Our Projects

10 RESIDENTIAL BUILDINGS OF 5 FLOORS HIGH ARE BEING BUILT ALONG THE ROAD TO KANAKERAWAN

10 RESIDENTIAL BUILDINGS OF 5 FLOORS HIGH ARE BEING BUILT ALONG THE ROAD TO KANAKERAWAN

Քաղաքին մոտ՝ բնության գրկում՝ Երևանից ընդամենը 4կմ հեռավորության վրա՝ Քանաքեռավան տանող ճանապարհին 5 հարկանի 10 բնակելի շենք է կառուցվում։ Տարբերվող հատակագծեր, հասարակական տարածքներ, ընդարձակ խաղահրապարակ, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, լողավազան և սա դեռ ամեն չէ։

ԱՐՏՎԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Ճարտարապետ - «Քանի որ նախագիծը գտնվում է բնության գրկում, փորձել ենք այնպես անել, որ դոմինանտը մնա հենց բնությունը և օգտագործել ենք հիմնականում տրավերտին քարի տեսակը, որնույնիսկ գույնով փորձենք հակասության մեջ մտնել բնության հետ, ավելի թեթև միջավայր ստանանք։ Երեսպատումը հիմնականում սպիտակ տրավերտին քարե շարվածքով է լինելու, հիմնային հատվածներում բազալտե շարվածք կլինի»։

«Դրսում» բնակելի համալիրի կառուցապատողը MAN INVEST GROUP-ն է։ Կառուցապատումն իրականացնում է շինարարական բոլոր նորմերին համապատասխան՝ սեյսմիկ անվտանգություն, որակի եռաստիճան հսկողություն, բարձր որակավորված մասնագետներ։ Համալիրի ավելի քան 300 բնակարանների վաճառքի բացառիկ իրավունքը MAN INVEST GROUP-ը վստահել է «ԱՐԳՈ Ռիելթի»-ին։ «Վաճառքի նման ցուցանիշը գոհացնող էր»,- նկատում է ընկերության փոխտնօրեն Արմեն Չիբուխչյանը, նշում՝ ի սկզբանե որոշվել էր, որ տարածքում պետք է կցակառույց առանձնատներ կառուցվեն։ Ժամանակը ցույց տվեց, որ բնակելի համալիր կառուցելու որոշումն արդարացված էր։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Նորմատիվներից ավելի մեծ, ընդարձակ բակ, գումարած կանաչապատ մեծ տարածք, գումարած քմ-ը բնակարանների ամենապահանջվածներից՝ փոքրեր և միջին, գումարած մեծ լողավազան։ Բոլոր շենքերի տակ լինելու են հասարակական տարածքներ, էլ չեմ ասում մուտքի մոտ մեծ սուպերմարկետ է կառուցվելու, մանկապարտեզ, այն ամենն ինչ անհրաժեշտ է լավ ապրելու համար։ Եվ հենց այս ամենի հանրագումարում էլ ստեղծվեց «Դրսում» թաղամասը»։  

 

 

Իսկ «Դրսում» բնակելի համալիրի շինհրապարակում ակտիվ եռուզեռը շարունակվում է։ «Դրսում»-ի ճարտարապետը շաբաթվա կեսը շինհրապարակում է։ Արտվին Մարգարյանն ուզում է, որ նախագծային բոլոր դեդատլները կյանքի կոչվեն և 10 մասնաշենքերը ժամանակին կառուցվեն ու կահավորվեն։

ԱՐՏՎԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Ճարտարապետ - «Ինչպես տեսնում եք երկու շինություն արդեն ակտիվ կառուցման փուլում են, ևս երկուսի հիմնային և հողային աշխատանքներն են իրականացվում։ Շինություններից յուրաքանչյուրը նախատեսվում է ավարտել երկու տարում, դա նախագծային ժամկետն է։ Թիմը բավականին պրոֆեսիոնալ է, շինարարները՝ մասնագիտացված իրենց գործում»։  

Բնակելի համալիրի առանձնահատկություններից է նաև այն, որ բնակարան կարող են ձեռք բերել նաև Պաշտպանության նախարարության զինծառայողները և օգտվել «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրից՝ 25 միլոն դրամ կանխավճար ստանալ և տոկոսադրույքի 5 տոկոսի սուբսիդավորում։

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Քննարկել ենք կառուցապատողի հետ, որ բնակարաններ տրամադրենք նաև ՊՆ շահառուներին։ Եկանք համաձայնության և հիմա մեր ամրագրած գնորդների կեսը, եթե ոչ ավելին ՊՆ շահառուներն են։ Ունենալով նման բազմաթիվ առավելություններ, կառուցապատողը շատ զուսպ գների մեջ է վաճառք իրականացնում, ինչը համապատասխանում է նախարարության կողմից տրամադրած գումարի մեջ»։   

«Դրսում»-ի ֆինանսական գործընկերը Էվոկա բանկն է, կանխավճարը՝ սկսած 10 տոկոսից։ Այս թաղամասը շահագործման պատրաստ կլինի 2026 թվականի երկրորդ կեսին։ Կառուցապատող ընկերությունից վստահեցնում են՝ բնության գրկում բնության հետ ներդաշնակ ապրելու համար ստեղծելու են բոլոր ենթակառուցվածքները։ 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia