Our Projects

ARGO REALTY CONTINUES ITS VICTORIOUS MARCH

ARGO REALTY CONTINUES ITS VICTORIOUS MARCH

«ԱՐԳՈ Ռիելթի»-ն շարունակում է իր հաղթարշավը` շարունակաբար ներկայացնելով նոր նախագծեր ու ակտիվ շինարարական եռուզեռ... Փնտրե՛ք Ձեր նորակառույցի վերաբերող կարևոր ու սպասված նորությունը, իմացե՛ք ավելին...

1 ՀԱԼԱԲՅԱՆ 75/1

Երևանի քաղաքապետարանը ստորագրել է Աջափնյակում կառուցվող «Հալաբյան 75/1» բնակելի համալիրի ավարտական ակտը։ 18 հարկանի նորաոճ այս համալիրի շինարարությունը մեկնարկել էր տարիներ առաջ։ «Հալաբյան 75/1»-ն անշարժ գույքի ու կառուցապատման ոլորտում մեծ փորձ ունեցող` «ԱՐԳՈ Ռիելթի», 1SQ և Capital Build ընկերությունների համատեղ նախագիծն է։ Ավարտական ակտը սահմանված կարգով արդեն ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար, որին կհաջորդի հանձնման-ընդունման, գույքը որպես սեփականություն գնորդներին փոխանցելու գործընթացները։ Սեփականության վկայականն ունենալուն պես բոլոր գնորդներն արդեն կարող են դիմել Գազպրոմ, ՀԷՑ և ՎեոլիաՋուր՝ բաժանորդ դառնալու համար։    

2 ԹԵՎՈՍՅԱՆ 1/3

Նոր Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում կառուցվող «Թևոսյան 1/3» բնակելի համալիրում վաճառվել են բնակարանների ավելի քան 85%-ը։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 450000 դրամից, ավտոկայանատեղիները՝ 3150000 դրամից։ Եկամտային հարկի վերադարձի ծրագրով «Թևոսյան 1/3»-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։ Կառուցապատողը՝ «Լիվինգ ռեզիդենս»-ն է, նախագծի ֆինանսական գործընկերը՝ ԱՄԻՕ բանկը։ Այս համալիրում ակտիվորեն շարունակվում են երեսպատման, միջսենյակային պատերի կտրման ու ենթակառուցվածքների ապահովման աշխատանքները։ Բնակարանամուտը նախատեսված է 2025 թվականի 1-ին կեսին։

3 101 RESIDENCE

Արաբկիրում՝ Հրաչյա Քոչար 139 հասցեում շուտով կմեկնարկի 101 RESIDENCE-ի շինարարական աշխատանքները։ Նախավաճառքի փուլում 101 RESIDENCE-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է անհամեմատ ցածր գներով։ 1 քմ-ի արժեքը սկսվում է 620000 դրամից։ 25 հարկանի նորաոճ այս համալիրի առաջին երեք և վերջին երկու հարկերը հասարակական տարածքներ են լինելու, վերջին հարկերում նաև լողավազան ու ֆիթնես ակումբ է նախատեսված։ Այս պահին առկա են 529-ից մինչև 3484 քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։

4 FEMIDA

Դավթաշենում կառուցվող Femida բնակելի համալիրում ակտիվորեն շարունակվում են երեսպատման, ինչպես նաև 8-րդ հարկի կառուցման աշխատանքները։ Femida-ում բնակարան ձեռք բերել հնարավոր է 1 քմ-ը սկսած 510000 դրամից։ Հիփոթեքով ձեռք բերելու դեպքում կանխավճարը 10% է, տարաժամկետ փուլային վճարման դեպքում՝ 30%։ Շտապե՛ք օգտվել Եկամտային հարկի վերադարձի ծրագրից Femida բնակելի համալիրի դեպքում այն հնարավոր է մինչև դեկտեմբերի 31-ը։ Նախագծի ֆինանսական գործընկերն Արմսվիս բանկն է։

5 DOUBLE TOWERS

DOUBLE TOWERS բնակելի համալիրում ակտիվորեն շարունակվում են երրորդ հարկի կառուցման աշխատանքները։ Կառուցապատողը «Պավիլեոն գրուպ»-ն է, շինարարը՝ Prom Group-ը։ Առկա են 55-ից մինչև 108 քմ մակերեսով 2-4 սենյականոց բնակարաններ։ 1 քմ-ի արժեքն այս բնակելի համալիրում սկսվում է 430000 դրամից։ «Պավիլեոն գրուպ»-ն առաջարկում է տարաժամկետ վճարման բացառիկ հնարավորություն 20%-ը կարող եք վճարել բնակարանը ձեռք բերելիս, 50%-ը կառուցման ընթացքում, մյուս 30%-ը՝ ավարտական ակտը ստանալիս։ Նախագծի ֆինանսական գործընկերը Յունիբանկն է տարեկան փաստացի տոկոսադրույքը սկսվում է 12.4%-ից։

6 ZOV BUILDING

Զովունիում կառուցվող ZOV BUILDING բնակելի համալիրում ակտիվորեն շարունակվում են շինարարական աշխատանքները։ Ստորգետնյա հարկերին շուտով կհաջորդի բնակելի հարկերի կառուցումը։ Այս նորակառույցում որոշ բնակարանների դեպքում մեծ զեղչեր են գործում 1 քմ-ը հնարավոր է ձեռք բերել սկսած 345000 դրամ զեղչված արժեքով, ավտոկանանատեղին՝ 3000000 դրամից։ ZOV BUILDING-ում բնակարան կարող են ընտրել նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական ծրագրի շահառուները հավաստագրի օգտագործման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 20-նն է։

7 ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ

Հաշված ամիսներ և Երևանում այլևս հնարավոր չի լինի օգտվել Եկամտային հարկի վերադարձի ծրագրից։ «ԱՐԳՈ Ռիեթլի»-ն՝ Արաբկիր, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում առաջարկում է ավելի քան 30 նախագիծ, որտեղ մինչև դեկտեմբերի 31-ը հնարավոր է օգտվել պետական աջակցության ծրագրից։ Եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանում գրանցված սշխատանք ունեցող քաղաքացիներին՝ վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով։ Երևանամերձ մարզերում ծրագիրը կշարունակի գործել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

 

Share on

Have any questions?
Contact our specialist.

A qualified and experienced agent of ARGO Realty is ready to provide a free consultation and find the best offer for you.

Visit our office:

Komitas Ave. 19/1, Yerevan, Armenia