Our Projects

ARGO COMPLETES THE WEEK WITH ACTIVE CONSTRUCTION WORKS

ARGO COMPLETES THE WEEK WITH ACTIVE CONSTRUCTION WORKS

«ԱՐԳՈ Ռիելթի»-ի կողմից վաճառվող բոլոր նախագծերում շինարարական ակտիվ եռուզեռը շարունակվում է մեկում հողահեռացման աշխատանքներն են, մյուսում՝ ինտենսիվորեն բետոնալցնում են հիմքերը, կառուցում բնակելի հարկերը, երրորդում՝ սկսում, չորրորդում՝ ավարտում են երեսպատման աշխատանքները․․․ Կարճ ու կոնկրետ՝ կարևորի ու սպասվածի մասին․․․

1 ԴՐՍՈՒՄ

Քանաքեռավան տանող ճանապարհին կառուցվող «Դրսում» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի չորս մասնաշենքում միաժամանակ շինարարական ակտիվ աշխատանքներ են։ Առաջին մասնաշենքում միջսենյակային պատերն արդեն կտրված են, մեկնարկել են նաև երեսպատման աշխատանքները։ Այս պահին կառուցվող բոլոր չորս մասնաշենքերում բնակարան ձեռք բերել հնարավոր է սկսած 350000 դրամ զեղչված արժեքով։ Ժամանակակից ստանդարտներով կառուցվող այս թաղամասի բնակարանամուտը նախատեսված է 2026-ի երկրորդ կեսին։ 10 մասնաշենքում միասին նախատեսված է ավելի քան 400 բնակարան։

2 PANORAMA HILLS

Քանաքեռ-Զեյթունում կառուցվող PANORAMA HILLS բնակելի համալիրում երեսպատման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս պահին ակտիվորեն միջսենյակային պատերն են կտրվում, գաջվում, տեղադրվում նաև պատուհաններ։ PANORAMA HILLS-ի տեղադիրքի ու ճարտարապետական լուծումների շնորհիվ բնակարանների գերակշիռ մասից բացվում է քաղաք նայող ֆանտաստիկ տեսարան։ Այս համալիրում բնակարանների 70%-ն արդեն վաճառվել են։ Առկա են 2-3 սենյականոց բնակարաններ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 1500 դոլարին համարժեք դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերն ԱրարատԲանկն է։

3 AVAN AVENUE

AVAN AVENUE բնակելի համալիրում ինտենսիվորեն շարունակվում են հողահեռացման աշխատանքները։ Առաջիկա օրերին կմեկնարկի նաև նոտարական վավերացումների և հիփոթեքային վարկավորման փուլը։ AVAN AVENUE-ն կառուցվում է Պարույր Սևակ 20 հասցեում։ Կառուցապատողը «Նազարյան Գրուպ»-ն է։ 5550 քմ-ի վրա կառուցվելու է երկու մասնաշենք ունեցող 14 հարկանի ժամանակակից համալիր։ Կանաչապատման մակերեսը 2262 քմ է։ Առկա են 49.8-ից մինչև 107քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 440000 դրամից։ Նախագծի ֆինանսական գործընկերը ՖԱՍԹ բանկն է։

4 HAY PARK

Ավանում՝ Աճառյան 37 հասցեում կառուցված «Հայ պարկ» բնակելի թաղամասում արդեն ընտանիքներ են ապրում։ Դուք ունեք հնարավորություն ձեռք բերելու վերջին առանձնատները՝ ընդ որում՝ բացառիկ արժեքով՝ 1 քմ-ը սկսած 1350 դոլարից։ Առանձնատները վաճառվում են դրսի բարձրորակ դուռը, պատուհանները տեղադրված, միջսենյակային պատերը կտրված ու գաջված։ Առկա են նաև վերանորոգված առանձնատներ։ Բոլոր ենթակառուցվածքներն ապահովված են։ Նորաոճ ու ժամանակակից ստանդարտներով, ճարտարապետական գրագետ լուծումներով կառուցված այս թաղամասում ձեռք բերելով առանձնատուն՝ բարեկարգված այգին կտարամադրվի անվճար։ Շտապե՛ք այցելել «ԱՐԳՈ Ռիելթի», գնե՛լ ու հաջորդ օրին իսկ նախաձեռնել բնակարանի վերանորոգումը։

5 DOUBLE TOWERS

Դավթաշենում կառուցվող Double Towers համալիրում այս պահին իրականացվում են բնակելի հարկերի կառուցման աշխատանքները։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն հանդիսանալով վաճառքի էքսկլյուզիվ գործընկեր՝ արձանագրում է վաճառքի բացառիկ ցուցանիշ բնակարանների ավելի քան 65%-ն արդեն վաճառվել են։ Double Towers-ում 1 քմ-ի արժեքը սկսվում է 440000 դրամից։ Եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։ Նախագծի ֆինանսական գործընկերը UNIBANK-ն է։ Գործում է նաև տարաժամկետ փուլային վճարման հնարավորությունը՝ 20%-ը կարող եք վճարել բնակարանը ձեռք բերելիս, 50%-ը կառուցման ընթացքում, 30%-ը՝ բնակարանը ստանալիս։

6 ԳՅՈՒՐՋՅԱՆ 27

Նոր Նորքի 3-րդ զանգվածում կառուցվող «Գյուրջյան 27» բնակելի համալիրում երեսպատման աշխատանքները մոտենում են ավարտին։ Զուգահեռ նաև միջսենյակային պատերն են կտրվում, գաջվում, տեղադրվում պատուհաններ և վերելակներ։ 382 բնակարան ունեցող այս համալիրի բնակարանամուտին հաշված ամիսներ են մնացել։ Առկա են 485-1588 քմ մակերեսով 1-4 սենյականոց բնակարաններ։ Նախագծի ֆինանսական գործընկերն Արմսվիս բանկն է։ Բոլոր բնակարանների 1 քմ-ի արժեքը 550000 դրամ է։

7 ZOV BUILDING

Զովունիում՝ «Զովեր էկո» բնակելի թաղամասի հարևանությամբ կառուցվող ZOV BUILDING բնակելի համալիրում ստորգետնյա հարկերի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին։ 120 ընտանիքի համար նախատեսված 16 հարկանի նորաոճ այս շենքը կառուցում է «Միտսթարտ» ընկերությունը՝ առաջնահերթ համարելով շենքի սեյսմակայունությունն ու շինարարության որակական չափանիշները։ Առկա են 41-ից մինչև 153 քմ մակերեսով 1-4 սենյականոց բնակարաններ։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 345000 դրամ զեղչված արժեքով։ Նախագծի ֆինանսական գործընկերն EVOCABANK-ն է։ Գործում է նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության ծրագիրը։

 

 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia