Our Projects

SUNDAY REVIEW WITH IMPORTANT AND EXPECTED NEWS

SUNDAY REVIEW WITH IMPORTANT AND EXPECTED NEWS

«ԱՐԳՈ Ռիելթի»-ի կողմից վաճառվող նորակառույցներում ակտիվ շինարարական եռուզեռը շարունակվում է։ Հաշվետվողական լինելը մեր ընկերության կարևոր սկզբունքներից է, և ARGO NEWS-ի «Կիրակնօրյա ամփոփում»-ները դրա վառ վկայությունն են։

1․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ – Ա․ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանն օրերս 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով անշարժ գույքի ոլորտում առկա մարտահրավերների, հնարավոր զարգացումների մասին, նշել է՝ թեև 2025 թվական հունվարի 1-ից Եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարելու է գործել, այդուհանդերձ պետք է մտածել նաև այլև ծրագրերի միջոցով շինարարությունը խթանելու, էլ ավելի ակտիվացնելու մասին։ Գոջաբաշյանն առաջարկել է պետական սուբսիդավորմամբ ցածր վարկերի ներդրման, ինչպես նաև բնակֆոնդի թարմացման իրատեսական ծրագրեր։ Կես ժամանոց ծավալուն հարցազրույցում ԱՐԳՈ-ի հիմնադիրն անդրադարձել է նաև ոլորտային բազմաթիվ հարցերի։

 

2․ ՆԱԻՐԻ 2

Դավթաշենում կառուցվող «Նաիրի-2» բնակելի համալիրում ստորգետնյա հարկերի կառուցումը մոտենում է ավարտին։ Կառուցապատող «Ար–Պրոֆիտ» ընկերությունը 3100 քմ-ի վրա 21 հարկանի նորաոճ շենք է կառուցում, որի ավարտը նախատեսված է 2․5 տարի անց։ «Նաիրի-2»-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է 1 քմ-ը սկսած 410․000 դրամից։ Ավելին, 8-21-րդ հարկերում բնակարան ընտրելիս այս պահին գործում է նաև յուրաքանչյուր քմ-ի համար 15․000 դրամ հատուկ զեղչ։

 

3․ CRISTAL BUILDING

Cristal Building բնակելի համալիրում լայն թափով շարունակվում են հողային աշխատանքները։ Եվս մեկ ամիս և կմեկնարկի հիմքերի բետոնային աշխատանքները։ Cristal Building-ը կառուցվում է Լենինգրադյան 23/15 հասցեում՝ «Լույսեր» և «Նոյ» բնակելի թաղամասերի անմիջապես հարևանությամբ։ Ավելին՝ մեկնարկել է նաև նոտարական վավերացումների և հիփոթեքային վարկավորման փուլը։ Նախագծի ֆինանսական գործընկերը Ֆասթ բանկն է։

 

4․ ԶՈՎԵՐ ԷԿՈ

«Զովեր էկո» բնակելի թաղամասի բոլոր այն գնորդները, ովքեր ձեռք են բերել բնակարան տարաժամկետ փուլային վճարման եղանակով և նախատեսում են գումարի վերջնական մնացորդը վճարել հիփոթեքային վարկի միջոցով, կառուցապատող «Մագնոլիա կոմֆորտ» ընկերությունն Ամերիաբանկի հետ համագործակցությամբ առաջարկում են վարկավորման հատուկ պայմաններ՝ մինչև բնակելի թաղամասի շինարարության ավարտը վարկառուի տարեկան տոկոսադրույքը կկազմի 10․5%, շենքի ավարտից հետո՝ 12․5%։

 

5․ ԳԱՀԷ

Ավանում՝ Gold's Gym-ի դիմաց կառուցվող «Գահէ» բնակելի համալիրում այս պահին ընթանում են երկրորդ հարկի կառուցման աշխատանքները։ Փորձառու շինարարական թիմ է աշխատում շինհրապարակում, որ նորաոճ այս բազմահարկը կառուցվի բարձր որակով՝ ապահովելով մի կողմից շենքի սեյսմակայունությունը, մյուս կողմից՝ նախագծով սահմանված ճարտարապետական կամարային լուծումները։ «Գահէ»-ում 1 քմ-ի արժեքը սկսվում է 460․000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերը Ֆասթ բանկն է։

 

6․ ԴԱՎԹԱՇԵՆ 2

Կասկադային ճարտարապետությամբ կառուցվող «Դավթաշեն-2» բնակելի համալիրում այս պահին ընթանում են 6 և 11-րդ հարկերի կառուցման աշխատանքները։ Արդեն կառուցված հարկերում զուգահեռ նաև միջսենյակային պատերն են կտրվում և գաջվում։ «Դավթաշեն-2»-ը կառուցվում է արագ զարգացող և ամբողջովին նորակառույցներով շրջապատված թաղամասում։ Նախագծի բարձր դիրքի շնորհիվ հարավային ուղղությամբ բոլոր բնակարաններն ունենալու են ֆանտաստիկ տեսարան։ Այս բնակելի համալիրում հաշված բնակարաններ են մնացել։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 490․000 դրամից։ Բոլոր բնակարանների դեպքում այս պահին գործում  Է 15․000 դրամ հատուկ զեղչ։

 

7․ ԴՐՍՈՒՄ

Քանաքեռավան տանող ճանապարհին կառուցվող «Դրսում» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի չորս մասնաշենքերում միաժամանակ ինտենսիվ շինարարություն է։ 1-ին շենքի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, մյուս երեքում բետոնալցման աշխատանքները շարունակվում են։ «Դրսում» բնակելի թաղամասում այս պահին գործում է 1 քմ-ի համար մինչև 20․000 դրամ հատուկ զեղչ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 380․000 դրամից, ավտոկայանատեղիները՝ սկսած 3 միլիոն դրամից։ Եկամտահարկի վերադարձի ծրագրով ժամանակակից այս թաղամասում բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia