Our Projects

NARINE SAHAKYAN: ARGO REALTY'S REPUTATION IS OUR DIGNITY

NARINE SAHAKYAN: ARGO REALTY'S REPUTATION IS OUR DIGNITY

Նարինե Սահակյանը «ԱՐԳՈ Ռիլթի»-ի տնօրենն է։ Պատրաստ է օգնել ցանկացած հաճախորդի, անգամ անհնարին թվացող խնդիրները լուծելիս․․․․ Թիմի ղեկավարը խստապահանջ է, պատասխանատու, հորդորում է աշխատակիցներին յուրովի մոտեցում ցուցաբերել ցանկացած հաճախորդի։ Պատասխանատու և բազմազբաղ աշխատանքի համար Նարինե Սահակյանը «ԱՐԳՈ»-ում ստեղծում է առողջ մթնոլորտ, արժանի պայմաններ․․․

 

Անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր հաճախորդի

«ԱՐԳՈ Ռիլթի» ընկերությունը կառուցապատման մեծ աշխարհում դիրքավորվել է՝ որպես վստահելի, հուսալի գործընկեր։ Մեր գնորդների մեծ մասը նախքան գրասենյակ այցելելն արդեն գիտի մեր մասին։ «ԱՐԳՈ Ռիլթի»-ի վաճառքի մասնագետները լսում են նրանց ցանկությունները, հաշվի առնում եկամուտներն ու դրանց համապատասխան բնակարաններ առաջարկում։ Թե որ համայնքում է բնակարանը լինելու, գնորդների մեծ մասն արդեն որոշած է լինում։ Դա մեր աշխատանքն ավելի է հեշտացնում։ Մարդիկ սովորաբար ընտրում են իրենց բնակավայրերին հնարավորինս մոտ տարածքներ։ Մեր թիմը հաճախորդի կողքին է ցանկացած պահի՝ բանկային գործարքների, նաև այլ ֆինանսական հարցերով։ Ե՛վ ես, և՛ պարոն Գոջաբաշյանը յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում ենք ցուցաբերում, հարկ եղած դեպքում լրացուցիչ զեղչի խնդրանքով դիմում կառուցապատողին։ Հաճախորդները երբեմն տարիներով պայքարում են բնակարան ունենալու համար, ու այդ պահին գիտակցում ենք, որ միայն «ԱՐԳՈ Ռիելթի»-ն կարող է իրականացնել նրանց անիրականանալի թվացող երազանքը։

 

lil1308

 

Բնակարան ունենալը՝ կարևոր պայման

Կան մարդիկ, որոնք իսկապես տանիքի հարց են լուծում և իրենց համար էական չէ, թե բնակարանը քաղաքի որ հատվածում է։ Այլ պահանջներով են մարդիկ մեզ դիմում, երբ արդեն բնակարան ունեն։ Նրանց համար կարևոր է տարածքի վայրը, դիրքը, հարկը, որովհետև բիզնես շահ հետապնդելով են բնակարաններ ձեռք բերում։ Հայաստանում միտում է նկատվում, որ մարդիկ տարեցտարի ավելի շատ փորձում են մեծ ներդրումներ իրականացնել անշարժ գույքի ոլորտում։ Սա օր օրի ավելի մրցունակ դարձող շուկա է։

 

Թիմի վրա մեծ պատասխանատվություն է դրված

Մեզ համար շատ կարևոր է մեր մասին ցանկացած կարծիք, մեկնաբանություն. լինի սոցիալական ցանցերում, թե դեմառդեմ։ Հաճախ բացասական արձագանքներն օգնում են վերանայել մեր գործունեությունը, ավելի պրոֆեսիոնալ մոտենալ խնդրին։ Գուցե ոչ բոլոր ընկերություններում կիրառվող փորձ է, բայց մեր հաճախորդներն առանձնակի կարևորում են, որ հենց ընկերության հիմնադիրը կամ տնօրենն է հաճախ կապվում իրենց հետ, փորձում լուծել խնդիրները։ Ներողություն խնդրելն ամոթ չէ։ Ամոթ է, երբ խոստանում ես, բայց չես իրականացնում հաճախորդի սպասելիքները։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ից դուրս գալիս մարդիկ պետք է ժպտան, հավատան, որ մեկ քայլով էլ են մոտեցել իրենց նպատակին։ Մեզ համար ցանկացած բիզնես նպատակից ավելի կարևոր է վստահությունը, որովհետև միայն վստահելով մարդիկ կարող են մշտապես վերադառնալ «ԱՐԳՈ Ռիելթի»։ Մեր հեղինակությունը մեր արժանապատվությունն է։

 

Վստահությունն ամենակարևորն է

Եթե չկա վստահություն, ազնվություն, արագ կկորչես ամեն օր ավելի մեծացող ոլորտում։ Դա կարմիր գիծ է, որ երբեք չենք հատի։ Գոհունակ հաճախորդը նոր հաճախորդ է բերում։ Մեր գրասենյակ հաճախ են գալիս մարդիկ, որոնք մեր մասին լսել են իրենց ընկերներից, հարազատներից։ Գործն ավելի պարտավորեցնող է դառնում, երբ բնակարանի հարց ենք լուծում երիտասարդ զույգերի համար, որոնք իրենց ճանապարհն ուզում են սկսել մեզ հետ։ Իրականում շատ հուզիչ պատմություններ են լինում։ Ես և Արայիկը երբեմն պատմում ենք նրանց մեր անցած ճանապարհի մասին՝ վարձով բնակարանների, ֆինանսական խնդիրների մասին։ Ու վստահեցնում ենք, որ մեր աջակցությամբ ամուր հիմքերով, ջերմ պատերով, լուսավոր տուն են ունենալու։

 

lil1210

 

Լույս չունենք, լույս տվեք

Երբեմն մարդկանց թվում է, թե մենք իրենց լույսի, ջրի «մարդն» ենք։ Երևի դա այն պատճառով, որ հնարավորինս ամեն ինչով փորձում ենք օգնել, եթե անգամ դա մեր պարտավորությունների սահմաններում չէ։ Մի զավեշտալի օրինակ կա։ Մի կին մի օր շատ ուշ ժամի զանգահարեց, ասաց, թե մենք լույս չունենք։ Անգամ ոչ աշխատանքային ժամերին ենք փորձում օգնել մեր հաճախորդներին։ Հնարավորության դեպքում արագ կապվում ենք կառուցապատող ընկերության հետ, խնդրում սահմանված ժամկետներում բնակարանների կենցաղային հարցերով զբաղվել, որպեսզի խուսափենք հաճախորդների դժգոհություններից։

 

Մարդիկ, որոնք պետք է բնակարան ունենան

Գիտեք․․․․ սահմաններ պահող մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ երբ իրենք անառիկ են պահում երկրի սահմանները, իրենց երեխաները պետք է ջերմ ու լուսավոր բնակարանում մեծանան։ Մեզ համար չափազանց կարևոր են զինծառայող  հաճախորդները։ Մենք աջակցում ենք, որ նրանք ոչ միայն զեղչված գներով բնակարաններ ձեռք բերեն, այլև մատչելի տարբերակով շինանյութ ձեռք բերեն խանութներից։ Մեր ուշադրության կենտրոնում նաև բազմազավակ ընտանիքներն են։ Փորձում ենք շահավետ պայմաններ առաջարկել նաև նրանց համար։

 

lil4888

 

Իրական երջանկություն է կողքիդ ունենալ մեկին, որը հավատում ու վստահում է քեզ ....

Պետք է անկեղծ ասեմ․ ամուսնուս՝ Արայիկ Գոջաբաշյանի հետ իրականում շատ դժվար է աշխատել, միևնույն ժամանակ մենք երբեք աշխատավայրում անձնականն ու աշխատանքը չենք խառնում իրար։ Դա մեզ համար սկզբունքային է։ Աշխատանքը՝ աշխատանք, ընտանիքը՝ ընտանիք։ Իհարկե, նաև ունենում ենք անհամաձայնություններ, բայց դրանք շատ արագ հարթվում են։ Երկուսս էլ զիջող ենք, իհարկե, կախված իրավիճակից (ժպտում է): Արայիկը շատ պահանջկոտ ու պատասխանատու տեսակ է, ու նույնն ակնկալում է և՛ ինձնից, և՛ թիմի մյուս անդամներից։ Շատ որոշումներ միասին ենք կայացնում։ Իրական երջանկություն է կողքիդ ունենալ մեկին, որը հավատում ու վստահում է քեզ ․․․.

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia