«Բաբաջանյան» բնակելի համալիրն ակտիվ շինարարության փուլում է։ Եվս մի քանի ամիս և բոլոր գնորդները հնարավորություն կունենան բնակարանամուտ տոնելու։ «5 ՓԱՍՏ» խորագրի ներքո առանձնացրել ենք նախագծի վերաբերյալ առանցքային կետերը, դետալ առ դետալ ներկայացրել «Բաբաջանյան» բնակելի համալիրի հիմնական առանձնահատկությունները։
ՓԱՍՏ 1
«Բաբաջանյան» բնակելի համալիրում առկա 57-344 քմ մակերեսով 186 բնակարանների 98%-ը վաճառված են։ Նախագծի ֆինանսական գործընկերը «Ամիօ» բանկն է։
ՓԱՍՏ 2
127 քմ մակերեսով բոլոր չորս սենյականոց բնակարաններն ունեն վիտրաժային պատուհաններ։
ՓԱՍՏ 3
«Բաբաջանյան» բնակելի համալիրի բնակարանամուտը նախատեսված է առաջիկա ամիսներին։ այս պահին ընթանում են ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման և վերելակների մոնտաժային աշխատանքները։
ՓԱՍՏ 4
Կառուցապատող «էմ էս գրուպ» ընկերությունը բնակելի համալիրն ապահովել է անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով՝ գազով, հոսանքով ու ջրով։
ՓԱՍՏ 5
«Բաբաջանյան» բնակելի համալիրը բաղկացած է 3 ստորգետնյա ավտոգանգրվաններից, 3 հարկ հասարակական տարածքից և 17 բնակելի հարկերից։