է։ Արմեն Չիբուխչյանը գնորդներից հաճախ է ոգևորող զանգեր ստանում։ Ոգևորող է նաև այն, որ կառուցապատողը համաձայնվել է մասնակիցը դառնալ նաև պետական ծրագրի՝ բնակարաններ վաճառելով նաև «Մատչելի բնակարաններ զինծառայողներին» ծրագրի շահառուներին։

ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆ, «Սաֆարյան ՇԻՆ» ընկերության ֆինանսական տնօրեն - «Մեր վերջին գնահատումով մոտ 20 տոկոսն պաշտպանության նախարարության գնորդները են։ Կարծում եմ՝ լավ ցուցանիշ է և աճի միտում ունի»։  

Նախագծի ֆինանսական գործընկերը Արմսվիս Բանկն է, որն արդեն երկրորդ անգամ է վարկավորում «Սաֆարյան Շին»-ի նախագիծը։ Երկուստեք արդյունավետ են համարում համագործակցությունը։ Բանկի ոլորտային պատասխանատուն ընդգծում է՝ հոգուտ գնորդի հաշվի են առել բոլոր ռիսկերը։ Յուրաքանչյուր հիփոթեքային գործարքի գումար փոխանցվում է կառուցապատողի հատուկ հաշվին, այն սառեցվում է, իսկ կառուցապատողը կարողանում է տվյալ գումարն օգտագործել փուլային եղանակով։ Բանկի պայմաններն է ներկայացնում Մելիք Պետրոսյանը։

ՄԵԼԻՔ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱրմսվիսԲանկի կառուցապատողների հետ աշխատանքների վարման և ծրագրային հիփոթեքային վարկերի ղեկավար - «13% տարեկան տոկոսադրույք, մինչև 20 տարի մարման ժամկետով, կանխավճար ընդամենը 10%, հնարավոր է նաև լրացուցիչ բնակելի նշանակության այլ անշարժ գույք գրավադրելու դեպքում ընդհանրապես կանխավճար չիրականացնել։ Մոտեցումը սա է․ յուրաքանչյուր հաճախորդի ինդիվիդուալ մոտեցում ենք տրամադրում, ինչից կարծում եմ հաճախորդները գոհ են»։

Կայուն եկամուտը, բացասական վարկային պատմություն չունենալը կդիտվի որպես առավելություն։ Արմսվիս Բանկում հաշվի են առնում նաև վարկային ծանրաբեռնվածությունը։ Ըստ Մելիք Պետրոսյանի՝  Եկամտային հարկի վերադարձի ծրագրի միջոցով գնորդների մեծ մասը կարողանում է վճարված տոկոսներն ամբողջությամբ հետ ստանալ։

ՄԵԼԻՔ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱրմսվիսԲանկի կառուցապատողների հետ աշխատանքների վարման և ծրագրային հիփոթեքային վարկերի ղեկավար - «Առանց եկամտային հարկի վերադարձի նման աշխուժություն շուկայում չեմ կարծում, որ լիներ։ Դա կարևոր գործոններից է, չնայած որ ծրագիրը 2025-ի հունվարի 1-ից դուրս է գալու Երևան քաղաքից, բայց կոնկրետ այս «Դավթաշեն Նաիրի»-ին այն չի վերաբերում այս շենքին, քանի որ վարչական շրջանով Երևան քաղաքից դուրս է գտնվում, չնայած, որ Երևանի մեջ է»։

«Դավթաշեն Նաիրի»-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է նաև տարաժամկետ վճարման տարբերակով։ Բայց դրա համար պետք է շտապել, որովհետև բնակարանների 80 տոկոսն արդեն վաճառված են։ Պարզելու՝ արդյոք ազատ է Ձեր նախընտրած մակերեսով ու դիրքով բնակարանը՝ «ԱՐԳՈ Ռիելի»-ից հորդորում են այցելել Կոմիտաս 19/1 տեղում ծանոթանալ հատակագծերին։

Поделиться

Есть вопросы?
Свяжитесь с нашим специалистом.

Квалифицированный и опытный агент ARGO Realty готов предоставить бесплатную консультацию и подобрать для Вас лучшее предложение.

Visit our office:

пр. Комитаса 19/1, Ереван, Армения