Մեր գնորդները հաճախ են մեզ հարցնում՝ ի՞նչ փուլում է մեր նորակառույցի շինարարությունը կամ ո՞ր նախագծերում են զեղչեր ու հատուկ առաջարկներ գործում․ թարմ նորություններով ենք եկել․․․
ARGO NEWS-ի այս «Կիրակնօրյա ամփոփում»-ը կտա Ձեզ 7 նախագծի շինարարության վերաբերյալ թարմ տեղեկատվություն, կպատմի Ձեզ նոր նախագծի, առաջարկների ու զեղչերի մասին․․․
1. ABOVYAN CITY HOUSE
«ԱՐԳՈ Ռիելթի»-ն Աբովյան քաղաքում մեկնարկել է նոր նախագիծ։ Երեք մասնաշենք ունեցող ABOVYAN CITY բնակելի համալիրը կառուցվում է քաղաքի կենտրոնում՝ Օգոստոսի 23-ի 49 հասցեում։ Այս պահին ստորգետնյա հարկերի կառուցմանը զուգահեռ երկու մասնաշենքում նաև բնակելի հարկերն են կառուցվում։ 16 հարկանի երեք միանման մասնաշենքերում միասին նախատեսված է ավելի քան 490 բնակարան։ ABOVYAN CITY HOUSE-ը նախատեսվում է կառուցել 2․5 տարում։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 345․000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն Արդշին բանկն է, «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական ծրագրի շահառուների համար՝ ԱՄԻՕ բանկը։ Ընդ որում զինծառայողներին բնակարանի ընդհանուր արժեքից կզեղչվի նաև 1 միլիոն դրամ։ Այս բնակելի համալիրում Եկամտային հարկի վերադարձի ծրագրից հնարավոր է օգտվել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
2․ ՖԵՄԻԴԱ
Դավթաշենի սրտում կառուցվող «Ֆեմիդա» բնակելի համալիրում ինտենսիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։ 8-րդ հարկի կառուցմանը զուգահեռ ակտիվորեն նաև երեսպատման, միջսենյակային պատերի կտրման աշխատանքներն են իրականացվում։ Կառուցապատող «Ֆեմիդա գրուպ» ընկերությունը բոլոր գնորդների համար Reebok սպորտային ակումբում հատուկ զեղչերով օգտվելու հնարավորություն է ընձեռել։ Մինչև դեկտեմբերի 31-ն այս համալիրում բնակարան կարող եք գնել նաև Եկամտային հարկի վերադարձի ծրագրով։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 510․000 դրամից։ Առկա են 54․5-ից մինչև 185 քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։
3․ ԷԼԻԶԵ
Դավթաշենի 4-րդ թաղամասում կառուցվող «Էլիզե» բնակելի համալիրում այս պահին ակտիվորեն ընթանում են բնակելի հարկերի կառուցման աշխատանքները։ Ակտիվորեն իրականացվում է նաև հիփոթեքային վարկավորման փուլը։ Նախագծի ֆինանսական գործընկերը Unibank-ն է։ 13 հարկանի նորաոճ այս շենքում 96 բնակարան է ստեղծվում։ «Էլիզե»-ում բնակարնների 65%-ն արդեն վաճառվել է։ Առկա են 58-123 քմ մակերեսով 2-3 սենյականոց բնակարաններ։ Այս նորակառույցում Եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։
4․ BLACK STONE
Արաբկիրում՝ Սևքարեցի Սաքոյի 77 հասցեում կառուցվող BLACK STONE բնակելի համալիրում այս պահին իրականացվում են հիմքերի բետոնային աշխատանքները։ BLACK STONE-ը կառուցվում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ։ Կառուցապատողը «Պարագրաֆ Քոնսթրաքշոն» է։ 6 հարկանի այս նորակառույցում բնակարան ձեռք բերել հնարավոր է 1 քմ-ը սկսած 650․000 դրամից, առաջին հարկում հասարակական տարածք է լինելու, որի 1 քմ-ի արժեքը 750․000 դրամ է։
5․ AURORA
Նորք-Մարաշում կառուցվող Aurora բնակելի համալիրում հիմքերի բետոնալցման շարունակվում են։ Ճարտարապետական լուծումներով առանձնացող լյուք դասի այս բնակելի համալրում 80 բնակարան է ստեղծվում։ Կառուցապատողը «Ասաշին» ընկերությունն է։ 4000 քմ-ի վրա կառուցվող եվրոպական ոճով այս գեղեցիկ շենքն ունենալու է հարմարավետ ու կանաչապատ բակ, հասարակական տարածքներ․․․ Առկա են 55-ից մինչև 210 քմ մակերեսով 1-4 սենյականոց բնակարաններ, ընդ որում՝ 57-ը մինչև դեկտեմբերի 31-ը հնարավոր է ձեռք բերել նաև Եկամտային հարկի վերադարձի ծրագրով։
6․ PARK LINE
Արաբկիրում՝ Ղափանցյան 1/10 հասցեում՝ «Երազ» այգու անմիջապես հարևանությամբ կառուցվող PARK LINE բնակելի համալիրում ակտիվորեն ընթանում են ստորգետնյա հարկերի կառուցման աշխատանքները։ 1 քմ-ի արժեքն այս համալիրում սկսվում է 470․00 դրամից։ Շտապե՛ք այցելել «ԱՐԳՈ Ռիելթի» և ընտրել երկու կամ երեք սենյականոց բնակարան՝ PARK LINE-ում, մինչև դեկտեմբերի 31-ն օգտվել նաև Եկամտային հարկի վերադարձի ծրագրից։ Նախագծի ֆինանսական գործընկերն Ամերիաբանկն է։
7․ ԹԵՎՈՍՅԱՆ 1 /3
Նոր Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում կառուցվող «Թևոսյան 1/3» բնակելի համալիրում վերջին՝ 16-րդ հարկի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին։ Երկու մասնաշենքում էլ զուգահեռ նաև երեսպատման աշխատանքներն են իրականացվում։ «Թևոսյան 1/3»-ում հաշված բնակարաններ են մնացել։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 430․000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն ԱՄԻՕ բանկն է։ Վարկի ուսումնասիրությունն իրականացվում է առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։