Մեր նախագծերը

«ԹԵՎՈՍՅԱՆ 1/3»-Ի ԱՊԱԳԱ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՍԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

«ԹԵՎՈՍՅԱՆ 1/3»-Ի ԱՊԱԳԱ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՍԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

Նրանք երկար են սպասել այս օրվան: Նրանք մեծ երազանքներ ունեն: Նրանք հավատում են, որ իրենց կյանքի ամենագեղեցիկ պահերն անցնելու են այս պատերի ներսում: «Թևոսյան 1/3» բնակելի համալիրում հուզված, հիացած հայացքներ են: Բաց դռների օր է: Տոն, որին անհամբերությամբ են սպասել Թևոսյանի ապագա բնակիչները:

ՎԻԿՏՈՐՅԱ - «Այս տունն իմ դղյակն է լինելու»։

3 տարեկան Վիկտորյան օդում նկարում է իր երազանքների դղյակը, որն արդեն ամուր հիմքերի վրա է կանգնած: Շատ չէ, մեկ տարի հետո իր երազանքների վարդագույնով կներկվեն իր ննջասենյակի պատերը: Համալիրի բակում կվայելի մանկությունը, որտեղ 3000 քմ կանաչապատ տարածք է լինելու:

argo-111

ՀՌԻՓՍԻՄԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ - «Երկար ժամանակ ես դա էի ցանկանում, որ մուտք գործեինք, հասկանայինք, որովհետև ինչպես համակարգչով, գծագրով ես նայում, չես հասկանում ինես ռեալ, որ ոտքդ դնում ես»։  

Առաջին անգամ են համալիրի ապագա բնակիչները դարպասներից ներս մտել:

«Տղես էլ գալուց ասում էր՝ գնանք մեր տունիկը տեսնենք։ Հա՞ տղես, հա»։

Երջանկությունից անհնար է զսպել արցունքները:

«Բոլորի համար սեփական տուն ունենալը շատ կարևոր ա։ Իմ երեխեքը երկար տարիներ առանց տան են եղել, հիմա երջանիկ եմ»։

Հիացած, հուզված հայացքների տեղատարափ է «Թևոսյան 1/3» բնակելի համալիրում: «Լիվինգ Ռեզիդենս» ընկերության հիմնադիրները, «ԱՐԳՈ Ռիելթի»-ի փոխտնօրենն ուրախ են, որ կարողանում են երջանկացնել այսքան մարդու: Իրենք հաշվետու են իրենց գնորդների առաջ:

ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Գիտեք, այնքան շնորհակալություն ու երջանիկ հայացք, որքան այսօր ես տեսա, շատ վաղուց չէի տեսել ու փնտրում էի, թե ում փոխանցեմ այդ շնորհակալություններն ու ժպիտները։ Ես ուղղորդեցի, փոխանցեցի շինարարին, որոշները բնականաբար «ԱՐԳՈ»-ինն էր։ Նորից շնորհակալություն, ովքեր մեզ հավատացին, մեր կողինք են և շատ մոտ ապագայում կվայելեն «Թևոսյան 1/3» համալիրը։ Համոզված եմ՝ շրջակայքում նորից կառուցվելու են նմանատիպ շենքեր, բայց «Լիվինգս ռեզիդենս»-ը շատ բարձր չափանիշ, շատ բարձր նշաձող է սահմանել և՛ կառուցապատման տեմպերի, և՛ որակի առումով»։

«Թևոսյան 1/3» հասցեում կառուցվող բնակելի համալիրում 315 բնակարան կա՝ 51-87 քմ: 6400 քառակուսի մետրի վրա կառուցվող բնակելի համալիրը երեք մասնաշենք ունի: Կառուցապատող «Լիվինգ ռեզիդենս» ընկերությունը խոստանում է, որ շատ շուտով խանութներ, հասարական նշանակության այլ կարևոր տարածքներ են լինելու համալիրում: ԱՐՏՅՈՄ ԱՍԱՏՐՅԱՆ - «Շենքի թե՛ տարածքը, թե՛ ծառաշատ հատվածները, թե՛ զրուցարանը, շատ տպավորիչ է լուսանկարներով, հուսով ենք՝ այդպես է լինելու»։  

Ուրախ են Թևոսյանի ապագա բնակիչները, որ իրենց կարծիքը հաշվի են առնում թե՛ կառուցապատող, թե՛ վաճառքով զբաղվող ընկերությունները:

ՆԵԿՏԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ - «Չգիտեմ մյուս շենքերում ոնց են կազմակերպում, բայց շատ հաճելի է, որ դեռ շենքերը պատրաստ չեն, բայց բնակիչների կարծիքը կարևորվում է, այսինքն թույլ են տալիս գալ, խոսել, դա շատ ողջունելի է»։  

argo-204

Թևոսյանի ապագա բնակիչները որոշում են, թե ինչը որտեղ է լինելու: Հուզիչ պահ է:

ՆԵԿՏԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ - «Պատշգամբն ենք պլանավորել՝ փոքր ծաղկային դեկոր, ճոճաթոռ կդնենք երեխաների համար»։  

Լիլիթին ու Վահեին հիացրել է իրենց տունը: Խոհանոցից բացվող այսպիսի պատուհան միայն ֆիլմերում են տեսել:

ԼԻԼԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ - «Վերջին տարիներին Հայաստանում էլ կարծում եմ՝ անում են, անակնկալ էր, չգիտեի, որ էսպիսի մեծ լուսամուտներ կլինեն»։

ՎԱՀԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ - «Պատուհանը վիտրաժային շատ լավ է, լուսավորությունը մեզ շատ դուր եկավ, լույսն ավելի շատ է լինելու»։

Շնորհակալ են ամուսիները «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությանը, որ «Լիվինգ ռեզիդենս»-ի կառուցած այս շքեղ շենքում է իրենց տունը:

«Հուսալի գործընկեր է, շատ ենք նայել, շատ ենք շուկան ուսումնասիրել, բացի այդ սպասարկումը շատ լավն էր, տարբեր տեղերում եղել ենք, ոչ մի տեղ սպասարկումն այսպիսին չի եղել, հւսալի, վստահություն ներշնչող ընկերություն է»։

«Թևոսյան 1/3» համալիրում բնակարանների 80%-ն արդեն վաճառված է: Որ Դուք էլ գտնեք Ձեր սրտի բնակարանը, դեռ ժամանակ ունեք: Եկամտահարկի վերադարձի ծրագրից հնարավոր է օգտվել: «Թևոսյան 1/3»-ի ֆինանսական գործընկերը ԱՄԻՕ բանկն է:

ՍՈՖՅԱ ՄԱՃԿԱԼՅԱՆ, ԱՄԻՕ բանկի մանրածախ բանկինգի տնօրեն - «Հիփոթեքային վարկավորման կարևորությունը հիմված է նաև բանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի հիմքում և մենք կարևորում ենք նաև Եկամտահարկի վերադարձի օրենքի շրջանակներում հենց վարկավորման խթանմանը՝ նպատակ ունենալով շատ ընտանիքների ապահովել նոր բնակարաններով և նոր կեցության պայմաններով»։  

Թևոսյան 1/3 հասցեում հարևանական ամուր կապեր են հաստատվում: Շատերն այստեղ են հանդիպում իրենց հին ծանոթներին, որոնք դառնալու են իրենց ապագա հարևանները: Հաջորդ տարի գարնանն այս մարդիկ բնակարանամուտ կտոնեն:

 

\

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան