Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի կողմից ստորագրվել է «Հալաբյան 75/1» բնակելի համալիրի ավարտական ակտը: Առաջիկա օրերին այն մեր կողմից սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կադաստրի կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար։
Ավարտական ակտի պետական գրանցումից անմիջապես հետո կմեկնարկի շահառուների հետ սեփականության փոխանցման ակտերի կնքման գործընթացը:
Յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի ակտը կնքելու օրվա ու ժամի մասին:
Տարաժամկետ փուլային վճարման եղանակով բնակարան գնած շահառուներին հորդորում ենք 10-օրյա ժամկետում վճարել բնակարանի ընդհանուր արժեքի վերջին մասնաբաժինը (հիփոթեքային վարկի միջոցով բնակարան գնած շահառուները պետք է վճարեն բնակարանի ավելացած մակերեսի գումարը):
Շնորհավորում ենք բոլոր բնակիչներին․․․