«ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի անշարժ գույքի ոլորտում։ Ընկերությունը մշակում և իրագործում է համագործակցության ծրագրեր շուկայի տարբեր մասնակիցների հետ՝ կառուցապատողների, մրցակից ընկերությունների, բանկերի, ճարտարապետների և այլն: «ԱՐԳՈ Ռիելթին» բաց և թափանցիկ ընկերություն է. 15 տարի լինելով շուկայում ընկերությունը կարողացել է ոլորտի առաջատար մասնագետների հետ ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել։ Այդ ամենը հիմնված է եղել վստահության վրա։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեր հաջողությունները մեզ հետ կիսելու, ինչպես նաև ջերմ ու անկեղծ շնորհավորանքների համար։
Ունի բարձր հեղինակություն և վստահություն
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը կառուցապատողների շրջանում ունի բարձր հեղինակություն և վստահություն։ Ընկերությունն անշարժ գույքի շուկայում կերտել է գործարար բարի համբավ, աչքի է ընկնում մեծ ակտիվությամբ, մարքեթինգային ճկուն քաղաքականությամբ, կամավորության սկզբունքով ներգրավվում է կառուցապատողների և քաղաքաշինության ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ Ասոցիացիայի կողմից տարվող աշխատանքներին։ Ընկերության անունը մասնագիտական հանրության շրջանում բացասական համատեքստում երբևէ չի արծարծվել։ Մենք լսել ենք միայն դրական կարծիքներ` կապված ընկերության արժեքների ու անցած երկարամյա ճանապարհի, տնտեսական գործունեության, թափանցիկության մասին։
Շնորհավորելով 15-ամյա հոբելյանի առթիվ՝ ընկերությանը մաղթում ենք նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ և որ ամենակարևորն է՝ մաղթում ենք, որ հայրենական շուկայում պահպանի իր վաստակած դիրքն ու լավ օրինակ ծառայի շուկա նոր մուտք գործեղ այլ ընկերությունների համար։
․․․եթե բնակարանը գնվել է «ԱՐԳՈ»-ից, ապա այն ժամանակին կհանձնվի
Բարեխղճությունն ու պատասխանատվությունը, երկկողմ վստահության ստեղծումն «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության ուժեղ կողմերն են։ Հենց այդ արժեքների ստեղծումն էլ օգնեց Հայաստանում զարգացնելու նորակառույցների շուկան։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն այն ընկերությունն էր, որ իր պատասխանատու և հետևողական աշխատանքով յուրաքանչյուր բնակչի շահն առաջ տանելու տեսանկյունից կարողացավ շուկայում առաջատար դիրք գրավել ու արժանանալ գնորդների վստահությանը։ Կհիշեք` կար մի ժամանակահատված, երբ ամենուր կիսակառույցներ էին, գնորդները գումարը վճարում էին, բայց շենքն այդպես էլ ավարտին չէր հասնում։ Այս իրավիճակը մեծապես պայմանավորված էր հենց վաճառող ընկերությունների ոչ գրագետ կամ ոչ ճիշտ աշխատանքով։ Անձամբ եմ ականատես եղել, թե ինչպես է «ԱՐԳՈ»-ն՝ ի դեմս ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանի, բնակարանները ժամանակին, լիարժեք ու որակյալ հանձնելու առումով յուրաքանչյուր գնորդի շահը պաշտպանում կառուցապատողների մոտ։ Ընկերությունը շուկայում գրավել է շատ կայուն և առաջատար դիրք։ Մարդիկ արդեն վստահ են, որ եթե բնակարանը գնել են «ԱՐԳՈ»-ից, ապա այն ժամանակին կհանձնվի։ Երբ մենք մտանք շուկա, առաջին նախագիծը վստահեցինք հենց «ԱՐԳՈ»-ին, և այսօր մեր նախագծերի շուրջ 40 տոկոսը վստահել ենք նրան։ Աշխատում ենք նաև այլ ընկերությունների հետ, բայց «ԱՐԳՈ»-ի հետ ունենք ակունքներից եկող վստահություն, հաջող գործակցություն, որը մեզ տալիս է ուժ՝ համատեղ նոր նախագծեր իրականացնելու։ «ԱՐԳՈ»-ի 15-ամյակի առթիվ ընկերությանը մաղթում եմ, որ առնվազն այդ կայունությունն ու պատասխանատվությունը շարունակվեն, նաև ցանկանում, որ ընկերությունը չսահմանափակվի միայն հայաստանյան շուկայով, ինչու չէ նաև իր բարձր պատասխանատվությամբ դառնա մի առանցք, որը Հայաստան կարող է բերել բազմաթիվ ներդրողների։
․․․.խոսքը գործ է
Անշարժ գույքի ոլորտում «ԱՐԳՈ Ռիելթ»-ին մեծ ասելիք ու վստահություն ունեցող ընկերություն է։ Մեր համագործակցությունը հինգ տարվա պատմություն ունի։ Ընկերությունը մեզ օգնում է շուկայի վերլուծության, գնային քաղաքականության հարցում, տալիս հստակ ուղղություններ։ Այն կազմակերպությունների համար, որոնք չունեն նմանօրինակ մասնագիտական հմտություններ, «ԱՐԳՈ Ռիելթի»-ն օգնում է թիրախային և նպատակային վաճառք իրականացնել։ Որքան էլ կառուցվող շենքը լավը լինի, եթե չկա վաճառքը գրագետ իրականացնելու արհեստավարժություն, ապա ոչինչ չի ստացվի։ Մեզ համար կարևոր են ընկերության որդեգրած արժեքները, մատեցման ձևը, ոճն ու ճիշտ սպասարակումը։ Հաճախորդը ստանում է լիարժեք տեղեկատվություն բնակարանի, տարածքի առավելությունների ու առանձնահատկությունների մասին։ Ուրախ եմ ասել, որ ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանի հետ մեր աշխատանքային շփումները տարիների ընթացքում վերածվել են ընտանեկան մտերմության։ Անհնար է ընկերություն չանել մարդկանց հետ, որոնց համար խոսքը գործ է։ «ԱՐԳՈ Ռիելթի»-ին իր հաջողություններին հասել է տարիների քրտնաջան աշխատանքի ու ամենակարևորն է՝ ազնվության շնորհիվ։ Ընկերության հանդեպ վստահությունն օրեցօր կրկնապատկվում է։ Եվ եթե անշարժ գույքի ոլորտում «ԱՐԳՈ Ռիելթի»-ն չլիներ, ոլորտն իսկապես մեծ բան կկորցներ։ Այսօր շատ կազմակերպություններ ուղղակի մարում են, որովհետև չունեն արժեքներ, արդյունք չունենք, որովհետև կայուն չեն․․․ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն վաստակել է հաճախորդի սերն ու վստահությունը․․․
Գնել են բնակարան, տոնել նորամուտ և կերտել ընտանեկան նոր պատմություններ
Բարձրակարգ մասնագետների և մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող առաջարկների շնորհիվ «ԱՐԳՈ Ռիելթի»-ն անցած տարիներին դարձել է ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: «ԱՐԳՈ»-ի հետ «Կոնվերս Բանկի» համագործակցությունը մոտ մեկ տասնամյակի պատմություն ունի: Ընկերության կողմից առաջարկվող բնակարանները մշտապես պահանջված են եղել նաև «Կոնվերս Բանկի» հաճախորդների կողմից: Համագործակցության արդյունքում հարյուրավոր ընտանիքներ, օգտվելով բանկի՝ հիփոթեքային շուկայում մրցունակ ֆինանսավորումից, իրականություն են դարձրել իրենց երազանքը՝ գնել են բնակարան, տոնել նորամուտ և կերտել ընտանեկան նոր պատմություններ: Վստահ ենք, որ երկկողմ արդյունավետ համագործակցությունը շարունակական է լինելու, և տարիներ անց խոսելու ենք նոր ձեռքբերումների ու հաջողության պատմությունների մասին:
Ոլորտում իր ուրույն տեղն ունեցող ընկերություն է
«ԱՐԳՈ Ռիելթի»-ն անշարժ գույթի ոլորտում իր ուրույն տեղն ունեցող ընկերություն է։ Հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանի մարդկային տեսակի, փորձառության և խարիզմայի շնորհիվ ընկերությունը մեծ հաջողությունների է հասել։ Կարող է անհավատալի թվալ, բայց նրա հետ ծանոթացել եմ հեռախոսազանգի միջոցով, առանց միջնորդի։ Միասին ճաշել ու քննարկել ենք գործնական հարցեր, ստեղծել ենք փոխադարձ վստահություն, գործընկերային ու մարդկային հրաշալի հարաբերություններ, որը մինչև օրս շարունակվում է։ Թեև «ԱՐԳՈ Ռիելթի»-ն ու «ՌԷԴ Ինվեսթ Գրուպ»-ը նույն ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններ են, բայց մենք միմյանց մրցակիցներ չենք համարում, քանի որ շուկան մեծ է, ու այս ոլորտում համատեղ ուժերով ցանկանում ենք ծառայությունների նոր որակ ու մշակույթ ստեղծել։ Մենք ավելի շատ իրար համալրող, օգնող դեր ենք կատարում։ «ԱՐԳՈ Ռիելթին» շուկայում ունի մեծ վստահություն, ինչը շատ կարևոր է ցանկացած ընկերության համար։ Շնորհավորելով ընկերության կազմավորման 15-ամյակի առթիվ՝ «ԱՐԳՈ Ռիելթի»-ի թիմին մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, իսկ ընկերության հիմնադրին՝ Արայիկ Գոջաբաշյանին, ի սրտե ցանկանում եմ քաջառողջություն ու մեծ էներգիա՝ նպատակներին հասնելու համար։
«ԱՐԳՈ Ռիելթին» որդեգրել է հաճախորդամետ մոտեցում
«Յունիբանկը» գնահատում և կարևորում է «ԱՐԳՈ Ռիելթիի» հետ շատ արդյունավետ գործակցությունը։ Բանկն ընկերության հետ 7 տարվա աշխատելու փորձ ունի։ Վստահաբար կարող եմ ասել, որ մեր հաճախորդներից երբևէ դժգոհություններ չենք լսել։ Բանկի համար սա կարևոր ցուցիչ է հետագա համագործակցություններն ուրվագծելիս։ «ԱՐԳՈ Ռիելթին» որդեգրել է հաճախորդամետ մոտեցում, այսինքն՝ արդեն բանկ այցելելիս հաճախորդները գիտեն մեր հիփոթեքային վարկերի, ծառայությունների առավելությունների մասին։ Պետք է ասեմ, որ վարկի համար դիմած հաճախորդների 95%-ի դեպքերում պահանջն ամբողջությամբ բավարարվում է։ Բանկն այս դեպքում լրացուցիչ ռեսուրս չի ծախսում գնահատելու հաճախորդի վարկունակությունը։ Գնահատելով ընկերության անցած ճանապարհը՝ կարող եմ ասել, որ անշարժ գույքի շուկայում «ԱՐԳՈ Ռիելթիին» մեծ վստահություն ունի․ այդ ամենին հնարավոր է եղել հասնել որդեգրած քաղաքականության, ճիշտ գործընկերներ ընտրելու, հաջողված և ավարտված նախագծերի շնորհիվ։ Շնորհավորելով ընկերության կազմավորման 15-ամյակի առթիվ՝ «ԱՐԳՈ Ռիելթիին», նրա պրոֆեսիոնալ թիմին մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, երկնաքեր բարձունքներ և որ ամենակարևորն է՝ առողջ կոլեկտիվ մտածողություն։
Երկարամյա փորձը վկայում է քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի մասին
Աշխատելով «ԱՐԳՈ Ռռիելթիի» հետ՝ վստահաբար կարող եմ նշել, որ ընկերությունը ցուցաբերում է պրոֆեսիոնալ վարքագիծ, որը վկայում է ծառայության բարձր որակի ու նվիրվածության մասին: «ԱՐԳՈ Ռիելթի»-ն ունի մի շարք ուժեղ կողմեր, որոնք ընկերությունն առանձնացնում են մրցակցային շուկայում: Առանձնապես աչքի են ընկնում ընկերության hաճախորդակենտրոն մոտեցումը, բանակցությունների հմտությունները, hաճախորդների շարունակական աջակցությունն ու ծառայությունները, ինչպես նաև յուրաքանչյուր հարցի պրոֆեսիոնալ ու անհատական մոտեցումը, որի շնորհիվ հաճախորդները դառնում են լոյալ, իսկ գործընկերները՝ մշտական։ Այս ուժեղ կողմերը նպաստում են ընկերության՝ բացառիկ ծառայություններ մատուցելուն և հաճախորդների գոհունակությունը խթանելուն։ «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության կողմից առաջարկվող շենքերն առանձնանում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով, տարբերվող էքստերիեր դիզայնով, ինչպես նաև ապահով և կայուն շենքերով։ Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ընկերությունը, հաղթահարելով անշարժ գույքի շուկայի անկումներն ու վերելքները, դարձել է հուսալի, վստահելի և հաջողակ: Երկարամյա փորձը վկայում է քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի մասին։ Շնորհավորում եմ այս նշանակալի առիթի կապակցությամբ՝ մաղթելով «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության ամբողջ թիմին շարունակական հաջողություններ և բարգավաճում: