Наши проекты

В НОРК-МАРАШЕ СТРОИТСЯ НОВЫЙ ЖИЛОЙ КОМПЛЕКС ПРЕМИУМ-КЛАССА

В НОРК-МАРАШЕ СТРОИТСЯ НОВЫЙ ЖИЛОЙ КОМПЛЕКС ПРЕМИУМ-КЛАССА

Նորք Մարաշում պրեմիում դասի նոր բնակելի համալիր է կառուցվում, որը համատեղելու է եզակիությունը, հուսալիությունն ու որակը: «Ավրորայի» շինաշխատանքները մեկնարկել են, ևս մի քանի օր ու շինարարները կսկսեն հիմքի բետոնային աշխատանքները։ Գարեգին Հովսեփյան 22/29 հասցեն ահա այս տեսքը կունենա։

 

12345

 

ՄԱՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ, «Ասաշին» կառուցապատող ընկերության տնօրեն - «Նորք Մարաշը մենք պատահականությամբ չենք ընտրել, մենք այստեղ երկար ժամանակ փնտրում էինք տարածք, որ կարողանայինք բնակելի համալիր ստեղծել, որ իր ամեն ինչով կհամապատասխանի մեր նպատակներին՝ տեսարան, հանգիստ միջավայր։ Ինչպես  տեսնում եք աշխատանքներն ընթանում են և հույսով եմ, որ ապագայում մեր գնորդները և մեր ապագա բնակիչները շատ երջանիկ կլինեն»։  

Իսկ երջանիկ ապրելու համար ամեն բան մանրակրկիտ է մտածված։ Կառուցապատող «Ասաշին» ընկերությունից վստահեցնում են՝ մինչև նախագիծը սկսելը երկար են մտածել, մասնագիտական քննարկումներ ունեցել շինարարների ու ճարտարապետների հետ։ Արդյունքում նմանը չունեցող նախագիծ է ստացվել։

ՎԱԽԹԱՆԳ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, TF+ ARCHITECTS ընկերության համահիմնադիր - «Մարդկանց մենք ուղղել ենք դեպի տեսարան, այսինքն բնակարանի գրեթե բոլոր անկյուններից, սենյակներից բացվում է հրաշալի վիտրաժային ապակիներով տեսարան դեպի Մասիս կամ Երևանի այլ տեսարան։ Մենք ունենք այնպիսի բան, որ ամեն մի բնակարան իր վերևում ունի երկինք։ Այսինքն մեր մոտ ոչ թե պատշգամբային, այլ տեռասային ճարտարապետություն է»։

«Ասաշին»-ը վաճառքի բացառիկ իրավունքը վստահել է «ԱՐԳՈ Ռիելթի»-ին։ Այս պահին ընկերությունում նախավաճառքի փուլ է։ Ընդ որում՝ մեկնարկը անհամեմատ ցածր գներով՝ սկսած 520․000 դրամից։ 80 բնակարանից 57-ը մինչև տարեվերջ հնարավոր է ձեռք բերել  Եկամտահարկի վերադարձի ծրագրով։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Ստեղծվում է մի շքեղ նորակառույց, որտեղ համադրվում են և՛ արտաքին շքեղությունը, և՛ ներքին կտրվածքների գրագետ լինելը լրացնում են իրար։ Ինչպես տեսնում եք հողատարածքի հարթակի թեքությունը ևս օգտագործվել է՝ ի շահ նախագծի, դրանով իսկ ապահովելով մաքսիմալ քանակի բնակարաններ Երևանի համայնապատկերով»։

Բնակելի համալիրը երկաթբետոնյա կոնստուկտիվ լուծումներով է կառուցվելու։ Արտաքին երեսպատումը՝ օդափոխվող ֆասատ համակարգով։ Ջերմամեկուսիչ շերտի շնորհիվ «Ավրորայում» ամռանը՝ զով, ձմռանը՝ ջերմ է լինելու։ Նախագծի հեղինակները երկար են մտածել նաև շենքի արտաքին տեքսը նախագծելիս․ այլ կերպ ասած՝ համատեղել են անհամատեղելին՝ օգտագործելով քար, ապակի և ալյումին։

ՎԱԽԹԱՆԳ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, TF+ ARCHITECTS ընկերության համահիմնադիր - «Ճիշտ է ընդունված է համարել, որ Երևան քաղաքի քարը վարդագույն տուֆն է, իսկ վերջին ժամանակաշրջանում տուֆի ավելի շատ տարբեր են տեսակներ ի հայտ գալիս որպես հիմնականում շինանյութ, մենք այստեղ փորձել ենք օգտագործել սպիտակ տրավերտինը, որպեսզի ինքն արտացոլի իր հորիզոնական գծերը, սև ու սպիտակ լույսի ու ստվերի խաղը։ Իրականում փորձել ենք ստեղծել մի այնպիսի շենք, որը կարտացոլի մեր բոլոր գաղափարները»։

Բոլոր բնակարաններում առանձին ծաղկանոցներ են լինելու՝ ծառեր, ծաղիկներ ու թփեր։ Ճարտարապետական թիմում համոզված են՝ այս նորակառույցի յուրաքանչյուր բնակիչ իրեն լիակատար երջանիկ է զգալու՝ հանգիստ ու զով միջավայրում, դեպի քաղաք նայող ֆանտաստիկ տեսարանով։

ՎԱԶԳԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ, TF+ ARCHITECTS ընկերության համահիմնադիր - «Հողամասն ունի առանձնահատկություններ, դա իր և՛ ռիելեֆն է, և՛ դեպի քաղաք նայող գեղեցիկ տեսարանը, Արարատ լեռը։ Այդ երկուսը համատեղելով փորձեցինք ստանալ հենց այս տեղանքի համար ունիկալ կառույց, որը որ կարտացոլի տեղանքի պահանջները․ այն անդրադարձել է ճարտարապետության մեջ՝ հատակագծի, երկու մասնաշենքերի դավորվածության հարցում»։   

«Ավրորա» բնակելի համալիրում բնակարան ձեռք բերել հնարավոր է հիփոթեքային վարկավորմամբ՝ «Ամերիաբանկի» միջոցով և կանխիկ փուլային տարաժամկետ եղանակով՝ 30%-ը վճարել սկզբում, 50%-ը՝ ընթացքում և վերջին 20%-ը՝ շենքի ավարտական փուլում։

Поделиться

Есть вопросы?
Свяжитесь с нашим специалистом.

Квалифицированный и опытный агент ARGO Realty готов предоставить бесплатную консультацию и подобрать для Вас лучшее предложение.

Visit our office:

пр. Комитаса 19/1, Ереван, Армения