Our Projects

NEWS, DISCOUNTS AND SPECIAL OFFERS

NEWS, DISCOUNTS AND SPECIAL OFFERS

ARGO NEWS-ը շարունակում է հակիրճ ներկայացնել մեր նախագծերի վերաբերյալ վերջին նորությունները, ապագա գնորդների համար առանձնացնում գործող զեղչերն ու հատուկ առաջարկները։   

1․ «Գահէ» կառուցապատող ընկերությունը ծննդյան տարեդարձի կապակցությամբ տոնական զեղչեր է հայտարարել։ 10-ից 17-րդ հարկերում բնակարան հնարավոր է ձեռք բերել յուրաքայչյուր քմ-ի համար 50-60․000 դրամով հատուկ զեղչով։ «Գահէ» բնակելի համալիրը կառուցվում է Ավանում՝ Բաբաջանյան փողոցի սկզբնամասում՝ Gold's Gym-ի դիմաց։ Շտապե՛ք օգտվել այս հնարավորությունից, տոնական զեղչերը գործելու են մինչև օգոստոսի 10-ը։

2․ «Դրսում» բազմաֆունկցիոնալ թաղամասի կառուցապատող «Ման ինվեստ գրուպը» հանդես է եկել հատուկ առաջարկով․ 1-ին և 2-րդ շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում գնորդները կարող են օգտվել յուրաքանչյուր քմ-ի համար 40․000 դրամ հատուկ զեղչից, մյուս շենքերի դեպքում զեղչը կկազմի յուրաքանչյուր քմ-ի համար 20․000 դրամ։  

3․ Զովունիում՝ «Զովեր էկո» բնակելի թաղամասի անմիջապես հարևանությամբ կառուցվող Zov Building բնակելի համալիրը ձեռք է բերել էներգետիկ անձնագիր՝ էներգաարդյունավետության V+ դասով։ Նախագծի ֆինանսական գործընկերը Evocabank-ն է։ «Իմ տանիք» ծրագրի շրջանակում Էվոկայի հաճախորդները կարող են վարկավորվել նաև ազգային հիփոթեքային ընկերության կողմից՝ տարեկան 12․5% տոկոսադրույքով, բանկի միջոցներով ձեռք բերելու դեպքում՝ մինչև 20 տարի մարման ժամկետով տարեկան տոկոսադրույքը սկսած 13․2%-ից, կանխավճարը՝ 10%-ից։

4․ Հայտնի է Լենինգրադյանում կառուցվող CRYSTAL BUILDING բնակելի համալիրի ֆինանսական գործընկերը։ Հիփոթեքային բոլոր գործարքները կիրականացվեն ՖԱՍԹ բանկի միջոցով։ Եկամտահարկի վերադարձի ծրագրով CRYSTAL BUILDING-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։

5․ Դավթաշենում կառուցվող Shin Court Residence բնակելի համալիրում 3 ամսում վաճառվել է բնակարանների ավելի քան 60%-ը։ Հուլիսի 30-ից բնակարան ամրագրած բոլոր գնորդները կարող են այցելել «ԱՐԳՈ Ռիելթի», այնուհետև նոտարական վավերացմամբ հաստատել իրենց գործարքները և դիմել Ինեկոբանկ՝ հիփոթեքային վարկավորման համար։

6․ 13 շենքից բաղկացած Զովեր էկո թաղամասում մեկնարկել է հասարակական տարածքների վաճառքը։ Առկա են՝ 53.4-ից մինչև 128 քմ մակերեսով տարածքներ։ 1 քմ արժեքը՝ 700.000 մինչև 800.000 դրամ է։ Թաղամասի առաջին փուլով նախատեսված շենքերի բնակարանամուտը նախատեսված է 2024-ի տարեվերջին, մյուսները՝ 2025-ի ընթացքում։

7․ Եթե դուք տարաժամկետ փուլային եղանակով Երևանում ձեռք եք բերել բնակարան և նախատեսում եք գումարի վերջնական մնացորդը վճարել հիփոթեքային վարկավորման միջոցով և միաժամանակ ցանկանում եք օգտվել Եկամտահարկի վերադարձի ծրագրից, ապա դա կարող եք անել մինչև դեկտեմբերի 31-ը։ Պետական աջակցության այս ծրագիրը մայրաքաղաքում դադարելու է գործել 2024 թվականի հունվարի 1-ից։

 

 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia