Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028-ի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝
տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
չունեն սեփականություն,
չեն հանդիսանում Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։
Հ․Գ․։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն առաջարկում է մի շարք նախագծեր, որոնցում գործում է Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագիրը։ Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 055200707 հեռախոսահամարով կամ այցելել ք․ Երևան, Կոմիտաս 19/1