YOUR APARTMENT WITH INCOME TAX REFUND I THE PRE-SALE PHASE OF "OUTSIDE 2" HAS BEEN BEGUN I APARTMENTS STARTING FROM 350,000 AMD
YOUR APARTMENT WITH INCOME TAX REFUND I THE PRE-SALE PHASE OF "OUTSIDE 2" HAS BEEN BEGUN I APARTMENTS STARTING FROM 350,000 AMD
YOUR APARTMENT WITH INCOME TAX REFUND I THE PRE-SALE PHASE OF "OUTSIDE 2" HAS BEEN BEGUN I APARTMENTS STARTING FROM 350,000 AMD

Our Projects

DOUBLE TOWERS RESIDENTIAL COMPLEX WILL BE COMMISSIONED IN SUMMER 2026

DOUBLE TOWERS RESIDENTIAL COMPLEX WILL BE COMMISSIONED IN SUMMER 2026

Double Towers բնակելի համալիր, որ դրախտային այգի է ունենալու: Երևանում չտեսնված 2000 քմ-ոց այգի կբացվի Ձեր պատշգամբներից: Հեքիաթային կլինի ձմռանը, ծաղկած՝ գարնանը, զով կլինի ամռանը, աշնանը՝ խորհրդավոր:

ՏԱԹԵՎԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, «Պավիլիոն Գրուպ»-ի տնօրեն - «Այգին համալրված է լինելու նանո տեխնոլոգիաներով և ինչու ոչ նաև այնպիսի լուծումներով, որոնք միակը կլինեն Երևան քաղաքում: Եվ ամենակարևորը, կոմերցիոն հատվածներն իրականացված են այն սկզբունքով, որ պարտադիր տարածքում պետք է լինեն սուպերմարկետներ և այն բոլոր հարմարությունները, որոնք մարդու կենցաղն ավելի հեշտ կդարձնեն»:  

Բազմաբնակարան բնակելի համալիրի շնորհանդեսին ժապավեն են կտրում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալը: Ներկա են նաև «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրենը, նախագծի ճարտարապետն ու շինարարության ղեկավարը:

Դավթաշենում է կառուցվում Double Towers բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը: Դեմ-դիմաց կառուցվում է երկու միանման շենք՝ յուրաքանչյուրը երկու առանձին մուտքերով: Արել են հնարավորը, որ շենքերը չծանրաբեռնեն:

Արմեն Չիբուխչյան, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Կառուցվում է երկու շենք՝ 5000 քմ հողի վրա: Շենքերի հեռավորությունը 56 մետր է, որը թույլ է տալիս, որպեսզի չխանգարեն իրար և ունենան երկուսն էլ դիրքային գրավչություն: Մեքենաների մուտքը բացառելու համար ամբողջ հրապարակի տակով երկու հարկում 156 ավտոկայանատեղի է նախատեսված դա աննախադեպ ցուցանիշ է»:

 

 

 

220 բնակարան է լինելու երկու շենքում՝ 56-108 քմ: «Ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ որոշում ենք կայացրել՝ համագործակցելով «Պավիլիոն Գրուպ»-ի հետ»,- նշում  է ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի վարչության նախագահի առաջին տեղակալը: Բանկը վարկավորում է դրամով՝ 12.4 տոկոսադրույքով, 240 ամիս մարման ժամկետով, կանխավճարը՝ սկսած 10 տոկոսից: Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ հիփոթեքային պորտֆելն աճում է նաև, որովհետև դեռ գործում է եկամտահարկի հետվերադարձի ծրագիրը:

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի վարչության նախագահի առաջին տեղակալ - «Բանկերն իրենց կողմից վարում են հատուկ հաշիվներ, որոնց վրա կուտակվում են քաղաքացիների գումարները և փուլ առ փուլ բաց են թողնում այն՝ ուղղելով շինարարական նախագծի վրա։ Այս դեպքում քաղաքացին կարող է համոզված լինել, որ իր գումարներն ուղղվելու են նպատակային, օգտագործվելու են նպատակային: Այսինքն շինարարության ավարտին նրանք կստանան իրենց խոստացված բնակարանները»:  

Արմեն Չիբուխչյան, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Շատ կարևոր է, որ կառուցապատող «ՊԱՐՏՆՅՈՐ ԳՐՈՒՊ»-ը վարում է շատ իրատեսական, կշռադատված և ոչ ագրեսիվ գնային քաղաքականություն: Դա հրաշալի պատճառ է Double Tourse-ում բնակարան ձեռք բերելու համար»:

Հիանալի վայրում է կառուցվում Double Towers բնակելի համալիրը: Տարածքը պատահական չեն ընտրել: Ամենաինտենսիվ զարգացող Դավթաշենի այս հատվածում հնարավոր է շուտով ֆուտբոլի ակադեմիայի մասնաճյուղ հիմնվի, չի բացառվում, որ Դավթաշենն ունենա նաև իր առևտրի կենտրոնը: Double Toursе-ը կառուցվում է շատ որակով, ժամանակին համահունչ ու ապահով: Շինարաները հիմա խորքային թրթռիչով են աշխատում:

Սևակ Հովսեփյան, Shine Control ընկերության տեխնիկական վերահսկող - «Կատարում ենք որակի վերահսկողություն ամենօրյա աշխատանք, ծավալների ստուգում, որպեսզի աշխատանքները կատարվեն նախագծի պահանջներին համապատասխան: Բ-25 դասի 350 մարկայի բետոն է, բերվում է շատ մոտ տարածքից: Ընդամենը 3 կմ հեռավորությունից է գալիս։ Այն նպաստում է բետոնի որակի պահպանությանը»:  

Double Towers-ն իր բոլոր ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի 2026 թվականի ամռանը: «ԱՐԳՈ Ռիելթի»-ում արձանագրում են՝ բնակարանների շուրջ 40 տոկոսը վաճառվել է ընդամենը մի քանի ամսում:

 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia