Մեր նախագծերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ I ՊՆ «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ I ՊՆ «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

ՀՀ ՊՆ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագրի բոլոր այն շահառուները, որոնք վիճակահանության արդյունքում ձեռք են բերել հավաստագրեր և դեռ բնակարանի ընտրություն չեն կատարել, պետք է հաշվի առնեն հետևյալը՝

2024 թվականին տրամադրված հավաստագրի օգտագործման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է։ Հաշվի առնելով մի կողմից բանկերի ծանրաբեռնվածությունը, մյուս կողմից՝ վարկի հաստատման ժամանակահատվածը, խորհուրդ է տրվում գործընթացն ավելի արագ կազմակերպել՝ բանկ դիմել մինչև նոյեմբերի 20-ը։

Հարգելի՛ զինծառայողներ, հաշվի առեք, որ Երևան քաղաքում Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը գործելու է մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը և Դուք միաժամանակ կարող եք օգտվել պետական աջակցության երկու ծրագրից՝ ստանալ 5%-ի սուբսիդավորում, մինչև 2․5 միլիոն դրամ կանխավճար, իսկ տոկոսադրույքի մնացորդ 6%-ը վճարել Ձեր եկամտային հարկից։

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն Երևանում, Կոտայքի ու Արագածոտնի մարզերում առաջարկում է «Դավթաշեն Նաիրի», «Դրսում», «Սիփան», «Դուրյան 2», «Աճառյան 2/1», «Զով Բիլդինգ», «Աշտարակյան աշտարակներ» և «Հրազդան պարկ» նախագծերը։

Այցելե՛ք Կոմիտաս 19/1 նախագծերին մանրամասն ծանոթանալու համար։ Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 055-200-707 հեռախոսահամարով։

Կիսվել

Ունե՞ք հարցեր,
դիմե՛ք մեր մասնագետին:

ARGO Realty-ի որակավորված և փորձառու գործակալը պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն և գտնել լավագույն առաջարկը ձեզ համար:

Այցելեք մեր գրասենյակ՝

Կոմիտասի պող., 19/1, Երևան, Հայաստան