1․ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում առաջատար ARTCՕMPANY և «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունները հայտարարել են համագործակցության մասին։ Առաջին երեք խոշոր նախագծերը Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում կառուցվող Firdus Prime Residence, «Գյուրջյան Կասկադ» և «Անտառ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներն են, որոնց վաճառքն այսպիսով վստահվել է «ԱՐԳՈ Ռիելթի»-ին։ Հուշագիրը ստորագրել են «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության տնօրեն Նարինե Սահակյանն ու «ԱՐՏՔՈՄՓԱՆԻ»-ի տնօրեն Հիրանտ Կիրկոր Քուրթյանը, որին ներկա են եղել նաև երկու ընկերությունների հիմնադիրներ Արայիկ Գոջաբաշյանն ու Վահե Պետրոսյանը։ Բոլոր երեք նախագծերն էլ ունենալու են գրագետ նախագծված բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, եկամտաբեր կոմերցիոն տարածքներ, հանգստի գոտիներ, բարձրակարգ ենթակառուցվածքներ ու 𝟐𝟒/𝟕 անվտանգություն և սպասարկում։
2․ PARK LINE
PARK LINE բնակելի համալիրում ստորգետնյա հարկերի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այսպիսով կառուցապատումը թևակոխում է ակտիվ շինարարական փուլ։ Այս նորաոճ բարձրահարկը կառուցվում է Արաբկիրում՝ Երազ թաղամասի հարևանությամբ։ PARK LINE-ի բնակարանամուտը նախատեսված է 2026-ի երկրորդ կեսին։ Նորակառույցն ապահովված է լինելու մշտական ջրով, էլեկտրաէներգիայով ու գազով։ Բոլոր բնակարանները բնակիչներին հանձնելու են դրսի, պատշգամբի դռները, պատուհանները տեղադրված, հատակը հարթեցված, միջսենյակային պատերը կտրված ու գաջված վիճակում։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 500․000 դրամից։
3․ ԶՈՎԵՐ ԷԿՈ
Զովունիում կառուցվող «Զովեր էկո» բնակելի թաղամասում գործը կանգ չի առնում։ 2-րդ, 3-րդ և 4-րդ մասնաշենքերում ակտիվորեն շարունակվում է հանձնման-ընդունման գործընթացը, բնակիչներին տրամադրվում են սեփականության վկայականներ։ Ստորագրվել է նաև 6-րդ և 7-րդ մասնաշենքերի ավարտական ակտերը, որին հաջորդել է հասցեների տրամադրման գործընթացը։ 1-ին մասնաշենքի փաստաթղթերն առաջիկա օրերին սահմանված կարգով կներկայացվեն պետական կառույցներ։ 10-ից 13 մասնաշենքերում ակտիվորեն շարունակվում են երեսպատման, ներքին հարդարման աշխատանքները։ 8 և 9-րդ մասնաշենքերում մեկնարկել են երեսպատման աշխատանքները։ «Զովեր էկո» բնակելի թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2025-ի տարեվերջին։
4․ GARDEN HILL
Մալաթիա Սեբաստիայում՝ Լենինգրադյան 21/4 հասցեում կառուցվող GARDEN HILL RESIDENCE-ում ակտիվորեն շարունակվում են երեսպատման, ներքին հարդարման աշխատանքները։ Երկու մասնաշենքերում էլ տեղադրվում են պատուհաններն ու պատշգամբի դռները, ապահովվում անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կտեղադրվեն նաև վերելակները։ GARDEN HILL RESIDENCE-ի բնակարանամուտը նախատեսված է 2025 թ․-ի երկրորդ կեսին։ Շինհրապարակում այս պահին աշխատում է ավելի քան 70 հոգանոց փորձառու թիմ, գործին են դրվում հնարավոր բոլոր միջոցները՝ սահմանված ժամկետներում ավարտելու շինաշխատանքները։
5․ DOUBLE TOWERS
Դավթաշենի 4-րդ թաղամասում կառուցվող DOUBLE TOWERS-ի կառուցապատող «Պավիլիոն գրուպ»-ը Սիրո տոնին ընդառաջ հանդես է եկել բացառիկ առաջարկով․ մինչև փետրվարի 28-ը բնակարան ամրագրելու դեպքում՝ ստանալ հնարավորություն մասնակցելու և շահելու 7 օրով ուղևորություն 2 անձի համար դեպի տաք Եգիպտոս։ Խաղարկությունը տեղի է ունենալու մարտի 1-ին՝ DOUBLE TOWERS-ի շինհրապարակում։ DOUBLE TOWERS-ն ունենալու է ամենամեծ ինովացիոն այգին, աչքի է ընկնելու իր յուրօրինակ ճարտարապետությամբ ու գրագետ նախագծված բնակարանների հատակագծերով։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 490․000 դրամից։
6. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Ավանում՝ Gold's Gym-ի դիմաց կառուցվող «Բաբաջանյան» բնակելի համալիրում ամբողջությամբ ավարտվել են երեսպատման, ներքին հարդարման աշխատանքները։ Փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են պետական գերատեսչություններ։ Ավարտական ակտը ստանալուն պես կկազմակերպվի փոխանցման ակտերի ստորագրման գործընթացը։ 17 հարկանի նորաոճ այս բարձրահարկի շինաշխատանքները մեկնարկել էին տարիներ առաջ։ Եվ ահա, շահագործման է հանձնվում մի բնակելի համալիր, որն աչքի է ընկնում մի կողմից շենքի ճարտարապետական լուծումներով, մյուս կողմից՝ գրագետ նախագծված բնակարաններով։
7. NEW ERA
Կառուցապատող NEW ERA ընկերությունն առաջարկում է ձեռք բերել բնակարան՝ տարաժամկետ վճարման բացառիկ տարբերակով՝ 15% կանխավճարով ու մինչև 6 տարի մարման ժամկետով։ Այս բնակելի համալիրը կառուցվում է Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ Թևոսյան 1/5 հասցեում։ Մնացել են հաշված բնակարաններ, որոնք ձեռք բերել հնարավոր է 1 քմ-ը սկսած 350․000 դրամից։ Առկա են 48.4-ից մինչև 122.7քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։ 3 և 4 սենյականոց որոշ բնակարաններ ունեն առանձին խոհանոցի, երկու սանհանգույցի հնարավորություն։ Նախագծի ֆինանսական գործընկերը Յուիբնակն է։