Our Projects

ENTRUST YOUR CHOICE OF APARTMENT TO ARGO REALTY

ENTRUST YOUR CHOICE OF APARTMENT TO ARGO REALTY

Նոր նախագծեր, Բաց դռների օր ու շինարարական սպասված նորություններ. մենք շարունակում ենք տեղեկացնել Ձեզ կարևորի մասին...

Վստահե՛ք Ձեր բնակարանի ընտրությունն «ԱՐԳՈ Ռիելթի»-ին, այցելե՛ք Կոմիտաս 19/1. մենք սպասում ենք Ձեզ...

 

1․ ԴԱՎԻԹ ԲԵԿ

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն  Նոր Նորքի 7-րդ զանգվածում է մեկնարկում նոր նախագիծ։ 5180 քմ-ի վրա շատ շուտով կսկսի վեր խոյանալ 4 ստորգետնյա և 18 վերգետնյա հարկից բաղկացած «Դավիթ Բեկ» բնակելի համալիրը։ 2028 թվականի երկրորդ կեսին 324 բնակարան կհանձնվի շահագործման։ Առկա են 48-ից մինչև 310 քմ մակերեսով 2-5 սենյականոց բնակարաններ։ Նախավաճառքի փուլն արդեն մեկնարկել է․ 1 քմ-ի արժեքը սկսվում է 340․000 դրամից, ավտոկայանատեղիները՝ սկսած 4 միլիոն դրամից։ «Դավիթ Բեկ»-ում բնակարն ձեռք բերել հնարավոր է նաև տարաժամկետ փուլային վճարման տարբերակով․ 20%-ը կարող եք վճարել բնակարանը ձեռք բերելիս, 50%-ը՝ 36 ամսում, 30%-ը՝ բնակարանը ստանալիս։

2․ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

«Ռիմ Գարուն», 1SQ և «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունների ներկայացուցիչներն «Իսակով 11/12» բնակելի համալիրում կազմակերպված «Բաց դռների օր» միջոցառմանը հայտարարել են՝ շինարարական խնդիրները լուծված են և առաջիկա օրերին կվերսկսվեն աշխատանքները։ Կառուցապատող, կառավարող և վաճառքով զբաղվող ընկերությունների ղեկավարները պատասխանել են նաև գնորդների հարցերին, ուշացումների հետ կապված հայցել ապագա բնակիչների ներողամտությունը, ինչպես նաև ներկայացրել առկա իրավիճակն ու խնդիրների լուծման արդեն հնարավոր ուղիները։ Միջոցառմանը ներկա բոլոր գնորդները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու արդեն կատարված աշխատանքներին։

3․ NEW ERA

Նոր Նորքի 4-րդ զանգվածում կառուցվող New Era բնակելի համալիրում ակտիվորեն շարունակվում են բնակելի հարկերի կառուցման աշխատանքները։ Շինարարությունն իրականացնող «Ռեմ տեխնիկ» ընկերությունը բոլոր երեք մասնաշենքերում միաժամանակ աշխատանքներ է իրականացնում։ Կառուցապատող New Era ընկերությունը հոկտեմբերի 25-ից 27-ն առանձին տաղավարով մասնակցելու է նաև ամենամյա TOON EXPO-ին․ այցելելով Մերիդյան էքսպո կենտրոն՝ երեք օր շարունակ New Era-ի տաղավարում գործելու են հատուկ զեղչեր։ Եկամտային հարկի վերադարձի ծրագրով այս համալիրում բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։

4․ «ԹԵՎՈՍՅԱՆ 1/3»

«Թևոսյան 1/3» բնակալի համալիրում «Ա» և «Բ» մասնաշենքերում բետոնային աշխատանքներն ավարտված են։ Բոլոր երեք մասնաշենքերում ինտենսիվորեն շարունակվում են նաև երեսպատման, զուգահեռ նաև միջսենյակային պատերի կտրման աշխատանքները։ Արդեն մեկնարկել է նաև գաջման, ներքին հարդարման ու կոմունիկացիաների ապահովման աշխատանքները։ «Թևոսյան 1/3»-ը շահագործման պատրաստ կլինի 2025 թվականի երկրորդ կեսին․ մնացել են հաշված բնակարաններ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 450․000 դրամից։ Եկամտային հարկի վերադարձի ծրագրով այս համալիրում բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։

5․ 101 RESIDENSE

Արաբկիրում՝ Հրաչյա Քոչար 139 հասցեում կառուցվող 101 RESIDENSE բնակելի համալիրում մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Ճարտարապետական լուծումների, ներդրվող տեխնոլոգիաների շնորհիվ 101 RESIDENSE-ը հավակնում է դառնալ Արաբկիրում եզակի շինություն։ Լյուքս դասի այս համալիրի առաջին երեք և վերջին երկու հարկերը նախատեսված են հասարակական տարածքների համար։ Իսկ դա նշանակում է, որ համալիրի բոլոր բնակիչներն ունենալու են բազմաթիվ ենթակառուցվածքներից օգտվելու բացառիկ հնարավորություններ։ Նախավաճառքի փուլում 101 RESIDENSE-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է սկսած 620․000 դրամից։

6․ AURORA

Հաշված շաբաթներ և կավարտվեն Aurora բնակելի համալիրի ստորգետնյա հարկերի կառուցման աշխատանքները։ Փորձառու թիմ է աշխատում, որ Aurora բնակելի համալիրը կառուցվի բոլոր նորմերին համապատասխան, ուշադրություն է դարձվում կառուցապատման ժամանակացույցին, շինարարության որակին, ինչպես նաև շինհրապարակի կահավորմանը։ Aurora բնակելի համալիրն ունենալու է 2 ստորգետնյա և 6 վերգետնյա հարկեր․ արդյունքում 2026 թվականի երկրորդ կեսին Նորք-Մարաշում շահագործման է հանձնվելու ֆանտաստիկ տեսարան ունեցող, ճարտարապետական լուծումներով առանձնացող բնակելի համալիր։

 

 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia