Մեր նախագծերը

«ԱՐԳՈ»-Ի ՀԻՄՆԱԴԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «Մ․ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ԵՎ «ԳՅՈՒՐՋՅԱՆ-27» ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

«ԱՐԳՈ»-Ի ՀԻՄՆԱԴԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «Մ․ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ԵՎ «ԳՅՈՒՐՋՅԱՆ-27» ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

«Մոնթե Մելքոնյան» և «Գյուրջյան 27» բնակելի համալիրներում առկա են ժամանակացույցի խախտումներ։ «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը կառուցապատողների հետ անձամբ է շրջել շինհրապարակներում, ծանոթացել կատարված և կատարվող աշխատանքներին։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ի հիմնադիրը նշել է, որ օր առաջ պետք է լրացուցիչ միջոցներ ներդնել՝ շինարարությունը հնարավորինս արագ կազմակերպելու, շինարարությունն ավարտին հասցնելու համար։

kt6501

 

«Մոնթե Մելքոնյան» բնակելի համալիրում մի քանի օրից կվերսկսվեն երեսպատման աշխատանքները։ Վերելակներն արդեն տեղադրվել են, այս պահին մուտքերն են կահավորվում, ապահովվում անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Հաշվի առնելով ժամանակացույցի առկա խախտումները՝ կառուցապատողի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ գնորդիներին հնարավորություն տալ սկսելու իրենց բնակարանների վերանորոգումը։

kt6502

 

«Գյուրջյան 27» բնակելի համալիրում օգոստոսի 31-ին՝ շաբաթ օրը, ժամը՝ 12։00-ին կազմակերպվելու է «Բաց դռների օր» միջոցառում։ Բոլոր գնորդները հենց շինհրապարակում հնարավորություն են ունենալու հետևելու կատարվող աշխատանքներին։ Միջոցառմանը ներկա են լինելու նաև կառուցապատող «Մեծ Սյունիք» և վաճառքով զվաղվող «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունների ներկայացուցիչները։ Գնորդներին հուզող բոլոր հարցերին տրվելու են պատասխաններ։

 

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան