Наши проекты

ZOV BUILDING. ОСНОВЫ СЕМЕЙНОГО СЧАСТЬЯ ПРОЧНЫ

ZOV BUILDING. ОСНОВЫ СЕМЕЙНОГО СЧАСТЬЯ ПРОЧНЫ

Դավթաշենից ընդամենը 900 մետր և Zov Building բնակելի համալիրի շինհրապարակում եք․ Զովունիում 120 ընտանիքի համար 16 հարկանի նորաոճ շենք է կառուցվում։

ՍԱՍՈՒՆ ՔՈՉԱՐՅԱՆ, D&S CONSTRUCTION-ի գլխավոր ինժեներ - «Վերջացրեցինք հիմնային սալի բետոնացման աշխատանքները։ Այս պահին պատերի դիագրաֆաների ամրանավորման աշխատանքներն ենք իրականացնում, համատեղ նաև պատերի բետոնացումը։ Ինչպես մյուս շինհրապարակներում, այնպես էլ մենք՝ ուշադրություն ենք դարձնում որակին, տեխնոլոգիաների կիրառմանը։ Փորձում ենք շինհրապարակը համալրել հետաքրքիր տեխնիկական միջոցներով»։  

Կառուցապատող «Միտսթարտ» ընկերությունը շինարարությունը վստահել է ոլորտում հայտնի D&S CONSTRUCTION կապալառու ընկերությանը։ Բազմաթիվ հաջողված նախագծեր ունի, այդ թվում՝ պետական շենքեր՝ դպրոցներ, մանկապարտեզներ։ Բետոնալցումն իրականացվում է գերմանական հայտնի «Պերի» ընկերության հիմնապատերով։  
Շինարարությունն ամենապատասխանատու փուլում է։ Հողահեռացման աշխատանքները մոտ երկու ամիս են տևել։ Դժվարն անցել, շենքի ընդհանուր կառուցվածքն արդեն ստացել են։ Ճարտարապետական առումով փորձել են հօգուդ գնորդի կատարյալ հատակագծեր ստանալ։ Վաճառքն իրականացնող «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրենը համոզված է՝ Zov Building-ում ապրող յուրաքանչյուր ընտանիք իրեն լիարժեք է զգալու։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Ճարտարապետի հետ փորձել ենք պահանջված նախագծեր ստանալ։ Մեկ մուտքանի շենքի համար ստացել ենք 41-153 քմ մակերեսով բնակարաններ։ 62, 68, 72 երկու և 86 քմ-ոց  երեք սենյականոց բնակարանները փորձը ցույց է տալիս, որ ամենապահանջված նախագծերն են։ Դրա վառ ապացույցն այն է, որ շատ կարճ ժամանակում արդեն 35% վաճառք ենք ապահովել»։

Վաճառքի ցուցանիշների վա ազդել է նաև Պաշտպանության նախարարության «Մատչելի բնակարան» զինծառայողներին պետական ծրագիրը։ Կառուցապատող «Միտսթարտ» ընկերության համար այս ծրագրին մասնակցությունն առաջնային, գերնպատակ է եղել։  

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Ժամանակին՝ մինչև 2026 թվականի ավարտը շենքը շահագործման կհանձնվի։ Իր դիրքային գրավչությունն այնպես է, որ ունենք և՛ հարավային, և՛ հյուսիսարևելյան ուղղությամբ նայող լավ բնակարաններ՝ Երևանի, Արարատ լեռան տեսարաններով»։

Նախագծի ֆինանսական գործընկերն Evocabank-ն է։ «Միտսթարտ»-ի հետ համագործակցելիս կարևոր գործոններ են հաշվի առել։

ԶԱՐՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ, Evocabank-ի հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար «Հաշվի ենք առել ընկերության բարի համբավը, ինչպես նաև ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին նշանակում է, որ նախագծով սահմանված աշխատանքները կառուցապատողը ճիշտ ժամանակին կհասցնի»։  


Իսկ D&S CONSTRUCTION-ը երաշխավորում է, որ նախագիծը կառուցելու է բոլոր ստանդարտներին համապատասխան։ Շինարարական առանձնահատկությունների մասին է պատմում Սասուն Քոչարյանը։

ՍԱՍՈՒՆ ՔՈՉԱՐՅԱՆ, D&S CONSTRUCTION-ի գլխավոր ինժեներ - «Փորձում ենք այնպես անել, որ շինարարության ընթացքում սյուների տեղադրումը լինի շատ ավելի արագ։ Սյուները երկարացնելու համար օգտագործում ենք մեխանիկական միացումներ, կապլերային համակարգ է կոչվում, որը 5-10 անգամ ավելի արագ է լինում։ Փորձում ենք կաղապարամածային համակարգը բերել, որոնք ավելի արագ են հավաքվում, որակով են ու ավելի մաքուր արդյուն են տալիս»։  

Zov Building բնակելի համալիրն ունի նաև մեկ այլ առավելություն։ Ներկայացնում է Evocabank-ի հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավարը։

ԶԱՐՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ, Evocabank-ի հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար «Կառուցապատող ընկերությունը Zov Building նախագծի շրջանակում ձեռք է բերել էներգետիկ անձնագիր՝ էներգաարդյունավետության V+ դասով, որի շրջանակում  Evoca-ի հաճախորդները կարող են վարկավորվել ազգային հիփոթեքային ընկերության կողմից ֆինանսավորվող «Իմ տանիք» ծրագրով՝ 12․5% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով»։  

Evocabank-ի ֆինանսական միջոցներով վարկավորվելու դեպքում հիփոթեքով բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև 20 տարի մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը սկսած 13.2% -ից, կանխավճարը ՝ 10%-ից:Zov Building․ ընտանեկան երջանկության հիմքերն ամուր են։

 

 

Поделиться

Есть вопросы?
Свяжитесь с нашим специалистом.

Квалифицированный и опытный агент ARGO Realty готов предоставить бесплатную консультацию и подобрать для Вас лучшее предложение.

Visit our office:

пр. Комитаса 19/1, Ереван, Армения