Our Projects

Team

Araik Gojabashyan

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր

Արայիկ Գոջաբաշյանն անշարժ գույքի ոլորտում է 2004 թվականից։ Մասնագիտությամբ ֆուտբոլիստ է։ 1988-1992 թթ․-ին սովորել և ավարտել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժինը։ Երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում, Բուլղարիայում։ «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը հիմնել է 2009 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ անշարժ գույքի ոլորտը Հայաստանում մեծ անկում էր ապրում։ Արայիկ Գոջաբաշյանը մեծ ներդրում ունի հայրենական անշարժ գույքի ոլորտի զարգացման գործում։ Իր ներդրած մասնագիտական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին ոլորտում իրականացվել են մշակութային և օրենսդրական լուրջ փոփոխություններ, ինչը զգալիորեն նպաստել է ոլորտի կայունացմանը։ Բացի գործընկեր կառուցապատողների նախագծերը վաճառելուց, վերջին տարիներին Արայիկ Գոջաբաշյանի հիմնած ընկերությունը զբաղվում է նաև կառուցապատմամբ՝ ընդ որում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում։ Արայիկ Գոջաբաշյանը «Ռիելթորների գործատուների միության» նախագահն է, անդամակցում է նաև «Հայաստանի Ռիելթորների ասոցիացիա» ՀԿ-ին։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ է։ Արայիկ Գոջաբաշյանն ամուսնացած է, ունի երկու որդի։

 

Narine Sahakyan

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության գործադիր տնօրեն

Նարինե Սահակյանը մասնագիտությամբ իրավաբան է։ 1999-2003 թթ․-ին սովորել և ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետը։ 2014 թվականից զբաղեցնում է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Իր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։ Թիմի լիարժեք աշխատանքը կազմակերպելու, առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար Նարինե Սահակյանը ոչ մի ջանք ու եռանդ չի խնայում։ Յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում ցուցաբերելը համարում է ընկերության հաջողության գրավականներից մեկը։ Հարկ եղած դեպքում անձամբ է կապվում հաճախորդի հետ, սեփական փորձով ու նախասիրությամբ գնորդին առաջարկում բնակարան։ Նարինե Սահակյանը ցանկացած բիզնես նպատակից ավելի կարևոր համարում է վստահությունը, որովհետև միայն վստահելով մարդիկ կարող են վերադառնալ «ԱՐԳՈ Ռիելթի»։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

 

Armen Chibukhchyan

«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնoրեն

Արմեն Չիբուխչյանը կիբերնետիկ է: Իր մասնագիտությամբ աշխատել է ընդամենը երկու տարի։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ում է հիմնադրման օրվանից։ Անշարժ գույքի ոլորտում՝ 2004 թվականից: Ամեն տարի՝ հատկապես Նոր տարվա շեմին մտածում է, թե քանի ընտանիք իր, «ԱՐԳՈ»-ի միջոցով Ամանորը դիմավորեց նոր տանը։ Ասում է՝ պատասխանատվություն է, երբ մարդիկ՝ տուն ունենալու կարևոր գործը վստահում են իրենց։ Ընկերության նկատմամբ վստահությունն ամեն օր է զգում․ «Մեզ մոտ եկան զինվորական ամուսիններ։ Տարբեր գրասենյակներ էին այցելել։ Մենք մի քանի տարբերակ առաջարկեցինք և ուղղորդեցինք բանկ՝ ստուգելու իրենց վարկունակությունը։ Մի քանի օրում իրենց վարկը հաստատվեց։ Հետո մեզ այցելեցին նրանց ընկերները, ասացին, որ ընկերների խորհրդով են եկել։ Սա ամենամեծ գնահատականն է»։

«ԱՐԳՈ Ռիելթին» միայն վաճառք չի իրականացնում։ Ընկերությունը կառուցապատողներին տրամադրում է ճարտարապետի աշխատանք, հողի տեղադիրքի գնահատում, նոտարական և իրավաբանական խորհրդատվություն։ Ընկերության փոխտնօրենն «ԱՐԳՈ»-ի հաճախորդների աչքերում տեսնում է սպասում․ «Մենք երիտասարդ զույգեր ենք ունեցել, որ գործարքից հետո գրասենյակից դուրս են եկել ու համբուրվել։ Գիտեք, սա ոչ թե կինո է, այլ իրականություն։ Մարդիկ իրենց էմոցիաներն են ցույց տալիս։ «ԱՐԳՈ»-ն այս տարիների ընթացքում ինձ տվել է գնահատված ու պահանջված լինելու զգացում»։  

Արմեն Չիբուխչյանն ըստ գործընկերների՝ գործին նվիրված, պատասխանատու։ Թիմի հոգին է։

Մերի Հովհաննիսյան
Khachik Poghosyan

Sales manager

Anahit Partizpanyan

Sales manager

Anahit Partizpanyan

Sales manager

Evelina Tarusova

Sales manager

Karine Papikyan

Sales manager

Lusine Sahakyan

Sales manager

Artak Yeghiazaryan

Sales manager

Karine Tigranyan

Sales manager

David Nazarian

Sales manager

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia