Our Projects

A GERMAN-STYLE RESIDENTIAL COMPLEX IS BEING BUILT IN NORK-MARASCH

A GERMAN-STYLE RESIDENTIAL COMPLEX IS BEING BUILT IN NORK-MARASCH

Նորք-Մարաշի ստորոտին շուտով Ձեզ կզգաք փոքրիկ Եվրոպայում: Երևանում չկրկնվող բնակելի համալիր է կառուցվում: Գերմանական ոճով բնակելի համալիրը Bedeck ընկերությունն է կառուցում: Լյուքս դասի այս նորակառույցի շինաշխատանքները կանգ չեն առնում. ևս մեկ տարի և կհայտնվեք հին աշխարհամասում: Հողի ընդհանուր մակերեսը 2000 քմ է, ընդ որում 840քմ-ը՝ կանաչապատ:

ԽԱՉԻԿ ԱԶԱՏՅԱՆ, Վաճառքի մասնագետ - «Համալիրի առաջին հարկը բիզնես կենտրոն է լինելու: Ունենալու ենք վերգետնյա 5 բնակելի հարկ, այդ թվում նախատեսված է նաև մինուս երեք հարկ ավտոկայանատեղիներ»:  

Կառուցապատողը նախագծին բարդ լուծումներ է տվել, ապահովել բազմահարկի ժամանակակից ոճը: BEDECK CONSTRUCTION-ի ճարտարապետը վստահեցնում է՝ շենքը նախագծվել է Հայաստանում ընդունված սեյսմիկ նորմերին համապատասխան:

ԱՐՏՈ ՄԱՐԿՈՍ, BEDECK CONSTRUCTION-ի ճարտարապետ - «Կլոր հատակագծումով է, անկյուններ չունենք, արտաքինում չունենք նաև պատերի շարվածքներ, արտաքին պատերի լուծումները հիմնականում վիտրաժներով է լինելու: Գլխավոր մուտքի մոտ կամարի տեսքով դեկորներ են լինելու։ Բետոնացվումն իրականացվում է բարձր դասի բետոնով։ Յուրաքանչյուր հանգույց իր յուրահատուկ լուծումներն ունի»:

 

 

 

 

 

Կառուցապատողը վաճառքի բացառիկ իրավունքը վստահել է «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությանը: Այստեղ արձանագրում են՝ «Արկանան» տարբերվող ու յուրօրինակ նախագիծ է, հետաքրքրում է հատկապես արևմտյան մշակույթը գնահատողներին:

ԽԱՉԻԿ ԱԶԱՏՅԱՆ, Վաճառքի մասնագետ - «Մեծ հետաքրքրություն կա «Արկանա» նախագծում բնակարան ձեռք բերելու հետ կապված: Կարելի է ասել հիմնական գնորդները արտասահմանում գտնվող մեր հայերենակիցներն են։ Բնակարան ձեռք բերել հնարավոր է մաև եկամտահարկի վերադարձի օրենքով»:  

Պրոֆեսիոնալ թիմ է աշխատում շինհրապարակում, որ արագ ու որակով կառուցվի համալիրը: Յուրօրինակ ճարտարապետությամբ շենքում բոլոր հարմարությունները կլինեն: «Էվոկա» բանկի հետ է «Արկանա»-ի համագործակցությունը: Հիփոթեքով այն հնարավոր է ձեռք բերել սկսած 10 տոկոս տանխավճարով ու 13.2 տարեկան տոկոսադրույքով:

ԱՐՏՈ ՄԱՐԿՈՍ, BEDECK CONSTRUCTION-ի ճարտարապետ - «Այս պահին ընթանում է երկաթ բետոնային աշխատանքները, շենքի ընդհանուր կարկասն է կառուցվում: Նախատեսված է, որ տարեվերջին մենք կունենանք արդեն ընդհանուր շենքի կարկասը, բայց դրան զուգահեռ կսկսվեն նաև ներքին հարդարման աշխատանքները, ներսի շար, հատակների հարթեցում»:  

Միջազգային փորձը հաշվի առնելով՝ ճիշտ, գրագետ լուծումներ են գտել մասնագետները: Տեխիկական և հեղինակային հսկողություն է իրականացվում, բետոնի փորձարկումները ստուգվում են լաբորատորիաներում:

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia