Double Towers բնակելի համալիր, որ դրախտային այգի է ունենալու: Երևանում չտեսնված 2000 քմ-ոց այգի կբացվի Ձեր պատշգամբներից: Հեքիաթային կլինի ձմռանը, ծաղկած՝ գարնանը, զով կլինի ամռանը, աշնանը՝ խորհրդավոր:
ՏԱԹԵՎԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, «Պավիլիոն Գրուպ»-ի տնօրեն - «Այգին համալրված է լինելու նանո տեխնոլոգիաներով և ինչու ոչ նաև այնպիսի լուծումներով, որոնք միակը կլինեն Երևան քաղաքում: Եվ ամենակարևորը, կոմերցիոն հատվածներն իրականացված են այն սկզբունքով, որ պարտադիր տարածքում պետք է լինեն սուպերմարկետներ և այն բոլոր հարմարությունները, որոնք մարդու կենցաղն ավելի հեշտ կդարձնեն»:
Բազմաբնակարան բնակելի համալիրի շնորհանդեսին ժապավեն են կտրում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալը: Ներկա են նաև «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրենը, նախագծի ճարտարապետն ու շինարարության ղեկավարը:
Դավթաշենում է կառուցվում Double Towers բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը: Դեմ-դիմաց կառուցվում է երկու միանման շենք՝ յուրաքանչյուրը երկու առանձին մուտքերով: Արել են հնարավորը, որ շենքերը չծանրաբեռնեն:
Արմեն Չիբուխչյան, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Կառուցվում է երկու շենք՝ 5000 քմ հողի վրա: Շենքերի հեռավորությունը 56 մետր է, որը թույլ է տալիս, որպեսզի չխանգարեն իրար և ունենան երկուսն էլ դիրքային գրավչություն: Մեքենաների մուտքը բացառելու համար ամբողջ հրապարակի տակով երկու հարկում 156 ավտոկայանատեղի է նախատեսված․ դա աննախադեպ ցուցանիշ է»:
220 բնակարան է լինելու երկու շենքում՝ 56-108 քմ: «Ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ որոշում ենք կայացրել՝ համագործակցելով «Պավիլիոն Գրուպ»-ի հետ»,- նշում է ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի վարչության նախագահի առաջին տեղակալը: Բանկը վարկավորում է դրամով՝ 12.4 տոկոսադրույքով, 240 ամիս մարման ժամկետով, կանխավճարը՝ սկսած 10 տոկոսից: Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ հիփոթեքային պորտֆելն աճում է նաև, որովհետև դեռ գործում է եկամտահարկի հետվերադարձի ծրագիրը:
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ - «Բանկերն իրենց կողմից վարում են հատուկ հաշիվներ, որոնց վրա կուտակվում են քաղաքացիների գումարները և փուլ առ փուլ բաց են թողնում այն՝ ուղղելով շինարարական նախագծի վրա։ Այս դեպքում քաղաքացին կարող է համոզված լինել, որ իր գումարներն ուղղվելու են նպատակային, օգտագործվելու են նպատակային: Այսինքն շինարարության ավարտին նրանք կստանան իրենց խոստացված բնակարանները»:
Արմեն Չիբուխչյան, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Շատ կարևոր է, որ կառուցապատող «ՊԱՐՏՆՅՈՐ ԳՐՈՒՊ»-ը վարում է շատ իրատեսական, կշռադատված և ոչ ագրեսիվ գնային քաղաքականություն: Դա հրաշալի պատճառ է Double Tourse-ում բնակարան ձեռք բերելու համար»:
Հիանալի վայրում է կառուցվում Double Towers բնակելի համալիրը: Տարածքը պատահական չեն ընտրել: Ամենաինտենսիվ զարգացող Դավթաշենի այս հատվածում հնարավոր է շուտով ֆուտբոլի ակադեմիայի մասնաճյուղ հիմնվի, չի բացառվում, որ Դավթաշենն ունենա նաև իր առևտրի կենտրոնը: Double Toursе-ը կառուցվում է շատ որակով, ժամանակին համահունչ ու ապահով: Շինարաները հիմա խորքային թրթռիչով են աշխատում:
Սևակ Հովսեփյան, Shine Control ընկերության տեխնիկական վերահսկող - «Կատարում ենք որակի վերահսկողություն ամենօրյա աշխատանք, ծավալների ստուգում, որպեսզի աշխատանքները կատարվեն նախագծի պահանջներին համապատասխան: Բ-25 դասի 350 մարկայի բետոն է, բերվում է շատ մոտ տարածքից: Ընդամենը 3 կմ հեռավորությունից է գալիս։ Այն նպաստում է բետոնի որակի պահպանությանը»:
Double Towers-ն իր բոլոր ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի 2026 թվականի ամռանը: «ԱՐԳՈ Ռիելթի»-ում արձանագրում են՝ բնակարանների շուրջ 40 տոկոսը վաճառվել է ընդամենը մի քանի ամսում: