Հոկտեմբերի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 12։00-ին «Իսակով 11/12» բնակելի համալիրում կանցկացվի «Բաց դռների օր» միջոցառում։
Այս բնակելի համալիրում առկա են ժամանակացույցի խախտումներ։ Հաշվի առնելով առկա խնդիրներն ու դրանց լուծման արդեն հնարավոր ուղիները՝ բնակելի համալիրի ապագա բնակիչների հետ հանդիպումը կանցկացվի եռակողմ ձևաչափով․ գնորդերի հարցերին կպատասխանեն կառուցապատող «Ռիմ Գարուն», կառավարող 1SQ և վաճառքով զբաղվող «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության ներկայացուցիչները։
Բոլոր գնորդները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու արդեն կատարված աշխատանքներին։