Our Projects

ARAIK GOJABASHIAN. «IF I HAVE BEEN ENTRUSTED, I HAVE NO RIGHT TO DISAPPOINT»

ARAIK GOJABASHIAN.  «IF I HAVE BEEN ENTRUSTED, I HAVE NO RIGHT TO DISAPPOINT»

Վերջին մի քանի տարիներին «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը հիմնականում մասնագիտացել է նորակառույց բազմաբնակարան շենքերի կառուցման և վաճառքի գործում: Մեծաթիվ հայտնի կառուցապատողներ իրենց կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերի վաճառքի բացառիկ իրավունքը վստահում են «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությանը, որի ջանքերի շնորհիվ շատ օտարերկրյա և տեղացի ներդրողներ մեծամասշտաբ ներդրումներ են կատարում շինարարության ոլորտում։ Ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանի հետ զրուցել ենք ընկերության 15-ամյա անցած ճանապարհի, շուկայում առաջատար դիրք ունենալու, ինչպես նաև արձանագրած հաջողությունների մասին։   

- Պարո՛ն Գոջաբաշյան, «ԱՐԳՈ Ռիելթի»-ն նշում է կազմավորման 15-ամյակը։ Ինչի՞ց սկսեցիք և ի՞նչ ունեք այսօր։

- Անշարժ գույքի ոլորտում եմ 2004 թվականից։ Սկզբում զբաղվում էի երկրորդային շուկայում բնակարանների առքուվաճառքով։ Հեշտ չի եղել։ Փոքրիկ քայլերով, բայց դժվար ճանապարհ եմ անցել, հիասթափվել, բայց երբեք չեմ կոտրվել։ Անշարժ գույքի շուկայում 2009-ից հետո մի շարք ընկերություններ աստիճանաբար սկսեցին փակվել։ Ես որոշեցի նոր ընկերություն հիմնել: Եվ դա ինձ հաջողվեց։ Այդ տարիներին շատ ռիսկային էր մտնել առաջնային շուկա, քանի որ մարդկանց շրջանում մեծ հիասթափություն կար շատերը կհիշեն 2008-2009 թվականների հայտնի դեպքերը, երբ որոշ կառուցապատողներ մի բնակարանը վաճառում էին մի քանի անձի։ Շինարարության փուլում բնակարան գնելու վստահություն չկար, մյուս կողմից՝ կառուցապատողները սկզբում մեծ գումարներ էին պահանջում՝ ընդհուպ մինչև տան արժեքի 50-ից 100 տոկոսը։ Տարիներ հետո մենք շուկան ուսումնասիրեցինք և որոշեցինք փոխել այդ մշակույթընախ բանկերի հետ աշխատեցինք, իրենք էլ մտան նոր խաղի մեջ։ Նրանց հետ պայմանավորվեցինք, որ հաճախորդն ընդամենը 10 տոկոս կանխավճար անելով կարողանա 90 տոկոս վարկ ստանալ։ Այս ոլորտում մշակույթի փոփոխությանը, վստահության հաստատմանը նպաստեց նաև եկամտահարկի վերադարձի օրենքը, մյուս կողմից՝ ովքեր չունեին վարկային պատմություն, մենք ներդրեցինք փուլային վճարման տարբերակը։ Այսինքն՝ գնորդին տվեցինք ընտրության հնարավորություն:

-Իսկ ո՞րն էր երաշխիքը։

- Երաշխիքն այն էր, որ Կադաստրի կոմիտեում գնման իրավունքի պետական վկայական էր գրանցվում, հետևաբար այդկերպ հաճախորդն ապահովագրվում էր խաբեությունից։ Այդ տարբերակն աշխատեց և բազմաթիվ ընտանիքներ կարողացան բնակարան գնել։ Աստված առաջ, ինչ սկսել ենք, ավարտին ենք հասցրել։ Ուրախ եմ, որ նոր ձևավորվող ընտանիքները մեր միջոցով կարողանում են բնակարան ձեռք բերել։

-Այս ոլորտը շատ ռիսկային է, հիմնված վստահություն վրա։ Պարո՛ն Գոջաբաշյան, ինչո՞ւ մարդիկ որոշեցին իրենց երջանկությունը վստահել «ԱՐԳՈ Ռիելթի»-ին։

- Պետք է ասեմ, որ մինչև նորակառույցների վաճառքով զբաղվելը՝ մենք արդեն հասցրել էինք վստահություն ձեռք բերել։ Գիտեք՝ մեր քաղաքը փոքր է, մարդիկ ճանաչում են միմյանց։ Ես տեսակով շփվող եմ և օգտագործելով իմ անձնական կապերը, աստիճանաբար հաճախորդների հետ ճիշտ աշխատելով, ամրապնդեցինք վստահությունը մեր ընկերության նկատմամբ։ Արդեն 2017 թվականին մենք սկսեցինք զբաղվել նորակառույցների վաճառքով։ Մի քանի ընկերներով միացանք և սկսեցինք աշխատել. մեկը վաճառքով էր զբաղվում, երկրորդը՝ ֆինանսական հարցերով, երրորդն էլ՝ կապեր հաստատելով: Ընկերներիցս մեկը Դավթաշենում շենք կառուցեց և մեզ առաջարկեց վաճառել այդ բնակարանները։ Առաջին գնորդներից մեկը նաև ես էի, որտեղ ապրում եմ մինչև օրս։ Եվ մենք հասկացանք, որ կարող ենք ու պետք է շարունակենք այն .․․․ Առաջնային շուկան ընդհանրապես համեմատելու չէ երկրորդային շուկայի հետ։ Այստեղ գործ ունենք հիմնականում գործարարների հետ, որոնք իրենց ներդրումները հաշվել, տնօրինել գիտեն…. մարդիկ տեսան, որ լավ պայմաններով, լավ շենքեր ենք կառուցում։ Գիտեք՝ իմ բոլոր ընկերները վստահելի մարդիկ են։ Մենք ոչ բոլոր կառուցապատողների հետ ենք աշխատում։ Երբևէ չի եղել մի դեպք, երբ ես դիմեմ որևէ կառուցապատողի՝ վաճառելու իր բնակարանները։ Միշտ իրենք են մեզ դիմել։ Շատերի հետ ընկերացել ենք, որոշների հետ նույնիսկ ընտանեկան մտերմություն ունեմ։ Գնորդն առաջին հերթին վստահում է վաճառողին, կառուցապատողին չի էլ ճանաչում։ Բազմաթիվ խնդիրներ կարող են լինել ուշացումներից մինչև բանկային խոչընդոտներ, ուստի ամբողջ պատասխանատվությունը մեր ուսերին է։ Մենք անում ենք հնարավորը, որ մարդիկ գոհ լինեն, չհիասթափվեն։ Իմ առաջին պայմանը կառուցապատողներին այն է, որ պետք է մաքուր աշխատել, օրենքի դաշտում։ Համավարակի ընթացքում, պատերազմող երկրում այն գործարարները, որոնք շենք են կառուցում, ինձ համար հերոս են։ Շատ դժվար է այս ժամանակահատվածում խոշոր ներդրումներ կատարել։

- Պարո՛ն Գոջաբաշյան, այս պահին ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում։ Որքանո՞վ է այս ոլորտը վերահսկելի։

- Գները շատ արագ են փոխվում, ընդ որում՝ պետք է ասեմ, որ բնակարանների գները բարձրացել են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Մենք շենքեր ունենք, որոնք մեկ-երկու տարի առաջ վաճառել ենք ավելի մատչելի, սեփականատերերն այդ բնակարաններն այս պահին վերավաճառում են երկու, նույնիսկ երեք անգամ ավելի բարձր գնով։ Հայաստանում այդ բարձրացումներն անհիմն էին, որովհետև սկզբնական շրջանում բնակարանները իներցիայով վաճառվեցին, հետո որոշ կառուցապատողներ որոշեցին միանգամից հարստանալ, արդյունքում շուկան անկում ապրեց։ Համեմատության համար ասեմ, որ եթե նախկինում 100 բնակարանը վաճառում էինք երկու ամսում, հիմա ավելի ուշ՝ կոնկրետ ժամանակահատված չեմ կարող նշել։ Այսօր անհամեմատ մեծ մրցակցություն կա, մյուս կողմից՝ եկամտահարկի վերադարձի ծրագրի սահմանափակումները։ Մեծ մասն արդեն գնել է բնակարան։ Հիմա մեզ մոտ ավելի շատ գալիս են ընտանիքի անդամներով, որ իրենց քիչ եկամտահարկերը գումարեն իրար և կարողանան բնակարան գնել։   

 

lil4887

-Բոլոր դեպքերում ուշացումներն անխուսափելի են։ Որոշ դեպքերում 6 ամսից մինչև մեկ տարի։ Ինչո՞վ է այն պայմանավորված, որո՞նք են հիմնական խոչընդոտները։

- Կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Այսօր մենք շինարարի՝ վարպետի, բանվորի լուրջ խնդիր ունենք։ Եթե շրջեք մեր շինհրապարակներով, կտեսնեք, որ աշխատողների մեծ մասը հնդիկներ, պարսիկներ ու տաջիկներ են։ Մեր երկրում ամեն օր երեք միլիոն վարչապետ է արթնանում։ Պատկերացրեք, բանվորին օրական վճարում ենք 10000-ից մինչև 15000 դրամ։ Մի քանի օր աշխատում, հետո որոշում են նույն գործը Ռուսաստանում անել, որովհետև մտածում են, որ ամոթ է սեփական երկրում շինարարությամբ զբաղվելը։ Իրենք նախընտրում են Ռուսաստանում նույն գործը նույն գումարով անել, բայց ընտանիքից ամիսներով հեռու ապրել ու աշխատել։ Մեր ազգը շատ է չարացել, նախանձը շատ է։ Մի տեղ շինարարություն ես անում, հարյուրավոր մարդիկ գալիս, պառկում են մեքենայի մոտ, բայց որ թուրքը Գորիսի ճանապարհին արցախցի երեխաների ավտոբուսն էր կանգնացնում, ոչ մեկ էդ թուրքի դեմը չկանգնեց։

-Անշարժ գույքի շուկան ակտիվացավ հատկապես վերջին տարիներին, այն շարունակում է օր օրի ընդարձակվել։ Ինչո՞ւ մարդիկ պետք է ընտրեն հենց «ԱՐԳՈ Ռիելթի»-ն։

- «ԱՐԳՈ Ռիելթի»-ն վստահության չափանիշ է։ Ես, բացի բնակարանների վաճառքով ընկերություն ղեկավարելուց, զբաղվում եմ նաև կառուցապատմամբ, բաժնեմասեր ունեմ որոշ ընկերություններում։ Յուրաքանչյուր շենք, որ բերում են վաճառքի, ես այն համարում եմ իմը։ Իմ ամբողջ էներգիան, նյարդերը, ամեն ինչ դնում եմ այդ գործում։ Եթե վստահել են, ես իրավունք չունեմ հուսախաբ անել։ Հիմնականում մեզ հաճախորդ է բերում մեր հաճախորդը։ Խորհուրդ տալը լավագույն գովազդն է, որ գալիս են, ուրեմն վստահում են .․․․

-Իսկ ովքե՞ր են Ձեր գնորդները։

- Մեր հաճախորդների մեծ մասը միջինից ցածր կամ միջին խավի մարդիկ են, սեփական քրտինքով աշխատող ու արարող մարդիկ։ Նրանց մեջ քիչ չեն նաև բժիշկները, ՏՏ և բանկային ոլորտի աշխատողները, մեծ մասը՝ երիտասարդներ։ Ունենք նաև օտարերկրացիներ, որոնք Հայաստանում չեն ապրում, բայց ցանկանում են մեր երկրում անշարժ գույք ունենալ՝ հիմնականում ամերիկահայեր, ռուսներ, Ռուսաստանի հայեր, լիբանանահայեր։

- Որպես առաջատար ընկերության հիմնադիր՝ որո՞նք են Ձեր գլխավոր սկզբունքները, որոնց երբեք չեք դավաճանում։

- Նախևառաջ՝ իմ տեսակը։ Գիտեք՝ ես 18 տարեկանից աշխատում եմ։ Մեծացել եմ վարորդի ընտանիքում։ Հեշտ չի եղել, բայց միշտ խոշոր գումարներ եմ աշխատել, ընդ որում՝ միայնակ։ Եթե ինչ-որ բան անում եմ, անում եմ միայն լավը կամ ընդհանրապես չեմ անում։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ ինչ-որ բան եմ նախաձեռնել, հետո տեսել եմ, որ չի ստացվում, չեմ շարունակել։ Կարևորն ազնվությունն է, նախ իմ, հետո իմ արած գործի ու այն մարդկանց նկատմամբ, որոնք շրջապատում են ինձ ու վստահում։ Հաջողություններիս համար շնորհակալ եմ նաև ընտանիքիս։ Կինս շատ է օգնել…  երբեմն մտածում եմ, որ եթե նա կողքիս չլիներ, գուցե ամեն ինչ այսպես չստացվեր․․․

- Հայտնի ճշմարտություն է, որ ընկերությունների զարգացման հիմքում հենց թիմն է։ Ի՞նչ է անհրաժեշտ լավ թիմ ձևավորելու և այն պահելու համար։

-   «ԱՐԳՈ Ռիելթի»-ի թիմը լավագույնն է։ Իսկապես։ Նույնիսկ աշխատողներ կան, որոնց հետ 20 տարվա ճանապարհ եմ անցել։ Ինձ համար կարևորը գործի նկատմամբ աշխատասիրությունն ու նվիրվածությունն է։ Ես դիմացինին շատ հեշտ եմ ճանաչում, միայն մի բարևը հերքի է հասկանալու՝ ո՞վ է, ի՞նչ է ուզում և ինչպե՞ս պետք է շփվել նրա հետ (ժպտում է)։ Բարի եմ, պահանջկոտ, բայց նաև զգացմունքային.․․․ Անձնական շփումները կարևոր երաշխիք են հաջողության հասնելու հարցում։ Մեզ մոտ շատերն են աշխատել, նրանց մի մասը տարիների ընթացքում մաղվել են, տեղափոխվել այլ բնույթի աշխատանքի։ Մեր ընկերությունում աշխատելը վարակիչ հիվանդության նման մի բան է։ Ով վարակվել է այդ «հիվանդությամբ», ինքը մնացել է (ժպտում է)։ Երիտասարդներ են եղել, որ զգացել են, որ իրենց մոտ չի ստացվում, դուրս են եկել։ Հիմնական կորիզը ձևավորված է, որոնք շուրջ 15 տարի աշխատում են ինձ հետ։ Ես իրենց հետ ընկերություն եմ անում .․․․

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia