Դավթաշենում՝ Տիգրան Պետրոսյանի արձանի անմիջապես հարևանությամբ նոր բազմահարկ է կառուցվում։ Հարմարավետությունը, ներդաշնակությունն ու գեղեցիկը կարող եք համատեղել, եթե բնակարան ընտրեք SHIN COURT RESIDENCE-ում։ Գեղեցիկ տեսարանը, վիտրաժային պուտահանները, պատշգամբները, հարևանությամբ արդեն շահագործված երկու միանման բարձրահարկերը Ձեր բնակարանին եվրոպական շունչ կտան։
ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Նախագիծն իսկապես սպասված էր․ մենք Տիգրան Քասարյանի գլխավորությամբ աշխատել ենք ճարտարապետական խմբի հետ հենց սկզբից։ Դա բերել է նրան, որ «ԱՐԳՈ» և ճարտարապետների համագործակցության ընթացքում ստացել ենք հրաշալի նախագծեր՝ 57-ից մինչև 108 քմ։ Որպես օրինակ բերեմ 108 քմ-նոց բնակարանը․ բնակչի ցանկությամբ առանց որևէ պատերի տեղափոխության այն կարող է ունենալ երկու ննջարան, առանձին խոհանոցի և համակցված խոհանոցով մեծ սրահի կամ երեք ննջարանի հնարավորություն։ Այն ոչ բոլոր նախագծերում է հնարավոր»։
Բայց սա ընդամենը մեկ օրինակ․ SHIN COURT RESIDENCE-ում յուրաքանչյուր գնորդ իր նախասիրություններին համապատասխանող 2-3 սենյականոց բնակարան կարող է գտնել։ Մի դեպքում՝ մեկ, մյուսում՝ երկու սանհանգույցի հնարավորություն կա։ Մի դեպքում երկկողմանի լուսավորություն, մյուսում՝ դիրքային գրավչություն։
Կառուցապատող «Շին-Ման» ընկերությունը շինարարական թիմի հարցում բարդ ընտրություն է կատարել, ոլորտի լավագույններին ընտրելու գործը հեշտ չի եղել։ Հողային աշխատանքները երկու ամիս են տևել, տեղանքը բազալտով հարուստ է, ինչը բարդացրել է գործը, մյուս կողմից՝ բնական ճանապարհով ապահովել շենքի ամրությունը։ Եվս մի քանի ամիս և բնակելի հարկերը կսկսեն կառուցել, ու որ ժամանակի մեջ տեղավորվեն զուգահեռ նաև միջսենյակային պատերը կշարեն։
ՀՐԱՉ ՂՈՒԶԱՆՅԱՆ, Աշխղեկ - «Այս պահին ավարտել ենք հողային աշխատանքները, արդեն ուրվագծվել է շինության դիրքը տեղանքի նկատմամբ, սկսել ենք նաև բետոնային աշխատանքները և զուգահեռաբար ամրանային գործերը։ Շեշտը դրված է ամրության, որակի վրա, որ Հայաստանում ընդունված նորմերին այն համապատասխանի»։
SHIN COURT RESIDENCE-ի շինավարտը նախատեսված է 2027-ի տարեսկզբին։ Մինչև հունվարի 1-ն ամրագրելու դեպքում կարող եք օգտվել նաև Եկամտահարկի վերադարձի ծրագրից։ Ընդամենը մի քանի օր և նախավաճառքի փուլը կավարտվի, գնորդները նոտարով կհաստատեն իրենց գործարքները։ Շինարարության աշխատանքային խմբի ղեկավարը վստահեցնում է՝ շենքի կառուցման բոլոր նորմերը, անվտանգության կանոնները պահպանվում են։
ՀՐԱՉ ՂՈՒԶԱՆՅԱՆ, Աշխղեկ - «Շինությունը մոնոլիտ կարկասային լուծումով է, որն այսօր համարվում է ամենաամուր լուծումներից մեկը։ Հողային աշխատանքները շատ արագորեն կատարեցինք, հույս ունենանք, որ նույն տեմպով կշարունակենք նաև ամբողջ շինարարությունը։
SHIN COURT RESIDENCE-ը նաև ընդարձակ խաղահրապարակ է ունենալու։ 15 հարկանի նորակառույցի առաջին հարկում հասարակական տարածքներ են նախատեսված՝ սուպերմարկետ, գեղեցկության սրահ, դեղատուն։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ում SHIN COURT-ը պահանջված նախագծերի շարքում է։ Ըստ Արմեն Չիբուխչյանի՝ շենքի առավելությունները հաշվի առնելով են մարդիկ այցելում Կոմիտաս 19/1։ Դավթաշենի 1-ին թաղամասում ստեղծված են բարեկեցիկ կյանքի համար բոլոր ենթակառուցվածքները։
ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ, «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության փոխտնօրեն - «Ոչ միայն պահանջված, այլև սպասված նախագիծ էր, դրա ամենամեծ ցուցանիշը նա էր, որ մոտ երկու ամսում մենք ունեցանք 40%-ից ավելի ամրագրում։ Այս շենքն ունենալու է մոտ 1000քմ կանաչ տարածք, բակ, երեք հարկ ավտոկայանատեղի, քանի որ այստեղ մեծ պահանջարկ կա։ Ամեն մանրուք մտածված է»։
Նախագծի ֆինանսական գործընկերը Ինեկոբանկն է, որն առաջարկում է հիփոթեքի մրցունակ պայմաններ։ Բնակարանի ընտրության հարցում Ձեզ կօգնեն «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության վաճառքի փորձառու մասնագետները, եկամուտները կհաշվեն, կգնահատեն ու կառաջարկել վճարման մի քանի տարբերակներ։