Наши проекты

315 СЕМЕЙ ПРОВЕДУТ НОВОСЕЛЬЕ В КОМПЛЕКСЕ «ТЕВОСЯН 1/3» ОСЕНЬЮ 2025 ГОДА

315 СЕМЕЙ ПРОВЕДУТ НОВОСЕЛЬЕ В КОМПЛЕКСЕ «ТЕВОСЯН 1/3» ОСЕНЬЮ 2025 ГОДА

315 ընտանիք 2025-ի աշնանը «Թևոսյան 1/3» համալիրում բնակարանամուտ կտոնի: Բնակարանների 80 տոկոսն արդեն վաճառված են, թե ովքեր կլինեն ապագա մյուս բնակիչները, ցույց կտա ժամանակը» Կառուցապատող «Լիվինգ Ռեզիդենս» ընկերությունը շինարարության տեմպի նոր նշաձող է սահմանել. շուրջ 6400 քմ տարածքի վրա «Թևոսյան 1/3» բազմաբնակելի համալիրն ավելի արագ է կառուցվում, քան սահմանված է նախագծով: Հասել են 10-ներորդ հարկին:

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Շենքերն ունեն ուղղանկյուն տեսք և երկու մասնաշենք, մեկը երկու մուտքանի, մյուսը՝ մեկ: 51-ից մինչև 87 քմ շատ գրագետ ու շատ հարմար նախագծեր են: Ընդ որում, բոլոր երեք սենյակները երկու կողմանի լուսավորություն ունեն։ 79-87 քմ մակերեսով բնակարնները հնարավորություն են տալիս ունենալու նաև առանձին խոհանոց»:  

Շինարարական մեծ թիմ է աշխատում, որ «Թևոսյան 1/3» համալիրը համապատասխանի նախագծային բոլոր կետերին, պահպանվեն շինարարական անհրաժեշտ բոլոր նորմերը, մյուս կողմից՝ շուրջ 3000 քմ կանաչապատ հատվածը պետք է յուրօրինակ տեսք ունենա: Ամրանագործները, բետոնագործները, ատախծագործներն ու մյուսներն անում են հնարավորը, որ ամենաչնչին շեղում անգամ չլինի:  

 

 

ՍՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Աշխղեկ - «Ամրանները մինչև շինհրապարակ բերելը նմուշներ ենք ուղարկում լաբորատորիա ստուգման, իսկ բետոնից տեղում վերցնում ենք նմուշներ, ուղարկում լաբորատորիա։ Արտաքին պատերի ջերմամեկուսացումը կատարվելու է հանքաբամբակով, իսկ երեսպատումը լինելու է օդափոխվող՝ ստատների վրա, որը բավականին էֆեկտիվ է՝ տուֆի և տրավերտինի սալիկներով՝ ըստ ճարտարապետական լուծումների»:

Բետոնացման աշխատանքներին զուգահեռ շինարարական մի խումբ էլ արտաքին և ներքին պատերի շար է անում: «Մեկը մյուսին չեն խանգարում, որակը դրանից չի տուժում»,- վստահեցնում են կառուցապատող ընկերությունից: «Լիվինգ Ռեզիդենս»-ը վաճառքի բացառիկ իրավունքը վստահել է «ԱՐԳՈ Ռիելթի»-ին, հաշվի առել անշարժ գույքի ոլորտում ընկերության բազմամյա փորձը: Նախագծի ուժող կողմերն է բնորոշում ԱՐԳՈ-ի փոխտնօրենը:

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Թևոսյան փողոցը Նորքի Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածները բաժանող ամենաաշխույժ մագիստրալներից մեկն է: Ընդ որում՝ շրջակայքում նախատեսվում են նաև այլ կառույցներ, նորակառույցներ, որն էլ ավելի կակտիվացնի, կաշխուժացնի բոլոր ենթակառուցվածքները, իսկ երկու շենքի տակ էլ լինելու են շատ մեծ հասարակական տարածքներ, խանութներ»:  

«Թևոսյան 1/3» համալիրում բնակարան գնել հնարավոր է նաև փուլային եղանակով:  Նախագծի ֆինանսական գործընկերը ԱՄԻՕ բանկն է: Առանց ավելորդ քաշքշուկների ու ձգձգումների, բանկից վստահեցնում են՝ կախված վարկունակությունից ու եկամուտներից հիփոթեքը տրամադրում են սկսած 10 տոկոս կանխավճարով:

Поделиться

Есть вопросы?
Свяжитесь с нашим специалистом.

Квалифицированный и опытный агент ARGO Realty готов предоставить бесплатную консультацию и подобрать для Вас лучшее предложение.

Visit our office:

пр. Комитаса 19/1, Ереван, Армения