Our Projects

ARGO REALTY AND ASASHIN SIGNED A MEMORIAL

ARGO REALTY AND ASASHIN SIGNED A MEMORIAL

Համագործակցության հուշագիրը ստորագրել են «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության տնօրեն Նարինե Սահակյանն ու «Ասաշին» ընկերության տնօրեն Մարատ Ասատրյանը։

«Ասաշին» կառուցապատող ընկերությունը Նորք Մարաշ վարչական շրջանում կառուցվող «Ավրորա» նախագծի բնակարանների, հասարակական տարածքների և ավտոհանգրվանների վաճառքի բացառիկ իրավունքը տրամադրել է «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությանը:

««Ավրորա» բնակելի համալիրը պրեմիում դասի նախագիծ է՝ նախատեսված մեր պրեմիում գնորդների համար։ Կարևորում ենք այս համագործակցությունը, որովհետև վստահ ենք, որ այս նախագիծը մեծ հաջողություն է ունենալու։ Կարծում եմ՝ նմանը չունեցող ճարտարապետական, նախագծային գրագետ լուծումները, քաղաք նայող տեսարանային գրավչությունը մեր հաճախորդներին իսկապես դուր կգան»,- նշել է Նարինե Սահակյանը։

««ԱՐԳՈ Ռիելթի»-ի հետ սկսում ենք «Ավրորա» նախագիծը, որը Երևանում կառուցվող այլ նորակառույցներից տարբերվելու է բոլոր առումներով՝ գեղեցիկ տեսարան, մաքուր միջավայր, կանաչապատ տարածք, վիտրաժային պատուհաններ, ընդարձակ պատշգամբներ և այլն։ Նախագծի վաճառքի էքսկլյուզիվ իրավունքը վստահեցինք «ԱՐԳՈ»-ին, որովհետև տեղյակ ենք, որ ընկերությունն իրականացնում է շուկայի խոր ուսումնասիրում, ունի վաճառք կազմակերպելու մեծ փորձառություն»,- նշել է Մարատ Ասատրյանը։

«Ավրորա» բնակելի համալիրն ունենալու է 5 հարկ: Համալիրում նախատեսված են 1-4 սենյականոց 55.5քմ-212քմ մակարեսով բնակարաններ: Վաճառվող 80 բնակարանից 57-ը մինչև տարեվերջ հնարավոր է ձեռք բերել է նաև Եկամտահարկի վերադարձի ծրագրով:

lil4595

lil4594

lil4603

lil4604

 

 

 

 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia