ARGO NEWS-ը շարունակում է յուրաքանչյուր կիրակի ներկայացնել «ԱՐԳՈ Ռիելթի»-ի գործող նախագծերին վերաբերող նորությունները՝ շինարարական ընթացք, զեղչեր ու առաջարկներ․․․
1․ Ավանում կառուցվող AVAN AVENUE բնակելի համալիրը ստացել է շինթույլտվություն։ Առաջիկա օրերին կմեկնարկեն հողահեռացման աշխատանքները։ Եվս երկու շաբաթ և բնակարան ամրագրած բոլոր գնորդները նոտարական վավերացմամբ կհաստատեն իրենց գործարքները, հիփոթեքով ձեռք բերելու դեպքում՝ կարող են վարկավորման համար դիմել Ֆասթ բանկ։ «Ավան Ավենյու»-ում բնակարանների 1քմ-ի արժեքը սկսվում է 440․000 դրամից։
2․ Քասախում կառուցվող NAIRI HOUSE բնակելի համալիրում բոլոր բնակարանների դեպքում գործում է 10․000 զեղչ՝ յուրաքանչյուր քմ-ի համար։ NAIRI HOUSE-ը նաև նոր ֆինանսական գործընկեր ունի։ Այսուհետ բոլոր գործարքները կիրականացվեն Ամերիաբանկի միջոցով։ Ավելին՝ մինչև սեպտեմբերի 30-ը գործող ակցիայի շրջանակում Ամերիբանկը հիփոթեքային վարկերը 13-ի փոխարեն տրամադրում է 12․5% տոկոսադրույքով, առանց բանկ գնալու, առանց սպասարկման վճարի, առանց գնահատման ծախսերի, կանխավճարն էլ սկսած 10%-ից։
3․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվող PANORAMA HILLS բնակելի համալիրում ակտիվ շինարարական եռուզեռը շարունակվում է։ Այս պահին ընթանում են ձայնաևջերմամեկուսացման, երեսպատման աշխատանքները, զուգահեռ նաև միջսենյակային պատերն են շարվում, մուտքերը նորոգվում, գաջվում, տեղադրվում լուսամուտները։ Panorama Hills-ի բնակարանամուտը նախատեսված է 2025 թվականի տարեսկզբին։
4․ Նոր Նորքի 4-րդ զանգվածում կառուցվող NEW ERA բնակելի համալիրում ավարտվել են ամենաշխատատար և ամենաժամանակատար հատվածի՝ ավտոհանգրվանների 3 հարկերի կառուցումը։ New Era-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է 1 քմ-ը սկսած 390․000 դրամից։ Շտապե՛ք այցելել «ԱՐԳՈ Ռիելթի» և ամրագրել Ձեր բնակարանն ինչպես տարաժամկետ փուլային եղանակով, այնպես էլ՝ հիփոթեքով, մինչև դեկտեմբերի 31-ը նաև Եկամտահարկի վերադարձի ծրագրով։
5․ Աջափնյակում կառուցվող «ՀԱԼԱԲՅԱՆ 75/1» բնակելի համալիրում, որի բնակարանամուտը նախատեսված է աշնանը, մնացել է ընդամենը երկու բնակարան, երկուսն էլ երեք սենյականոց։ Մեկը 12-րդ հարկում է՝ 106․3 քմ մակերեսով, առանձին խոհանոցով ու երկու սանհանգույցով, մյուսը 10-րդ հարկում է՝ 109․5 քմ մակերեսով՝ երկու պատշգամբով, մեծ խորդանոցով ու երկու սանհանգույցով։ Երկու բնակարաններն էլ հնարավոր է ձեռք բերել միայն կանխիկ տարբերակով։ 1 քմ-ի արժեքը 550․000 դրամ է։
6․ Լենինգրադյանում կառուցվող GARDEN HILL բնակելի համալիրում այս պահին կառուցում են վերջին հարկերը, զուգահեռ երեսպատում են երկու մասնաշենքերը, կտրում միջսենյակային պատերը, գաջում։ GARDEN HILL RESIDENCE-ում բնակարան հնարավոր է ձեռք բերել 1քմ-ը՝ սկսած 537․000 դրամ զեղչված արժեքով։ Բնակարանամուտը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կեսին։
7․ Եկամտահարկի վերադարձի ծրագրից կարող են օգտվել բացառապես Հայաստանի Հանրապետությունում գրանցված սշխատանք ունեցող քաղաքացիները, որոնց գործատուն որպես հարկային պարտավորություն՝ վճարում է նաև Եկամտային հարկ։ Եկամտային հարկը քաղաքացուն վերադարձվում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ ապրիլ, հուլիս, հոկտեմբեր և հունվար ամիսներին։ Պետք է նկատի ունենալ, որ եթե ձեր աշխատանքային փաստաթուղթը կնքված է որպես ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա դուք չեք կարող օգտվել Եկամտահարկի վերադարձի ծրագրից։