Our Projects

THIS SUNDAY'S ARGO NEWS IS FULL OF ANTICIPATED NEWS

THIS SUNDAY'S ARGO NEWS IS FULL OF ANTICIPATED NEWS

Առանձնացրել ենք 7 նախագիծ՝ կարճ ու կոնկրետ պատմել կարևորի մասին․․․ Մեր նորություններին մշտապես հետևելու համար բաժանորդագրվե´ք մեզ Youtube-ում, հետևե´ք Facebook-ում և Instagram-ում, եղե´ք տեղեկացված․․․  

AVAN AVENUE

AVAN AVENUE բնակելի համալիրում հողահեռացման աշխատանքներին շուտով կհաջորդի հիմքերի բետոնալցումը: Նախավաճառքի փուլում բնակարան ամրագրած բոլոր գնորդներն արդեն կարող են դիմել Ֆասթ Բանկ՝ հիփոթեքային վարկավորման համար։ AVAN AVENUE-ում 280 բնակարան է ստեղծվում, ստորգետնյա հարկերում՝ ավելի քան 100 մեքենայի համար ավտոկայանատեղի։ Երեք մասնաշքենքի առաջին հարկերում հասարակական տարածքներ են նախատեսված՝ սուպերմարկետ, դեղատուն, գեղեցկություն սրահ և այլն։ Այս բնակելի համալիրում 1 քմ-ի արժեքը սկսվում է 440․000 դրամից։

GARDEN HILL RESIDENCE

Լենինգրադյան 21/4 հասցեում կառուցվող GARDEN HILL բնակելի համալիրում այս պահին ընթանում են վերջին հարկերի կառուցման աշխատանքները, զուգահեռ նաև՝ երեսպատումը, միջսենյակային պատերի կտրման ու գաջման աշխատանքները։ GARDEN HILL RESIDENCE-ի բնակարանամուտը նախատեսված է 2025 թվականի առաջին կեսին։ Երկու մասնաշենքում ավելի քան 170 բնակարանների 90%-ը վաճառված է։ Առկա են երեք սենյականոց բնակարաններ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 537․000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն Արդշին Բանկն է։

ԿԱՆԱՉ ՊՈՒՐԱԿ

Հաշված շաբաթներ և Քանաքեռ-Զեյթունում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ կառուցվող «Կանաչ պուրակ» բնակելի համալիրը կհանձնվի շահագործման։ 14 հարկանի նորաոճ այս համալիրում մնացել է ընդամենը 8 բնակարան՝ 49-ից մինչև 340 քմ մակերեսներով։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 650․000 դրամից։ Եկամտային հարկի վերադարձի ծրագրով «Կանաչ պուրակ»-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։ Նախագծի ֆինանսական գործընկերն Ինեկոբանկն է։ Կանխավճարը՝ սկսած 10%-ից։

ԴԱՎԹԱՇԵՆ ՆԱԻՐԻ

«Դավթաշեն Նաիրի» բնակելի համալիրում ինտենսիվորեն շարունակվում են 14-րդ հարկի կառուցման աշխատանքները։ Կառուցապատող «Սաֆարյան ՇԻՆ» ընկերությունը զուհահեռ նախաձեռնել է նաև միջսենյակային պատերի կտրման ու գաջման, ենթակառուցվածքների ապահովման աշխատանքները։ Այս համալիրում բնակարանների ավելի քան 91%-ը վաճառված է։ Այս պահին առկա են 47-ից մինչև 180 քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարանները։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 470․000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն Արմսվիս Բանկն է։ Բնակարանամուտը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կեսին։

ԳԱՀԷ

«Գահէ» բնակելի համալիրում ինտենսիվորեն շարունակվում են բնակելի հարկերի կառուցման աշխատանքները։ Նորաոճ այս համալիրը կառուցվում է Ավանում՝ Gold's Gym-ի դիմաց։ Կառուցապատողը «ԳԱՀԷ» ընկերությունն է, շինարարը՝ «Բաղրամյան Շին» ընկերությունը։ Այս պահին գործում է 50-60․000 դրամ զեղչ՝ յուրաքանչյուր քմ-ի համար։ Զեղչված տարբերակով «ԳԱՀԷ»-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է սկսած 450․000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերը Ֆասթ Բանկն է։ Տարաժամկետ փուլային վճարման տարբերակով ձեռք բերելու դեպքում կանխավճարի չափը կկազմի 20%։

AURORA

Նորք-Մարաշում կառուցվող AURORA բնակելի համալիրում ինտենսիվ շինաշխատանքները շարունակվում են։ Այս բնակելի համալիրում ում 1 քմ-ի արժեքը սկսվում է 520․000 դրամից։ Գործում է նաև տարաժամկետ փուլային վճարման հնարավորությունը․ 30%-ը կարող եք վճարել բնակարանը ձեռք բերելիս, 50%-ը կառուցման ընթացքում, 20%-ը բնակարանը ստանալիս։ Նախագծի ֆինանսական գործընկերն Ամերիաբանկն է։ Տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 13․5%-ից, հիփոթեքի դեպքում՝ կանխավճարը սկսած 10%-ից։

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Առինջում կառուցվող «Բաբաջանյան» բնակելի համալիրում շինաշխատանքները մոտենում են ավարտին։ Այս պահին տեղադրվում են պատուհաններ, կահավորվում մուտքերն ու բարեկարգվում բակային հատվածները։ Կառուցապատող «ՄՍ ԳՐՈՒՊ»-ը շատ շուտով կհանձնի նաև ավարտական ակտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որին կհաջորդի գույքը բնակիչներին որպես սեփականություն փոխանցելու նոտարական գործընթացը։ «Բաբաջանյան» բնակելի համալիրում հաշված բնակարաններ են մնացել։ 1 քմ-ի արժեքը 550․000 դրամ է։

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia