Մեր նախագծերը

5 ՓԱՍՏ I ԴՐՍՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ

5 ՓԱՍՏ I ԴՐՍՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ

Քանաքեռավան տանող ճանապարհին կառուցվող «Դրսում» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասում ինտենսիվ շինարարություն է։ Մենք առանձնացրել ենք 5 փաստ՝ ներկայացնելով թաղամասի կարևոր ու հիմնական առանձնահատկությունները․․․

ՓԱՍՏ 1

«Դրսում» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասը կառուցվում է Երևանից 4 կմ հեռավորության վրա՝ Քանաքեռավան տանող ճանապարհին։ Նորաոճ թաղամասում 5 հարկանի 10 միանման շենք է կառուցվում։ Առաջին չորս մասնաշենքերում այս պահին ինտենսիվ շինարարություն է, առաջին մասնաշենքում մեկնարկել են երեսպատման աշխատանքները։

ՓԱՍՏ 2

«Դրսում» թաղամասի բոլոր շենքերի ստորգետնյա հարկերում ավտոկայանատեղիներ են լինելու, առաջին հարկերում՝ հասարակական տարածքներ։ Թաղամասն ունենալու է ընդարձակ խաղահրապարակ, ֆուտբոլի, բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև լողավազան։

ՓԱՍՏ 3

«Դրսում» բնակելի թաղամասի կառուցապատողը MAN INVEST GROUP-ն է։ Ընկերությունը վարում է գնային ճկուն քաղաքականություն, ինչի արդյունքում առաջին չորս մասնաշենքերի բնակարանների շուրջ 70%-ն արդեն վաճառվել է։ Կառուցապատումն իրականացվում է շինարարական բոլոր նորմերին համապատասխան։

ՓԱՍՏ 4

«Դրսում» թաղամասի բոլոր 10 շենքերում միասին նախատեսված է կառուցել 400 բնակարան։ Ընդ որում՝ այս թաղամասում պետական ծրագրով բնակարան կարող են գնել նաև Պաշտպանության նախարարության «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրի շահառուները, ստանալ մինչև 5%-ի սուբսիդավորում և 25 միլոն դրամ կանխավճար։

ՓԱՍՏ 5

Բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի ֆինանսական գործընկերը Էվոկա բանկն է։ Վարկի ուսումնասիրությունը բանկն իրականացնում է հաշված օրերի ընթացքում։ 10% կանխավճար կատարելը պարտադիր պայման է։ Թաղամասը շահագործման պատրաստ կլինի 2026 թվականի երկրորդ կեսին։    

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան