Մեր նախագծերը

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇԱԲԱԹՎԱ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂՈՎ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇԱԲԱԹՎԱ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂՈՎ

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն յուրաքանչյուր կիրակի շարունակում է ներկայացնել իր կողմից վաճառվող նախագծերի վերաբերյալ վերջին նորությունները՝ զեղչեր, հատուկ առաջարկներ, շինարարական ընթացք, բանկային գործընկերներ, և իհարկե, բնակարան ձեռք բերելու համար Ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն։

 

1 Մ ՄԵԼՔՈՆՅԱՆ – ԳՅՈՒՐՋՅԱՆ-27

«ԱՐԳՈ Ռիելթի»-ի հիմնադիրն այցելել է ժամանակացույցի խախտումներ ունեցող «Մ Մելքոնյան» և «Գյուրջյան-27» բնակելի համալիրներ։ Արայիկ Գոջաբաշյանը կառուցապատողների հետ անձամբ է շրջել շինհրապարակներում, ծանոթացել կատարված և կատարվող աշխատանքներին։ Նշվել է, որ օր առաջ պետք է լրացուցիչ միջոցներ ներդնել՝ շինարարությունը հնարավորինս արագ կազմակերպելու, ավարտին հասցնելու համար։ Կառուցապատողի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ գնորդներին հնարավորություն տալ սկսելու իրենց բնակարանների վերանորոգումը: 

2 ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

«Գյուրջյան 27» բնակելի համալիրում օգոստոսի 31-ին՝ շաբաթ օրը, ժամը՝ 12։00-ին կազմակերպվելու է «Բաց դռների օր» միջոցառում։ Բոլոր գնորդները հենց շինհրապարակում հնարավորություն են ունենալու հետևելու կատարվող աշխատանքներին։ Միջոցառմանը ներկա են լինելու նաև կառուցապատող «Մեծ Սյունիք» և վաճառքով զվաղվող «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունների ներկայացուցիչները։ Գնորդներին հուզող բոլոր հարցերին տրվելու են պատասխաններ։

3 DOUBLE TOWERS

12 հարկանի երկու մասնաշենքից բաղկացած Double Towers բնակելի համալիրում շարունակվում են բոտենալցման աշխատանքները։ Շինարարներն արդեն դժվար փուլն անցել, վերգետնյա հարկերի կառուցմանն են հասել։ 220 բնակարանների գերակշիռ մասն արդեն վաճառվել են։ Կառուցապատողը «Պավիլիոն Գրուպ»-ն է, որն անում է հնարավորը՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը բարձր որակով կառուցելու, Դավթաշենում նմանը չունեցող այգի ստեղծելու, ժամանակին շահագործման հանձնելու համար։ Double Toursе-ն իր բոլոր ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի 2026 թվականի ամռանը: Նախագծի ֆինանսական գործընկերը UNIBANK-ն է։

4 ԴԱՎԹԱՇԵՆ ՆԱԻՐԻ

«Դավթաշեն Նաիրի» բնակելի համալիրում այս պահին ընթանում են 12-րդ հարկի կառուցման աշխատանքները։ Զուգահեռ նաև միջսենյակային պատերն են կտրվում, ապահովվում անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Կառուցապատող «Սաֆարյան Շին» ընկերությունն ամեն դետալ հաշվի է առնում, որ նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանի բոլոր ստանդարտներին։ Այստեղ բնակարան ձեռք բերել հնարավոր է նաև տարաժամկետ փուլային վճարուման եղնակով՝ 30%-ը վճարել բնակարանը ձեռք բերելիս, 50%-ը՝ կառուցման ընթացքում, 20%-ը՝ բնակարանը ստանալիս։ Նախագծի ֆինանսական գործընկերը Արմսվիսբանկն է։

5 ARCANA

Նորք-Մարաշում կառուցվող Arcana բնակելի համալիրում ինտենսիվորեն շարունակվում է շինարարությունը։ Դեպի քաղաք ֆանտաստիկ տեսարան ունեցող լյուքս դասի այս նորակառույցն իր յուրօրինակ ճարտարապետության շնորհիվ հետաքրքրում է հատկապես արևմտյան մշակույթը գնահատողներին: Պրոֆեսիոնալ թիմ է աշխատում շինհրապարակում, որ արագ ու որակով կառուցվի համալիրը: Evocabank-ի հետ է Arcana-ի համագործակցությունը: Հիփոթեքով այն հնարավոր է ձեռք բերել սկսած 10% կանխավճարով ու 13.2% տարեկան տոկոսադրույքով: Մինչև դեկտեմբերի 31-ը որոշ բնակարանների դեպքում գործում է նաև Եկամտահարկի վերադարձի ծրագիրը։

6 AURORA

AURORA բնակելի համալիրում մեկնարկել է նոտարական վավերացումների և հիփոթեքային վարկավորման փուլը։ Այս նորակառույցն իր յուրօրինակ ճատրապետության, քաղաք նայող լիարժեք տեսարանի շնորհիվ Նորք-Մարաշում հավակնում է դառնալ եզակի կառույց։ Հիմքերի բետոնային աշխատանքները շարունակվում են։ Ընդամենը երկու ամիս և շինարարները կսկսեն վերգետնյա հարկերը կառուցել։ AURORA-ի կառուցապատողը «Ասաշին» ընկերությունն է՝ հուսալի ու վստահելի գործընկեր։ Լյուքս դասի այս նորակառույցում 1 քմ-ի արժեքը սկսվում է 520000 դրամից։

7 «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ»

Պաշտպանության նախարարությունն ամփոփել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրով 2024-ին տրամադրվող շահառուների ցանկը։ 500 զինծառայողի տրամադրվել է հավաստագիր։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն առաջարկում է Երևանում, Կոտայքում և Արագածոտնում կառուցվող 8 նախագիծ, որում գործում է պետական աջակցության այս ծրագիրը։ «Դավթաշեն Նաիրի», «Դրսում», «Սիփան», «Դուրյան 2», «Աճառյան 2/1», «Զով Բիլդինգ», «Աշտարակյան աշտարակներ» և «Հրազդան պարկ» նախագծերում բնակարան ընտրելիս պետությունը կսուբսիդավորի վարկի 5%-ը, ինչպես նաև կտրամադրի կանխավճար՝ մինչև 25 միլիոն դրամ։ Ծրագրից օգտվելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան